Երևան
12 °C
Բացահայտվել և կանխվել է խմբի կազմում նախնական համաձայնությամբ մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու հերթական դեպքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն, որում ասված է․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտում և Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ԱԱԾ քննչական դեպարտամենտի և հիշյալ օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան և Արմավիր քաղաքներում տուրիստական գործունեություն իրականացնող Ա. Պ-ն 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան՝ օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն գործունեությամբ զբաղվող Ք. Մ-ի հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն` խմբի անդամներով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության 6, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու համար վերջիններիս կողմից 3.000-3.500 ԱՄՆ դոլար գումարներ տալու դիմաց ՀՀ-ից մեկնել ցանկացող հիշյալ անձանց՝ «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով այլ փաստաթղթերի հետ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ են ներկայացրել նաև վերջիններիս անվամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող, կեղծ փաստաթղթեր՝ անշարժ գույք և աշխատանք ունենալու, ամուսնացած լինելու հանգամանքի, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություններ ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:
Բացի այդ, Ա. Պ-ն նաև այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նույն ժամանակահատվածում և մեխանիզմով 4.500 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց կազմակերպել է 31 ՀՀ քաղաքացիների և այլ անձանց անօրինական միգրացիան:
Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունների գրասենյակներում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են կեղծված փաստաթղթեր, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի շարք քաղաքացիների կողմից վճարված գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, անօրինական միգրացիայի արդյունքում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների անձնագրերի պատճեններ և անձնագրեր, առանձնապես խոշոր չափերի գումարներ և քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր և առարկաներ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի երկու անդամների նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Վերջիններս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել են: Մեկ անձ ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Խմբի անդամներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT