Չպետք է Ադրբեջանի հետ խոսքներս մեկ անենք և վարկաբեկենք խաղաղապահ առաքելությունը, կամ ՌԴ-ին տուն ուղարկենք. Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի խոսքով՝ Ադրբեջանի հովանավորության տակ գտնվող կազմակերպությունները, որոնք կեղծ «էկո» շարժում են սկսել՝ փակելով ճանապարհը, մի քանի խնդիր են կատարում:

Այդ խնդիրների վերաբերյալ Սամսոնյանի դիտարկումները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ ստորև. 

- Տիկին Սամսոնյան, մեկ շաբաթից ավելի է՝ Ադրբեջանը բնապահպանական կեղծ շեշտադրումներով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը: Սրա շարունակման հետևանքով կարող են առաջանալ բազում խնդիրներ: Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ադրբեջանի նպատակը, ինչի՞ է ուզում այս կերպ հասնել:

- Լաչինի միջանցքը փակելու հետևանքով արդեն իսկ առաջացել են հումանիտար խնդիրներ։ Արգելափակվել է մարդկանց տեղաշարժման իրավունքը, Ստեփանակերտի հիվանդանոցում ստեղծվել է ճգնաժամ, կա վառելիքի խնդիր, որոնք իրենց հերթին ստեղծելու են այլ խնդիրներ։ Ադրբեջանի հովանավորության տակ գտնվող կազմակերպությունները, որոնք կեղծ «էկո» շարժում են սկսել՝ փակելով ճանապարհը, մի քանի խնդիր են կատարում։

Առաջինն այն է, որ այս ճնշումներով Ադրբեջանը փորձում է բանակցություններում Հայաստանից միջանցք ստանալ, երկրորդ՝ վարկաբեկում է և թուլացնում ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ փորձ անելով հնարավորինս շուտ ազատվել ռուսական ներկայությունից Ղարաբաղում։ Երրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը միջազգային հանրությանն ուզում է ցույց տալ, որ ինքնիշխանություն կարող է տարածել Լեռնային Ղարաբաղում, և այդտեղ նա ունի իրավազորություն։ Չորրորդ խնդրով՝ Ադրբեջանն Արցախում ստեղծում է հումանիտար, հոգեբանական, ֆիզիկական, անտանելի իրավիճակ էթնիկ զտման համար, որովհետև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին միայն տարածքն է պետք։ Եվ հինգերորդ խնդիրը, որ Ադրբեջանը պետք է լուծի, և որտեղ կան արդեն մասնավոր շահեր, դա բրիտանական ընկերություններին վաճառված Արցախի հանքերն են, որոնց շուրջ էլ հիմա կեղծ էկոակտիվիստներն աղմուկ են բարձրացրել։

Կարճաժամկետ առումով խնդրի լուծումը ռուսներինն է: Նրանք պետք է ապահովեն միջանցքի անխափան, բնականոն երթևեկությունը, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնել են այդ պարտավորությունը։ Բայց քանի որ Արցախի վրա գազ անջատելը կամ ճանապարհ փակելը կարող է անընդհատ կրկնվել, եթե հիմա բացվի, ապա պետք է ավելի կայուն երաշխիքներ փնտրել, որը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի երկխոսության միջազգային մեխանիզմը։

Ինչպե՞ս եք գնահատում այս պարագայում ռուս խաղաղապահների և միջազգային հանրության արձագանքը ստեղծված իրավիճակին: Ի վերջո, ինչո՞ւ ՌԴ-ն համարժեք քայլեր չի ձեռնարկում՝ միջանցքը բացելու ուղղությամբ և է հանդես է գալիս միակողմանի հայտարարություններով:

- Ռուսաստանը շատ է թուլացել ռուս-ուկրաինական պատերազմում քաղաքականապես և ոչ մի դեպքում չի ուզում գնալ բախման Ադրբեջանի հետ այս տարածաշրջանում ռազմական առումով։ Ադրբեջանում սա շատ լավ հասկանում են և օգտվելով Մոսկվայի, այդ թվում՝ տնտեսապես խոցելիությունից, Լեռնային Ղարաբաղի հարցը որոշել են սադրանքի լեզվով լուծել։ Եվ սրա մասին է խոսում նաև այն փաստը, որ ՌԴ-ն, ի տարբերություն Արևմուտքի, չի դատապարտում և քայլեր չի ձեռնարկում ո՛չ Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակվելու դեպքում, ո՛չ էլ իր մանդատի վերահսկողության տակ գտնվող ժողովրդին պատշաճ կերպով պաշտպանելու համար։

Կա նաև գազային գործարքների հարցը, որտեղ Ռուսաստանը սանկցիաները շրջանցելու ելքեր է փնտրում, և այստեղ Ադրբեջանն ունի կշիռ։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է Ադրբեջանի հետ խոսքներս մեկ անենք և որոշենք, որ պետք է վարկաբեկել խաղաղապահ առաքելությունը, կամ որ ՌԴ-ին պետք է տուն ուղարկել։ Համենայն դեպս, այս պահին այն հողի վրա գործող ռեալ մեխանիզմն է, որն ունենք և, որի մանդատը առաջարկում ենք երկարաձգել։ Մոսկվայի հետ պետք է աշխատել, և նրանք պետք է հասկանան, որ եթե շարունակեցին հավասարության նշան դնել մեր և Ադրբեջանի միջև կամ նեյտրալ դիրք բռնեցին, կորցնելու են Հայաստանը։ Ռուսաստանը ավանդաբար միշտ գործ է բռնել դաշնակից երկրների իշխանությունների հետ՝ թերագնահատելով հանրության վրա ազդեցությունը և ընկալման վերափոխումները, ինչպես եղավ Ուկրաինայում։ Հիմա նույնը կատարվում է Հայաստանում։

- Ինչպե՞ս եք գնահատում այս մեկ շաբաթվա ընթացում ՀՀ և ԼՂ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել: Կան նաև մեղադրանքներ, ըստ որոնց՝ Հայաստանը համարժեք քայլեր չի ձեռնարկում:

- ՀՀ և ԼՂ միջև ներդաշնակ համագործակցություն և կապ չեմ տեսնում։ Ադրբեջանը աշխատում է շատ համակարգված, կազմակերպված և բոլոր ուղղություններով։ Բայց մեզ մոտ տարբեր կենտրոններից տարբեր մեսսիջներ են հնչում և միայն փոխադարձ մեղադրանքներ։ Այստեղ և Արցախում տարբեր ուժեր և անհատներ շարունակում են բորբոքել արցախցիների ատելությունը Հայաստանի նկատմամբ։ Համերաշխություն չկա։ Այս աբսուրդի մեջ ինչպես կարելի է ինչ-որ արդյունքի հասնել։ Պետք է դադարել մեծ-մեծ խոսել և մտածել ավելի իրատեսական։

Հայաստանը այս դեպքում պետք է աշխատի Մոսկվայի հետ, որ միջանցքը բացեն և լոբբինգ անի, որ ստեղծվի այն միջազգային մեխանիզմը, որ քննարկվել է բանակցային գործընթացում։ Դիվանագիտությունը պետք է գիշեր-ցերեկ աշխատի։

- Վերջին օրերին ընդդիմադիրները Լաչինի միջանցքի փակման մասով ցույց իրականացրին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, որքանո՞վ են նրանց կողմից արվող այս քայլերն արդյունավետ և ճիշտ ստեղծված իրավիճակում:

- Եթե խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է, ապա նրանց որևէ գործողություն չի համապատասխանել և չի բխել 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և հիմա էլ նույնն է. բան չի փոխվել։

Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր կողմի համար իրականում մտահոգիչ չեն մեր երկրում կատարվող իրադարձությունները: Ի վերջո, վտանգված է երկրի անվտանգությունը, սակայն նրանք, միևնույն է, մնում են իրենց օրակարգին, այն է՝ իշխանությունների հրաժարականը:

- Եթե այդ մարդկանց առհասարակ հետաքրքրիր լիներ երկրի անվտանգությունը, ապա 2018-ին ժողովուրդը փողոց դուրս չէր գա, իսկ 2020-ին խայտառակ ելքով պատերազմը միգուցե չլիներ։

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3625 դիտում

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան