Երևան
12 °C
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկ կայացած քննարկումն ի ցույց դրեց Լաչինի միջանցքն անմիջապես եւ առանց նախապայմանների ապաշրջափակելու հարցում միջազգային լայն կոնսենսուսը։ Հումանիտար միջանցքը, որն արդեն 10-րդ օրն է, ինչ շրջափակել են Ադրբեջանի պսեւդոէկոլոգները, այս պահի դրությամբ շարունակում է փակ մնալ: ՄԱԿ անդամ պետություններից շատերի հնչեցրած կոչ-հորդորները՝ բացել միջանցքը, դեռեւս մնում են չիրագործված։
Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, ի՞նչ միջոցներ պետք է կիրառել, որոնք Ադրբեջանին կստիպեն վերադառնալ կառուցողական դաշտ եւ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության իմպերատիվ պահանջները, որոնցից մեկն էլ Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը երաշխավորելն է։
«Հայկական ժամանակ»-ի այս եւ այլ հարցերի պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։
Ըստ նրա՝ ՄԱԿ ԱԽ նիստում մի շարք երկրներ հնչեցրին հասցեական գնահատականներ, եւ ակնհայտ է, որ բոլորը գիտակցում են՝ Լաչինի միջանցքի փակումը կոնկրետ հումանիտար խնդիր է եւ հումանիտար աղետի վտանգ է պարունակում ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների համար։ Հետեւապես, միջանցքը րոպե առաջ պետք է բացվի։ Բայց շատ ավելի կարեւոր է, որ հասցեական կոչերից հետո միջազգային գործընկերները կատարեն հասցեական քայլեր, որոնք կստիպեն Ադրբեջանին բացել միջանցքը, հարգել նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ապահովել այդ հայտարարության ամբողջական իրագործումը։
Նրա հետ ամբողջական զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Խանդանյան, ի՞նչ քայլերի մասին է խոսքը, կմանրամասնե՞ք։
- Կան տարբեր գործիքակազմեր։ Ադրբեջանը միջազգային հանրության մաս է, հարաբերվում է տարբեր պետությունների հետ, եւ, կարծում եմ, կան գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի մտացածին, կեղծ քաղաքացիական ակցիայի, ավելի ճիշտ՝ սադրանքի հետեւանքով առաջացած իրավիճակը, որը ադրբեջանական պետության կողմից իրականացվող գործընթաց է, օր առաջ հանգուցալուծվի։ Հիմնական գործիքը ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։
- Հույս ունենաք, որ միջազգային ճնշման տակ Ադրբեջանը կբացի միջանցքը։ Այդուհանդերձ, հայկական դիվանագիտությունն ի՞նչ միջոցներ պետք է կիրառի, որպեսզի հետագայում մեկ այլ պատրվակով միջանցքը կրկին չփակվի՝ հումանիտար խնդիրներ հարուցելով արցախահայության համար։
- Կարծում եմ՝ հիմնական աշխատանքը, որ պետք է անի հայկական դիվանագիտությունը, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել նմանատիպ իրավիճակներից եւ կանխել Ադրբեջանի՝ էթնիկ զտման քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։ Հայկական դիվանագիտությունը ներկայում լծված է հենց այդ աշխատանքին, որպեսզի հիմնախնդիրը կարգավորվի, եւ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված լինեն։
- Հայկական կողմը քանիցս տարբեր մակարդակներով հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ հակված է ստորագրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայանագիրը։ Նման լավատեսություն հայտնել էիք նաեւ դուք անձամբ։ Մինչդեռ ադրբեջանական կողմը վիժեցնում է համաձայնագրի կյանքի կոչմանը միտված՝ հայկական կողմի ջանքերը՝ ՀՀ-ին մեղադրելով իր հանձնառությունները չկատարելու համար։ Տպավորություն է, թե խաղաղության գործընթացը փակուղում է։
- Այո, կար լավատեսություն, որ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի կնքել խաղաղության համաձայնագիր, եւ դրան էր ուղղված ՀՀ-ի ողջ աշխատանքը եւ շարունակում է դրան ուղղված լինել։ Սակայն դուք էլ եք հասկանում, որ այն միակողմանի լինել չի կարող, քանի որ գործընթացը ենթադրում է բոլոր կողմերի ստանձնած հանձնառությունների կատարում, նաեւ՝ միջնորդների ակտիվ ներգրավվածություն։ Տարին ավարտվում է, ցավոք, չունենք խաղաղության համաձայնագիր։ Բայց մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր տարածաշրջանում կայունության հասնել։ Պետք է միջնորդների ուշադրությունը ամեն կերպ պահել հակամարտության վրա, ինչը շատ դժվար է աշխարհաքաղաքական առկա համատեքստում հասկանալի պատճառներով, բայց ամենակարեւորը չհուսախաբվելն է, չհիասթափվելը, առաջ շարժվելը՝ հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքներին։
- Ըստ էության՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը չի կարողանում իրացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը մինչեւ օրս հրաժարվում է ստորագրել խաղաղապահ առաքելության մանդատը։ Խոսք կա ԼՂ-ում միջազգային խաղաղապահ զորակազմի ներգրավման մասին։ Ի՞նչ է այն ենթադրում․ պետք է ռուսական խաղաղապահ զորակազմը համալրվի միջազգային օժանդակ ուժերո՞վ, թե՞ այլ մեխանիզմ գործարկվի։
- Ես այս մասին խոսել եմ ԱԺ-ում եւ եւս մեկ անգամ կրկնեմ՝ խաղաղապահ զորակազմը որոշակի բովանդակային վերանայման կարիք է զգում։ Մենք տեսել ենք 2 տարվա ընթացքում, որ տեղի են ունեցել դեպքեր, որոնց ժամանակ Ադրբեջանը փորձել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հեղինակությունը վնասել, մասնավորապես՝ հիշենք Փառուխի դեպքը։ Այժմ էլ Լաչինի միջանցքի պարագայում է, որը ամբողջությամբ գտնվում է ռուսական խաղաղապահության վերահսկողության ներքո։ Այո, մենք կոչ ենք արել միջազգային հանրությանը, եւ երեկվա ՄԱԿ-ի քննարկումը այդ առումով նույնպես կարեւոր էր, որպեսզի միջազգային մեր գործընկերները մտածեին այդ մասին՝ որպես երաշխիք ԼՂ հայության անվտանգության ամրապնդման՝ խաղաղապահ զորակազմը կարող է ունենալ ավելի լայն՝ միջազգային մանդատ։ Դա ավելի մեծ եւ կարեւոր երաշխիք կարող է լինել արցախահայության անվտանգության ապահովման համար։
- Այսինքն՝ պետք է ռուսական խաղաղապահ առաքելությունը դուրս բերվի եւ ԵԱՀԿ-ի կամ մեկ այլ կառույցի մանդատի ներքո նոր զարակա՞զմ տեղակայվի, թե՞ ռուսական զորակազմը պետք է համալրվի, համակցվի նոր ուժերի հետ։
- Ճիշտն ասած՝ դրանք դետալներ են, որոնք բանակցման կարիք են ունենալու: Այս պահին նման բանակցություններ, որքան գիտեմ, տեղի չեն ունենում։ Այնուամենայնիվ, կարեւոր է մտածել այս մասին եւ միջազգային գործընկերներին փոխանցել, որ կարեւոր է խաղաղապահ զորակազմին միջազգային մանդատով օժտելը կամ ավելի լայն կազմով խաղաղապահ զորակազմ տեղակայելը Լեռնային Ղարաբաղում։
Հեղիե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT