ԱԱԾ-ում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնելու նախագիծը դրվել է հանրային քննարկման

28/12/2022 schedule11:48

Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ծառայությունում ներդնել պարտադիր ատես­տա­­վոր­ման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հա­­վե­լավճար:

Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ ատեստավորման կարգը, պե­տա­կան սահ­­մանի պահպանության, օպերատիվ-հե­տա­խուզական գործունեության իրա­կա­նաց­ման, հատուկ առաջադրանքների կատարման, պլա­նա­վոր­ման, վե­րահսկման գործա­ռույթ­նե­րի շրջա­նա­կը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճար­ման կարգը կսահ­ման­վեն Կա­ռա­վարության որոշ­մամբ:

ԱԱԾ-ն առաջարկում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատես­տա­վորումն իրականացնել պար­­տադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծա­ռա­յող­ների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահ­պան­մա­նը:

«Միա­ժա­մանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշվարկ­վել է հավ­ե­լա­վճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Ընդ որում, երկրորդ անգամ նոր ատեստա­վո­րման արդյունքներով հա­վե­լավճար ստա­նա­լու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշ­տոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով:

Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթու­թյանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պե­տա­կան սահմանի պահ­պանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպ­քում կադ­րերի տրա­մադ­րու­թյան տակ գտնվելու սահ­ման­ված ժամկետը լրանալուց հետո ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակ­վի ծառայությունից»,- նշված է նախագծում:

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմ­քերը կսահ­ման­վեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրամանով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
894 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ