Միջանցքում անարգել գործում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները. ՀՀ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքում իրադարձությունների լուսաբանումը խոչընդոտելու վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Դեկտեմբերի 12-ից ի վեր, երբ Ադրբեջանը փակեց Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծվել է ոչ միայն հումանիտար խորը ճգնաժամ 120 հազար արցախցիների համար, այլ նաև անհնարին է դարձել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքն այդ թեժ գոտում։ Վերջիններս զրկված են ազատ տեղաշարժվելու, իրադարձությունների կիզակետում իրավիճակին ծանոթանալու և խնդիրը լուսաբանելու հնարավորությունից։

Մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների նկարահանող խմբերին չի հաջողվել հասնել Լաչինի շրջանի այն հատված, որտեղ ադրբեջանցիների մի մեծ խումբ, որոնց պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես «բնապահպան-ակտիվիստներ», փակել են արցախցիների «կյանքի ճանապարհը»։

Երևանից դեպի իրադարձությունների վայր մեկնող լրագրողներին ու օպերատորներին կամ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել Գորիսից այն կողմ անցնել, կամ, եթե հաջողվել է հաղթահարել այդ անհիմն արգելքը, նկարահանող խմբերը հասել են առավելագույնը մինչև Լիսագոր գյուղ, որտեղ արդեն ռուս խաղաղապահներն են արգելել շարունակել ճանապարհը։

Արդյունքում ինչպես հայաստանյան մեդիա լսարանը, այնպես էլ միջազգային հանրությունը հնարավորություն չունեն օբյեկտիվ տեղեկություններ ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Լաչինի միջանցքի փակված վայրում անարգել գործում են միայն ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք, հաճախ իրականացնելով պաշտոնական Բաքվի քարոզչությունը, իրենց հրապարակումներում խեղաթյուրում են ակնհայտ փաստերը և ստահոդ տեղեկատվությամբ առ այն, թե չեն խոչընդոտում Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությանը, թյուրիմացության մեջ են գցում թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։

Հաշվի առնելով այս տագնապալի իրավիճակը և արտահայտելով մեր խորը մտահոգությունն այդ կապակցությամբ՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․

  1. ՀՀ կառավարությունից՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելությունները Լեռնային Ղարաբաղ։ Այս խնդիրն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո և հատկապես զգացնել է տալիս իրավիճակի սրացումների պայմաններում,
  2. ԱԱԾ-ից և ՀՀ ոստիկանությունից՝ դադարեցնել անհիմն խոչընդոտումները և առավելագույնս աջակցել հայաստանյան ԶԼՄ-ներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում, քանզի դա բխում է նաև մեր պետական և ազգային շահերից,
  3. Միջազգային կազմակերպություններից, հատկապես ՄԱԿ-ից, Եվրամիությունից և ԵԱՀԿ-ից՝ դիտորդական առաքելություններ ուղարկել հայ-ադրբեջանական շփման գոտի, այդ թվում նաև Լաչինի միջանցք՝ իրավիճակն օբյեկտիվորեն արձանագրելու և զեկույցի տեսքով այն ներկայացնելու լայն հանրությանը։
  4. Մենք կոչ ենք անում նաև համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին Արցախյան հակամարտության գոտի գործուղել իրենց թղթակիցներին ու նկարահանող խմբերին, ակտիվորեն լուսաբանել Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար ծանր ճգնաժամը և դրանով իսկ կանխել ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը միջազգային ասպարեզում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1603 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները