Ադրբեջանը սառը պատերազմական քայլեր է անում, պետք է պատրաստ լինենք նաև ռազմական գործողությունների. Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի համոզմամբ՝ Ադրբեջանի կատարած քայլերը սառը պատերազմական գործողություններ են, որի նպատակը սադրելն է և նոր ռազմական կոնֆլիկտի հրահրման սկիզբը: Վերջինիս խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետք է դիմեն հրատապ եռակողմ հանդիպում անցկացնելու հարցով:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իհարկե, լավը չէ Հայաստանի համար, սակայն այդ փաստաթղթով է կանոնակարգվում Լաչինի միջանցքի գոյությունը: Մենք որպես մի կողմ այդ փաստաթղթի՝ պետք է դիմենք և՛ ՌԴ-ին, և՛ Ադրբեջանին, որպեսզի նրանք պահպանեն դրա կետերը: Անգամ բնապահպաններն իրավունք չունեն խաթարել Լաչինի միջանցքի գործունեությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Խոսելով ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մասին՝ զրուցակիցը վստահեցնում է՝ եթե խաղաղապահները չլինեին, արդեն պատերազմ սկսված կլիներ Ադրբեջանի հետ:

Ըստ Թարվերդյանի՝ այս օրերին ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն իրենց հնարավոր բոլոր լծակները:

«Իշխանությունները պետք է բանակցեն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ, Ադրբեջանի հետ պետք է լինեն քննարկումներ, քանի որ առանց Ադրբեջանի իշխանությունների իմացության, ոչ մի բնապահպան ակտիվիստ չէր կարող փակել Լաչինի միջանցքը: Պետք է բանակցել նաև տարածաշրջանում մեր ամենամեծ բարեկամ երկրի՝ Իրանի հետ, հարցը պետք է քննարկել նաև Հնդկաստանի հետ, որը խիստ գնահատականներ է տալիս օրակարգի վերաբերյալ: Քննարկումներ պետք է ունենալ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ նույնպես»,- ասում է նա:

Թարվերդյանը նկատում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ Եվրամիության երկրները և ԱՄՆ-ն հորդորներ հղում էին Ադրբեջանին, սակայն կոնկրետ գործողություններ չեն նկատվում:

Դիտարկմանը, որ ՌԴ-ից ևս կոնկրետ գործողություններ կամ հորդորներ չեն հնչում, վերջինս ասում է՝ «ՌԴ-ի խաղաղապահները պահում են 2000-ի մոտ լկտի, ագրեսոր բնապահպաններին, որոնք իրականում պատրաստի հատուկ ծառայության աշխատակիցներ են»:

Քաղաքական գործիչը նաև ընդգծում է՝ իշխանությունները պետք է հայտարարությամբ հանդես գան, ասեն, թե իրականում ինչ է կատարվում. «Այս պահին ՀՀ-ին ու Արցախին երկրի ղեկավարությունը գոնե համախմբման կոչեր պետք է անի: Եթե պետք է, թող ասեն, ամբողջ ազգով գնանք սահման, պետք է ուղղորդեն»:

Հարցին՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այսօրվանից անժամկետ նստացույց ու շարժում է սկսել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև, ինչպես նաև որոշ քաղաքացիներ ակցիա էին իրականացնում ՌԴ դեսպանատան առաջ, արդյոք այսպիսի քայլերը կտա՞ն արդյունք, վերջինս ընդգծում է՝ մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, ոչ թե սպասենք, որ այլ երկրներ պետք է գան օգնության:

«Պետք է պատրաստ լինենք նաև ռազմական գործողությունների: 120 հազար մեր հայրենակիցներ հիմա դանդաղ եղեռնի են ենթարկվում: Չունեն գազ, վառելանյութ, շուտով հնարավոր է՝ սննդամթերքի հետ կապված խնդիրներ ի հայտ գան: Մենք պետք է մեր հողերը ու հայրենակիցներին պաշտպանենք, ոչ թե մեղքը գցենք ռուսների վրա, կամ սպասենք, որ Ֆրանսիան կգա, մեզ կօգնի»,- ասում է նա:

Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ պետք է զարկ տալ Արցախին ՀՀ-ի հետ կապող այլընտրանքային ճանապարհի կառուցմանը՝ Երվանդ Թարվեդյանը նշում է՝ դրա մասին շուտ պետք է մտածեին. «Ինչպես եք պատկերացնում ճանապարհի կառուցում հիմա, երբ մենք հումանիտար գերխնդրի առաջ ենք կանգնած: Մինչև այդ ճանապարհը կառուցեն, միգուցե դրա կարիքը էլ չլինի»:

Արդեն երրորդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ բնապահպանական ցույցերի անվան տակ քաղաքացիական հագուստով մեծաթիվ մարդկանցով փակ են պահում Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Բնապահպան ներկայացող անձինք նստացույց են հայտարարել, վրաններ տեղադրել՝ թույլ չտալով մարդկանց հասնել իրենց բնակավայրեր: Նրանց թիվը գնալով ավելանում է, քանի որ Բաքուն քաղաքացիներ է տեղափոխում ավտոբուսներով: 3 օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է 120 հազար մարդ, ընդ որում՝ 30 հազար երեխա: Մի քանի հազար մարդ չի կարողանում հասնել տուն, նրանք ժամանակավոր տեղավորվել են Գորիսի և մոտակա համայնքների կացարաններում:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները խափանել են Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով: Հնարավոր չէ կազմակերպել մի շարք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ, Ստեփանակերտ չեն տեղափոխվում դեղորայք, սնունդ: Ու թեև նշվածի պաշարներ դեռևս կան Արցախում, սակայն դրանք կարող են բավարարել կարճ ժամանակ միայն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25367 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին