Երևան
12 °C
Ադրբեջանը, մի քանի սադրիչների օգնությամբ փակ պահելով Լաչինի միջանցքը, ունի քողարկված և ակնհայտ նպատակներ՝ ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Արցախը և իրեն ցանկալի պայմաններով ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ կասկած չկա, որ այդ բնապահպանական ակտիվիստների անվան տակ թաքնված են նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունների անձինք, որոնք վարժ և հստակ տիրապետում են հայերենին։
Նշենք՝ Լաչինի միջանցքը փակ պահող ադրբեջանցի ակտիվիստներից մեկը երեկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վարժ հայերեն էր խոսում և փորձում համոզել, որ ինքը Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչ չէ։
«Կարևոր է շեշտել, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ ադրբեջանցի որևէ քաղաքացու մուտք հասանելի չէ։ Դա արվում է բացառապես նրանց պետական մարմինների հատուկ թույլտվությամբ, որտեղ պահանջվում է նաև Ադրբեջանի ՊՆ-ի թույլտվությունը և հատուկ ուղեկցությունը։ Գիշերը այդ սադրիչներից մեկը իրենց լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ եկել են մեծ խմբով։ Որոշ մասնակիցներ օկուպացված Շուշիի հյուրանոցներում են և ցույցերին մասնակցում են հերթափոխով։ Այսինքն՝ ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունն այս մարդկանց հատուկ հավաքագրել և նախապատրաստել է»,- նկատում է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ էական տարբերություն չկա, թե ճանապարհը ով է փակվել՝ Ադրբեջանի զինված ուժե՞րը, թե՞ բնապահպանների անվան տակ քողարկված անձինք, քանի որ ակտիվիստներն էլ ամեն գնով փորձում են սադրանքների դիմել։
Թեև «բնապահպանները» պնդում են, որ նրանք բացառապես մտահոգված են բնապահպանական խնդիրներով, Հովհաննիսյանը նկատում է՝ երեկ լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի բնապահպանության փոխնախարարը շեշտել է՝ իրենց նպատակը ոչ թե Արցախի հանքերի մշտադիտարկումն է, այլ այդ հանքերի փակվելը․ «Իրենց համար վտանգավոր կլիներ նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում, եթե զինված զորքերի միջոցով փակեին ճանապարհը: Այդ պատճառով այս շոուն են բեմականացրել։ Նրանք ցանկանում են փակել միջանցքը, ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, որպեսզի նաև Արցախի հանքավայրերը, որոնք Արցախի տնտեսության կորիզն են, փակվեն»:
Ադրբեջանագետի համոզմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում լինել թելադրող երկիր, որտեղ Հայաստանը ոչինչ չի կարող անել: «Սադրանքներ են իրականացնում, երեկ քաշքշում էին ռուս խաղաղապահներին, մեղադրում, որ հարվածել են ինչ-որ մեքենայի, որը փորձում էր մուտք գործել խաղաղապահների վերահսկողության տարածք, և խաղաղապահները պարզապես պարտավոր էին կանխել այդ մեքենայի մուտքը։ Փորձում են այնպես անել, որ այնտեղ որևէ գործողություն լինի, և իրենց զորքերը նույնպես հնարավորություն ունենան խառնվելու՝ ցույց տալով՝ իբրև քաղաքացիների իրավունքներն են պաշտպանում»,- ասում է նա:
Քանի որ բնապահպանները եկել են Ադրբեջանի օկուպացրած ճանապարհով, ուստի որևէ մեկը ակտիվիստների շրջանում ստուգումներ չի իրականացրել, և հնարավոր է, որ նրանցից մի քանիսը լինեն զինված, կարծում է ադրբեջանագետը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի հատուկ ծառայության անձինք ակտիվիստների ցանկում են նաև, որպեսզի տեղում աշխատող պետական լրատվամիջոցներին ուղղորդեն՝ ում հետ ինչի մասին և ինչպես խոսեն։
«Այդ անձնավորությունը, ում վերաբերյալ տեսանյութ է տարածվում, որտեղ նա հայերեն է խոսում, բավականին հայտնի մարդ է։ Ի դեպ, ծնվել է խորհրդային Հայաստանում, հետո՝ տեղափոխվել Ադրբեջան։ Մասնակցել է Արցախի առաջին և 44-օրյա պատերազմներին։ Ռամիլ Սաֆարովի հետ լուսանկար և ջերմ հարաբերություններ ունի։ Շատ հակահայկական քաղաքականություն վարող անձ է, որը ներկայանում է հայագետ, տիրապետելով հայոց լեզվին՝ համագործակցում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ»,- ասում է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է առհասարակ ադրբեջանցիների շրջանում հայերենին տիրապետելուն, ադրբեջանագետի խոսքով՝ այն ադրբեջանցիները, որոնք վերադարձել են Բաքու ԽՍՀՄ Հայաստանից, լավ են տիրապետում հայերենին։ Վերջինս ընդգծում է՝ մենք այս առումով բացթողումներ ունենք կրթական մակարդակում։ Այսօր էլ չնայած հայկական որոշ դպրոցներում ներդրվել են ադրբեջաներենի, թուրքերենի դասաժամեր, սակայն դեռ կարիք կա մեծ աշխատանքի։
«Խորհրդային շրջանում Ադրբեջանը քաղաքականություն էր վարում, որ այնտեղ բնակվող հայերը ստանային ռուսական կրթություն, հետևաբար քչերը գիտեին ադրբեջաներեն։ Դրանից հետո վերջին 10 տարվա ընթացքում ենք սկսել ուսումնասիրել այդ լեզուն, ինչը պետք է շատ վաղուց անեինք։ Դա նախ կարևոր է՝ առաջին հերթին նրանց վարած քարոզչությանը առաջին ձեռքից տեղեկանալու համար։ Այս պատճառով պետք է հստակ իրականացվի ռազմավարություն, և դրա շնորհիվ ունենանք ադրբեջաներենին տիրապետող անձինք, որոնք կարող են հստակ քարոզչություն իրականացնել մեր երկրի համար»,- ընդգծում է զրուցակիցը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT