Բոլորն օգտագործում էին ԼՂ անվանումը, մեջբերում Լաչինի միջանցքի կարևորությունը. Ռուբինյանը դրական է գնահատում ՄԱԿ-ի նիստը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատում երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի պահանջով հրավիրված նիստը:

«Հաջող նիստ էր, և, ըստ էության, բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի և կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ Նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի և Արցախի միջև»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մեկնաբանելով Ադրբեջանի այն պնդումը, թե ճանապարհը ոչ թե Ադրբեջանն է փակել, այլ երրորդ շահագրգիռ կողմը՝ երկիրը, Ռուբինյանը նշեց. «Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որ նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուղիղ չասացին, որ Ռուսաստանին են մեղադրում, սակայն մյուս բոլոր հարթակներում նրանք բացեիբաց ասում են այդ մասին: Դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը, Լաչինի միջանցքը ապօրինաբար փակել են ադրբեջանցիները՝ Ադրբեջանը»:

Ռուբինյանը, զուգահեռներ անցկացնելով 44-օրյա պատերազմի և սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում միջազգային հանրության արած կոչերին, ընդգծեց, որ այդ կոչերը հիմա շատ ավելի հասցեական են, ավելի հստակ և կոշտ:

«Մենք պետք է փորձենք հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա: Կարծում եմ՝ երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումը իրապես մեծացել ու մեծանում է, և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է, որը Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է»,- նշեց պատգամավորն ու հավելեց, որ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ անվանումը, և, ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, բոլորը մեջբերում էին Լաչինի միջանցքը և դրա կարևորությունը, Նոյեմբերի 9-ի հայտարարության և դրանում ներառված պայմանների պահպանման կարևորությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1114 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ