Նպատակ չունեմ շարժում առաջնորդելու, ցանկությունս պայքարի կայծ առաջացնելն է. Բեգլարյանն անժամկետ նստացույց է հայտարարել

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այսօրվանից անժամկետ նստացույց ու շարժում է սկսել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Նա նաև հանդես եկավ ասուլիսով ու ներկայացրեց իր պահանջները:

Ըստ այդմ՝ նրա պահանջն է, որ առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ:

Վերջինս ակնկալում է, որ հայ հասարակությունը դուրս կգա անտարբերության ու անօգնականության թմբիրից և ամեն մեկն իր չափով ու ձևով կնպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման գործին:

«Ընդդիմադիր, թե իշխանական, գիտնական, թե մանկավարժ կամ բնապահպան, բոլորն իրենց հերթին պետք է գործնական քայլեր կատարեն: Ես նպատակ չունեմ որևէ շարժում առաջնորդելու, իմ ցանկությունն է պայքարելու այդ կայծն առաջացնել, քանի որ մենք ծայրահեղ հումանիտար աղետի առաջ ենք կանգնած և որևէ տեղ որևէ հարցում զիջում չունենք անելու: Բոլոր հնարավոր գործոնները պետք է կիրառենք, որպեսզի մեր կենսագործունեությունն ապահովենք»,- ասաց Բեգլարյանը:

Դիմելով սփյուռքի մեր հայրենակիցներին՝ վերջինս կոչ արեց որպեսզի նրանք իրենց երկրներում կազմակերպեն բողոքի ակցիաներ՝ կոնկրետ դեսպանատների առջև՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության և Ադրբեջանին սանձելու համար. «Ակնկալում եմ, որ հնարավորինս հետևողական, շղթայական մեծ պայքար սկսեն»:

Իսկ իր հարազատներին, ովքեր մնացել են շրջափակումից այն կողմ, Բեգլարյանը կոչ արեց ամուր լինել: «Մենք դա տեսել ենք 91 թվականին: Վեց ամիս շարունակ եղել ենք շրջափակման մեջ՝ ռմբակոծությունների տակ, մնացել ենք սոված, բայց կարողացել ենք հաղթահարել: Ադրբեջանն անընդհատ նոր փոխզիջումներ է ուզելու, մինչև որ հիմնովի հայաթափի Արցախը: Մենք պետք է ցույց տանք, որ զիջելու հայրենիք չունենք և ամուր կանգնած ենք մեր հողի վրա»,- շեշտեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1416 դիտում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած