Արցախի ԱԱԾ տնօրենն ուղերձ է հղել մասնագիտական օրվա առթիվ

20/12/2022 schedule09:58

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանն ուղերձ է հղել ԱԱԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ ծառայողներ, վետերաննե՛ր, շնորհավորո՛ւմ եմ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է՝ կոչված լինելով ապահովելու անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:

Որպես առավել կուռ համակարգ կազմավորվելով արցախյան ազատամարտի տարիներին՝ ազգային անվտանգության ծառայությունը իր ներդրումն է ունեցել Արցախի Հանրապետության՝ որպես պետականության կայացման և զորացման գործում, իսկ այսօր այլևս անհնար է պատկերացնել մեր ներքին ու արտաքին անվտանգությունն առանց «Ազգային անվտանգության ծառայություն» պարտադիր բաղադրիչի:

Ցավոք, իր պատմության կերտման և պետության կայացման ճանապարհին Ազգային անվտանգության ծառայությունն ունեցել է նաև կորուստներ, մեր շարքերում ծառայել են նվիրյալներ, ովքեր երբեք չեն ընկրկել որևէ ծանրության առջև, միշտ հավատարիմ են եղել տրված երդմանը, իսկ հարկ եղած դեպքում խիզախորեն ու հպարտորեն կյանքը ստորադասել հայրենիքից ու պետությունից:

Իմ շնորհավորանքի և երախտիքի խոսքն եմ հղում մարտիրոսված մեր ծառայակից ընկերների ընտանիքների անդամներին։ Հավերժ փառք ու խոնարհում մեր նվիրյալներին, Ձեր սխրանքները երբեք չենք մոռանա։

Հարգելի ծառայակիցներ, մերօրյա Արցախն այլևս ապրում է անընդհատ զարգացող ու փոփոխվող տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում, Ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրները բազմապատկվել ու դարձել են բազմաբնույթ: Այս ամենին դիմագրավելու և առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար մենք պարտավոր ենք առաջնորդվել նոր, արդիական մոտեցումներով, մշտապես ինքնակատարելագործվել, ինքնակրթվել, ունակ և պատրաստ լինել լրիվ ծավալով իրականացնելու Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքով նախատեսված մեր լիազորությունները:

Ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ Ձեզ ու Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ի շահ մեր հայրենիքի ու պետականության, ի բարօրություն Արցախի բազմաչարչար ժողովրդի: Շնորհակալ եմ Ձեզ անձնվեր, բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքի համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1369 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ