Երևան
12 °C
Ամանորին (և ոչ միայն) Երևանի փողոցներում վաճառվող բանջարեղնի և տարատեսակ այլ սննդի հետ վաճառում են նաև ձկնամթերք։ Սոցցանցերում որոշ օգտատերեր ահազանգում են, որ այս տարի փողոցներում վաճառել են նաև անկած ձկներ։
Ըստ գործարար Սամսոն Գրիգորյանի «Ֆեյսբուք»-ում արված գրառման՝ որոշ անձինք հիվանդությունից սատկած ձուկը էժանով գնում և փողոցներում վաճառում են։ Իսկ ձկնաբուծարաններում համատարած ձկների անկում է, որոշ տնտեսվարողների մոտ այն գրանցվում է տասնյակ տոննաներով։
Նկատենք՝ ձկնաբուծարաններից մեկում ձկների առաջին մեծ անկման մասին դեռևս մի քանի շաբաթ առաջ էր հայտնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ըստ տեսչականի՝ անկումները սկսվել էին հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել էր 58 տոննա ձուկ: Անկած ձկների մեջ հայտնաբերվել էին մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները:
Տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի խոսքով՝ սատկած ձուկը փողոցում վաճառելու մասին իրենք որևէ ահազանգ չեն ստացել, իմացել են սոցցանցերում գրառումների միջոցով։ Նրա հավաստմամբ՝ տեսչական մարմնի գործառույթների շրջանակում չէ փողոցային առևտրի հետ կապված վերահսկողությունը, բայց պահանջը և զգուշացումը նույնն է՝ փողոցում վաճառվող ցանկացած կենդանական ծագման սնունդ գնել չի կարելի։
«Չենք կարող վերահսկել՝ որևէ մեկը սատկած ձուկ վաճառո՞ւմ է, թե՞ ոչ։ Մենք վերահսկողություն իրականացում ենք միայն իրավաբանական անձանց դեպքում, իսկ ֆիզիկական անձանց մասով խնդիրը ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմնի ուշադրության ներքո է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Ըստ Հարությունյանի՝ այն ձկների դեպքում, որոնց անկման պատճառը պարզ է, դրանք մարդու համար վտանգավոր չեն։
Վերջինս նաև ասում է՝ անկած ձկների դեպքում ՍԱՏՄ-ն որևէ փոխհատուցում տնտեսվարողներին տրամադրելու լիազորություն չունի, որի մասին շեշտում են խնդիրը բարձրացնող տնտեսվարողները. եթե տնտեսվարողը ճիշտ կատարի հանձնարարականները, մատյանների վարման ընթացքը, ախտահանություն իրականացնելու ձևը, ապա դրա միջոցով նույնպես զերծ կմնան նման իրավիճակներից։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն էլ մեր զրույցում նկատում է՝ կապ չունի՝ ձուկը անկա՞ծ է, թե՞ որսի միջոցով բռնած ու նոր փողոցում դրված վաճառքի, միևնույն է, երկու դեպքում էլ այն ընդունելի չէ և լի վտանգներով։
Նրա խոսքով՝ տարիներով փողոցային առևտրի դեմ պայքարում քաղաքապետարանը դեռևս չի կարողանում հաջողություն գրանցել: «Ցանկացած ապրանք, որը վաճառվում է փողոցում, դիտարկվում է վտանգավոր։ Մենք չենք կարող տեղեկանալ՝ վաճառվող ձուկը անկա՞ծ է, թե՞ ոչ: Օրինակ՝ սիգի դեպքում ունենք ընդունված համապատասխան օրենք․ անցյալ տարվա նոյեմբերի 20-ից այդ ձկան օրինական ձկնորսությունը դադարեցված է, եթե դրանից հետո հայտնվում է փողոցում, ուրեմն ապօրինի է՝ գողացված պետությունից»,- ասում է նա։
Անկած ձկների մասով վարչությունը որևէ գործառույթ չունի, դրա վերաբերյալ նույնիսկ ահազանգ չեն ստացել։
Ըստ Սաֆարյանի՝ փողոցային առևտրի վերահսկողությունը վարչությունն իրականացնում է ոստիկանության միջոցով և տվյալ անձանց ենթարկում վարչական իրավախախտումների: Մանրամասնելով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետն ասում է՝ առաջին անգամ տուգանքի չափը տատանվում է 70-100 հազար դրամի սահմաններում, երկրորդ անգամ՝ 200 հազարի։ Եթե խոսքը վերաբերում է սիգ ձկան վաճառքին, ապա տուգանքի հետ միաժամանակ առգրավվում է նաև ձուկը։
«Ցավոք, շատ են մարդիկ, որոնք նախընտրում են փոշոտ, կեղտոտ ու փողոցում դրված ապրանքը գնել։ Լինում են դեպքեր՝ հենց փողոցում վաճառողը ձուկը մաքրում է, տալիս գնորդին։ Տուգանելուց հետո, միևնույն է, ապրանքը նորից հայտնվում է փողոցում»,- հավելում է նա։
Փողոցային առևտրի դեմ պայքարը վարչությունը փորձում էր կարգավորել դեռ 2020 թվականին առաջարկած նախագծով, որն այդպես էլ որևէ ընթացք չստացավ։ Սաֆարյանն ասում է՝ իրենք առաջարկում էին բացի տուգանքից, առգրավել նաև տվյալ անձի ապրանքը. «Եթե վաճառողը մեկ անգամ ֆինանսական կորուստ կրեր, ապա հաջորդ անգամներին նա նույն քայլին չի գնա»:
Անցյալ տարվա ընթացքում 2000-ից ավելի վարչական տուգանքներ են կիրառվել փողոցային առևտրով զբաղվողների հանդեպ, սակայն շատ դեպքերում տուգանվելուց հետո անձը նորից վաճառել է իր ապրանքը, նկատում է նա:
Վարչության պետն ասում է՝ փողոցային առևտուրը հիմնականում ակտիվ է Աջափնյակ, Կենտրոն և Մալաթիա վարչական շրջաններում, ինչպես նաև՝ Էրեբունիում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունն այժմ կրկին աշխատանքներ է տանում փողոցային առևտուրը կարգավորող օրենքի աշխատանքների մասով։
Ավագանու անդամ, «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն էլ մեր զրույցում նկատում է. «Ամեն ինչ արվում է, նույնիսկ տոներից առաջ փողոցային առևտրի նվազում կար, հույս ունենանք՝ ամեն ինչ կկարգավորվի։ Եվ այդ նախագիծն էլ, որով ապրանքը պետք է առգրավվի, մարդկանց կզգաստացնի»:
Խաչատրյանը կարծում է, որ մինչև նյութականին չդիպչեն, մարդիկ օրենքին չեն ենթարկվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT