Երևան
12 °C
Այսօր՝ Կառավարության 2022 թվականի վերջին նիստի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Գործող քրեական օրենսգրքով՝ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Մինչդեռ ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է»,- նշեց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ ներկայացվող նախագծի նպատակն է նախատեսել անմիջականորեն պետության ինքնիշխանության՝ նաև որպես պետական անվտանգության տարրի պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ:
«Այս համատեքստում հարկ է կարևորել, որ միջազգային փաստաթղթերում և մասնավորապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության համատեքստում հանգամանալից անդրադարձ է կատարվել խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը, և այն համարվել է իրավաչափ և լեգիտիմ»,- նշեց Մինասյանը:
Նիստի ընթացքում օրենքի նախագիծն ընդունվեց, որի արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը, դրանք են՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները: Քրեականացվելու են նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
«Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է 10-15 տարի ազատազրկմամբ: Իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից՝ մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս կամ երեք տարի ժամկետով: Իսկ եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ մինչև 2-5 տարի ազատազրկում»,- մանրամասնեց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ նման կարգավորումներ քրեական օրենսգրքում առկա են նաև տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններին և նաև դրա վերաբերյալ կոչերի հետ կապված կարգավորումներին. «Այս նոր նախագիծը շատ տրամաբանական է և փակում է այդ ողջ շղթան, որը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանադրական ամենակարևոր երաշխիքներին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT