Երևան
12 °C
Արտամարմնային բեղմնավորման մասին բժիշկ Վահան Վարդապետյանի գրառումը լայն քննարկում է առաջացրել օգտատերերի շրջանում: Բժիշկը, իր գրառման մեջ դրվատանքի խոսքեր հայտնելով ՀՀ կառավարության վերջին որոշումներից մեկի մասին, ներկայացրել է այդ որոշման թերի և դեմ կողմերը ևս:
Մասնավորապես, ըստ նրա, կարևոր է հասկանալ տարեցտարի մեծացող ֆինանսավորման առավել արդյունավետ, բարեխիղճ և «ոչ անխնա» օգտագործումը, քանի որ, ըստ բժշկի, միջազգային ցուցանիշների համաձայն, անպտղությամբ տառապող զույգերի միայն 5%-ը կարիք ունի արտամարմնային բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման։
Վահան Վարդապետյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Անուրանալի փաստ է, որ վերջին տարիներին կառավարության կողմից մեծացել, անգամ բազմապատկվել է անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի բուժման պետական ֆինանսավորումը, ընդլայնվել շահառուների շրջանակը։ Դրվատանքի արժանի է կառավարության վերջին աննախադեպ որոշումը, որն ակնհայտորեն վկայում է ժողովրդագրական ցուցանիշների բարելավման ուղղությամբ կառավարության բացառիկ հոգածությունը։
Հարկ եմ համարում նշել, որ միայն տնտեսապես զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ նման «շռայլություն» և պետական պատվերի շրջանակներում հոգալ, առանց սահմանափակումների, բոլոր ամուսնական զույգերի արտամարմնական բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ծախսերը։
Սակայն ավելի են խորանում մտահոգություններս, որոնց բազմիցս անդրադարձել եմ իմ հրապարակումներում, ինչպես նաև իրազեկել առողջապահության նախարարությանն ու անձամբ նախարարին` կարևորելով տարեցտարի մեծացող ֆինանսավորման առավել արդյունավետ, բարեխիղճ և «ոչ անխնա» օգտագործումը։
Միջազգային ցուցանիշների համաձայն` անպտղությամբ տառապող զույգերի միայն 5%-ը կարիք ունի արտամարմնային բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման։
Մնացած դեպքերում անհրաժեշտ է հետազոտման և բուժման այլ մեթոդների կիրառում (ձվազատման խթանում, նյարդաէնդոկրին ախտաբանությունների կարգավորում, ամուսնական գործոնի ոչ խոր շեղումների վերացում և այլն)։
Մինչդեռ անհասկանալի է և իրավացիորեն հարց է առաջանում, թե ինչու պետական ծրագրով ֆինանսավորվում են բուժման մեթոդներից միայն արտամարմնային բեղմնավորում և այլ օժանդակ տեխնոլոգիաները, իսկ բուժման այլ մեթոդների կարիք ունեցող շահառուները մնում են անտեսված։
Օրինակ, եթե ամուսնական զույգի անպտղության պատճառը կնոջ ձվարանային ֆունկցիայի և ձվազատման շեղումներն են (ինչո՞ւ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) կամ այլ օժանդակ տեխնոլոգիաներ, եթե դրանց կարիքը չկա, առավել ևս ինչու հնգապատիկ, տասնապատիկ ավելի ծախսատար մեթոդների դիմել և մսխել պետական միջոցները), նյարդաէնդոկրին ախտաբանությունները, չափազանց հաճախակի հանդիպող ձվարանների պոլիկիստոզը, նյութափոխանակային համախտանիշը, ինսուլինառեզիստենտությունը, որոնց դեպքում ՎՏԱՆԳԱՎՈՐ կամ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է արտամարմնային բեղմնավորման կիրառումը։
Ձվարանների պոլիկիստոզ կազմափոխությունը անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից է, որի բուժումը դեղորայքային է, ձվազատման խթանման անհատական կիրառմամբ ապահովվում է բուժման չափազանց բարձր արդյունավետություն` խուսափելով օժանդակ տեխնոլոգիաներից, անհամեմատ մեծ ծախսերից և, ամենակարևորը, ձվարանների գերխթանման համախտանիշի սարսափելի վտանգներից։ Մինչդեռ այն շահառուները, որոնց անպտղության պատճառը հենց այս հիվանդությունն է, և որի բուժումը ներառված չէ պետպատվերի շրջանակներում, ուղեգրվել և շարունակում են ուղղորդվել արտամարմնային բեղմնավորման կիրառման։
Իմ ֆեյսբուքյան էջում ներկայացրել եմ բազմաթիվ դեպքեր, երբ այս ախտաբանության դեպքում անհարկի, ոչ արդյունավետ կիրառվել է նշված մեթոդը և չհիմնավորված մեծ ծախսեր պատճառվել պետական բյուջեին։ Քիչ չեն դեպքերը, երբ նյութափոխանակային համախտանիշով, ինսուլինառեզիստենտությամբ, 2-րդ, 3-րդ աստիճանի ճարպակալմամբ տառապող կանայք արտամարմնային բեղմնավորման վտանգավոր և անարդյունավետ ընթացքից հետո (զարկերակային հիպերտենզիա, լյարդային հեպատոզ, արյան մակարդելիության և նյութափոխանակության ցուցանիշների վատթարացում) դիմել են մեզ։
«Հարգելի» գործընկերներիս հորդորել և համառորեն շարունակում եմ հորդորել գոնե նշված դեպքերում խստիվ խուսափել արտամարմնային բեղմնավորումից և անկանխատեսելի վտանգներից։
Վերոհիշյալ ախտաբանություններով տառապող շահառուների բուժումը ներառված չէ պետպատվերի շրջանակներում։
Մի խոսքով, ոլորտի պատասխանատուների առջև ծառացած է հետևյալ 2 հիմնահարցի հրատապ լուծում.
Կառավարությունն արել է իրենը, հերթը մերն է՝ բարեխիղճ ու գրագետ աշխատանքի։
Ինչո՞ւ են մեզանում արտամարմնային բեղմնավորումը «դարձրել» անպտղության բուժման հիմնական և ամենատարածված մեթոդը։
Լինելով որոշակի դեպքերում խիստ անհրաժեշտ, անգամ անփոխարինելի և միակը՝ դա ընդամենը որոշակի դեպքերում, այլ ոչ՝ գրեթե համատարած։
Յուրաքանչյուր անհարկի, չհիմնավորված ոչ արդյունավետ փորձ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կնոջ ձվարանային պաշարի վրա, հայտնի՞ է կամ բացատրո՞ւմ ենք կանանց։
Հիմնավորո՞ւմ ենք այն տեսակետը, որ ԱՄԲ-ն բուժման վերջին հույսն է և այլ ոչ թե հերթական «անալիզի» կամ հետազոտության նման մի բան։
Բացատրո՞ւմ ենք, թե որոշակի ախտաբանությունների դեպքում գոյություն ունեն բուժման շատ ավելի արդյունավետ և մատչելի մեթոդներ։
Եվ առհասարակ, բուժումը պետք է սկսել ավելի պարզ, մատչելի ու արդյունավետ մեթոդներից։
Բացատրո՞ւմ ենք, որ անպտղություն առաջացնող որոշ հիվանդությունների դեպքում ԱՄԲ իրականացումը ցանկալի չէ, վտանգավոր է կամ անգամ հակացուցված։
Կարևոր է նպաստել հանրության ճիշտ կողմնորոշմանը, գրագետ վարքագծի դրսևորմանը, բժիշկների հետ խորհրդատվության ժամանակ ավելի դյուրին ըմբռնմանը, քննարկմանը և հետազոտման ու բուժման մեթոդի միասնական ճիշտ ընտրությանը։
Արժանապատիվ մասնագետը չպետք է ենթարկվի կամ տուրք տա ամուսնական զույգի ԱՄԲ իրականացնելու ցանկությանը, պարտադրանքին կամ էլ շահառուներին կորցնելու շահադիտական նպատակներին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT