Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

10/07/2026 schedule19:25

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» բարձրաստիճան միջոցառման շրջանակում Փարիզում գտնվող ԱՄԷ կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալ Քասիմիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների առաջնահերթությունները՝ անդրադառնալով կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրին, կրթության թվային վերափոխմանը, կարողունակությունների վրա հիմնված կրթությանը և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։

Անդրադարձ է եղել նաև դպրոցական ավտոբուսների համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին՝ հաշվի առնելով այս ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հաջողված փորձը և կրթության հասանելիության ապահովման գործում դրա արդյունավետ կիրառումը։ Կարևորվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Կողմերը կարևորել են երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Այս համատեքստում ընդգծվել են բարձրագույն կրթության, գիտահետազոտական համագործակցության, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ վերապատրաստման ծրագրերի, կրթաթոշակների, տեխնիկական և մասնագիտական կրթության, ինչպես նաև որակավորումների փոխճանաչման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։

Մոհամմադ Ալ Քասիմը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի կրթական բարեփոխումների և կրթության թվային վերափոխման ուղղությամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկենաձեի հետ և Մոնտենեգրոյի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ-Ստոյանովիչի հետ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկումներ է ունեցել Ուզբեկստանի կրթության նախարարի առաջին տեղակալի, Լատվիայի կրթության փոխնախարարի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարարության միջազգային համագործակցության հարցերով նախարարի տեղակալի և Օմանի կրթության նախարարության կրթական աջակցության ծառայությունների գծով փոխնախարար հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, կրթական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
220 դիտում

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում