Երևան
12 °C
«Անջատում հանուն փրկության» սկզբունքի ջատագովն այս օրերին պետք է լինի Արցախը, երկրորդը՝ նոր ՀՀ-ն, քանի որ Արցախը չունի հնարավորություն դա միջազգային ատյաններում ներկայացնելու: Այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ սկսենք աշխատել այդ ուղղությամբ, ինչը ես չեմ տեսնում առաջին հերթին Արցախի կողմից, ոչ էլ՝ Հայաստանի: Պնդումները, թե այս օրերին այդ սկզբունքը կարող է գործել, հետաքրքիր են, բայց հիմք չունեն:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը և այս ֆոնին այն խոսակցությունների ակտիվացմանը, թե իրավիճակը նպաստելու է «անջատում հանուն փրկության» հարցի լուծմանը՝ ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Դիտարկմանը, որ երբ միջանցքը փակվեց, բոլորը մեղադրում էին Հայաստանի կառավարությանը, քաղաքագետը նշում է՝ ինքը որևէ գործուն քայլեր ՀՀ կառավարությունից չի տեսել, սակայն հիշեցնում է՝ Հայաստանը որևէ լծակ Արցախի վրա ազդելու չունի. «Այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում այս օրերին, ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է, բայց չեմ կարծում, թե ՀՀ-ն այդ պայմանավորվածությունների մի մասն է: Ցավոք, ՀՀ իշխանությունները այստեղ որևէ բան անել չեն կարող»:
Հարցադրմանը՝ իր կարծիքով՝ ռուս խաղաղապահները չկարողացա՞ն ադրբեջանցի «բնապահպանների»՝ Լաչինի միջանցք ներխուժումը կասեցնել, թե՞ չցանկացան, վերջինս նկատում է՝ այստեղ չկարողանալու մասին ճիշտ չէ խոսելը:
«Ադրբեջանցիները չէին կարող վրաններ տեղադրել Լաչինի միջանցքում, եթե նրանց ռուս խաղաղապահները թույլ չտային: Դա ուղղակի անհնար է: Ռուս խաղաղապահների համար րոպեների հարց էր ադրբեջանցիներին ճանապարհից հեռացնելը: Բայց, եթե հայտնվել են, ուրեմն նրանց մեջ կա համաձայնություն: Եվ այստեղ խոսքը հենց ռուս խաղաղապահների մասին չէ, այլ ՌԴ իշխանությունների»,- ասում է նա:
Միջազգային հանրության արձագանքի մասին խոսելիս էլ Ստեփանյանը նշում է՝ զսպվածության կոչեր են հնչում, բայց ոչ ոք Ադրբեջանին չի մեղադրում սանձազերծության համար. «Արձագանքը փափուկ է, բայց դա զարմանալի չէ: Եթե մենք ցանկանում ենք Արևմուտքից ստանալ կոշտ արձագանք՝ ուղղված Բաքվի գործողություններին, պետք է գործենք: Իսկ ինչ ենք անում մենք. փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակը, այն դեպքում, երբ ՌԴ-ի դեսպանատունը պետք է փակեինք: Պետք է պահանջեինք, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները: ՄԱԿ-ը խորհրդատվական գործիք է: Եթե պահանջ ունենք իրենցից, պետք է դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց մենք չենք դիմել, հիմա հայաստանյան գրասենյակից ի՞նչ ենք ակնկալում»:
Դիտարկմանը՝ այս ֆոնին շատերը սպասում են, որ եռակողմ հանդիպում տեղի կունենա, արդյոք այդ հանդիպումից Հայաստանը որևէ ակնկալիք պե՞տք է ունենա, քաղաքագետը վստահեցնում է՝ այդ հանդիպումը, եթե մեզ չվնասի, օգուտ չի տա:
«Հանդիպման ընթացքում Հայաստանից գին են պահանջելու: Լավ սպասումներ նման հանդիպումից չպետք է ունենալ: Ես կիսում եմ մեր Կառավարության դիրքորոշումը, որ դիստանցիա է պահում այս խնդրից՝ հասկանալով, որ Լաչինի միջանցքի բացման համար մեզանից գին են պահանջելու, այն դեպքում, երբ այդ միջանցքը պետք է բացվի առանց որևէ նախապայմանի: Իսկ հիմնական թիրախը «Զանգեզուրի միջանցքն է»: Այն, ինչ կատարվում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, դրա թիվ մեկ կետը «Զանգեզուրի միջանցքն է», մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»,- ասում է նա:
Նկատառմանը, որ այսպիսի պայմաններում շատերը չեն հավատում խաղաղության պայմանագրին, նշում՝ եթե այն լինի էլ, մեր կենսական շահերի հաշվին է լինելու, զրուցակիցն ասում է՝ եթե պայմանագիրը լինի Ադրբեջանի ու ՌԴ-ի թելադրած կետերով, այո՛, մեր կենսական շահերի հաշվին է լինելու, դրա համար էլ Հայաստանը պետք է դիվանագիտական աշխատանք տանի այդ ուղղությամբ:
«Իրենց պատկերացմամբ՝ լինելու է «Զանգեզուրի միջանցք», անկլավներ, Արցախի կարգավիճակի հարցն է փակվելու հավերժ: Մենք պետք է տանենք դիվանագիտական պրոցես, ու դրա միջնորդները լինեն Բրյուսելն ու Վաշինգտոնը: Այս դեպքում մենք կունենանք հնարավորություն ունենալ այնպիսի պայմանագիր, որտեղ «Զանգեզուրի միջանցքի» ու ակնկլավների հարցերը չեն արծածվի»,- կարծում է Ստեփանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT