Հրազդան քաղաքի 74-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա փեսան. ՔԿ

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու սպանության հանգամանքները:

Նրա սպանության կասկածանքով ձերբակալվել է փեսան, որը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ մոր հետ, ձեռքով հարվածելով՝ հատակին գցել նրան, ոտքերով շարունակաբար բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ ապօրինաբար զրկելով կյանքից։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

2022թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց շենքի բնակարաններից մեկում սպանել են իր հարևանուհուն՝ ծնված 1949թ.։ Նույն օրը՝ ժամը 15։10-ին, հաղորդում է տվել նաև վերջինիս դուստրն այն մասին, որ ժամը 13։50-ի սահմաններում մորը տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան և իր մոտ գտնվող բանալիով բացելով դուռը՝ հայտնաբերել նրա դին։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և բնակարանի հյուրասենյակում՝ գետնին ընկած վիճակում, հայտնաբերել տուժած կնոջ դին՝ բազմաթիվ վնասվածքներով:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի դստեր 49-ամյա ամուսինն է, ինչպես նաև՝ շարժառիթը:

Քննության նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2022թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-00։00-ն ընկած ժամանակահատվածում, 49-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ մոր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածելով՝ հատակին գցել նրան, ոտքերով շարունակաբար բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ ապօրինաբար զրկելով կյանքից։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են փորձանմուշներ։ Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում նույն օրը՝ ժամը 14։40-ին,  հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով տղամարդը ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 22-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ․-ի դին, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, ունեցել է մարմնի տարբեր մասերին հարվածների հետքեր, ինչը ենթադրում է, որ նա ծեծի է ենթարկվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44179 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին