Սելին Դիոնը հետաձգել է համերգային շրջագայությունը Եվրոպայում. երգչուհին հազվադեպ հանդիպող բարդ հիվանդություն ունի

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ իր մոտ հազվագյուտ հանդիպող նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել և ստիպված է չեղարկել հաջորդ տարի Եվրոպայում նախատեսված համերգները։

«Ինստագրամ»-իր իր էջում երկրպագուներին ուղղված տեսաուղերձում 54-ամյա երգչուհին խոստովանել է, որ իր մոտ վերջերս ախտորոշվել է մկանային կծկման համախտանիշ՝ քիչ ուսումնասիրված պրոգրեսիվ հիվանդություն, որի ժամանակ մարմնի տարբեր մասերում սկսում է մկանային սպազմ առաջանալ։ Սա ցավ է բերում, սահմանափակում հիվանդի շարժունակությունը և խանգարում նրան նորմալ կյանք վարել։

«Ցավոք սրտի, սպազմերն ու կծկումները ազդում են իմ առօրյա կյանքի բոլոր ասպեկտների վրա: Դա տեղի է ունենում, երբ ես քայլում եմ կամ երբ փորձում օգտագործել իմ ձայնալարերը այնպես, ինչպես սովոր եմ»,- կիսվել է երգչուհին սոցիալական ցանցում, որին կա բաժանորդագրված 5,2 միլիոն մարդ: 

BBC-ն գրում է, որ, ըստ ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսումնասիրության, մկանային կծկման համախտանիշը լինում է միլիոն մարդուց 1-2-ի մոտ: Իսկ այն դեպքերում, երբ հիվանդի մոտ սա ախտորոշվում է, նա և նրա ընտանիքը ավելի շատ հարցեր են ունենում, քան պատասխաններ, ասվում է համալսարանի կայքում:

Սելին Դիոնը բացատրել է, որ երկար ժամանակ տառապում էր ուժեղ ցավերից, և միայն վերջերս բժիշկները կարողացան հասկանալ, թե ինչից են դրանք առաջանում:

«Ես երկար ժամանակ պայքարում էի առողջական խնդիրների հետ: Եվ ինձ համար շատ դժվար էր դիմակայել այս փորձություններին և խոսել այս ամենի մասին»,- ասել է Դիոնը՝ հազիվ զսպելով իր արցունքները:

Փորձելով չարտասվել՝ երգչուհին բացատրել է, որ որոշել է խոսել հենց հիմա, քանի որ բժիշկները հասկացել են, որ նրա բոլոր սպազմերը պայմանավորված են հենց մկանային կծկման համախտանիշով։

«Ես ունեմ բժիշկների հիանալի թիմ, որն օգնում է ինձ ավելի լավ զգալ, և թանկագին երեխաներ, որոնք աջակցում են ինձ և հույս տալիս»,- ասել է Դիոնը։

Երգչուհու խոսքով՝ ինքն ամեն օր աշխատում է սպորտային թերապևտի հետ, որպեսզի վերականգնի իր ուժերը և կրկին ելույթ ունենալու հնարավորությունը։ «Բայց պետք է խոստովանեմ, որ սա շատ բարդ գործընթաց է»,- շեշտել է նա։

Երգչուհու եվրոպական շրջագայությունը պետք է սկսվեր 2023 թվականի փետրվարին, սակայն նա որոշել է չեղարկել այն, որպեսզի կենտրոնանա իր առողջության վրա։

Ներկա պահին գիտնականները չգիտեն, թե կոնկրետ ի՞նչն է առաջացնում մկանների կծկման սինդրոմը, բայց նրանք դա կապում են ուղեղի և ողնաշարի մարմնի ինչ-որ սխալ աուտոիմուն արձագանքի հետ:

Այս հիվանդության ախտորոշումը դժվար է, այն հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ Պարկինսոնի հիվանդությունը կամ բազմակի սկլերոզը:

Հիվանդությունը կարող է ախտորոշվել արյան անալիզով, այն համարվում է անբուժելի, սակայն դրա զարգացումը դանդաղեցնելու և կյանքի որակը բարելավելու համար բժիշկները նշանակում են մի շարք դեղամիջոցներ և տարբեր թերապիաներ։

Սելին Դիոնն իր կարիերան սկսել է 1988 թվականին՝ հաղթելով «Եվրատեսիլ» երգի մրցույթում, որտեղ նա ներկայացնում էր Շվեյցարիան։ Այդ ժամանակից ի վեր վերջինս վաճառել է ավելի քան 220 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում՝ դառնալով բոլոր ժամանակների առևտրային առումով ամենահաջողակ արտիստներից մեկը: Նրա «My Heart Will Go On» երգը «Տիտանիկ» ֆիլմից դարձավ համաշխարհային հիթ։

2016 թվականին Դիոնը ժամանակավորապես ընդհատեց համերգային գործունեությունն այն բանից հետո, երբ նրա ամուսին և մենեջեր Ռենե Անջելիլը մահացավ կոկորդի քաղցկեղից, իսկ երկու օր անց քաղցկեղից մահացավ նաև երգչուհու ավագ եղբայրը՝ Դանիելը։

Կյանքի դժվար շրջանից հետո Դիոնը բեմ վերադարձավ 3 տարի անց՝ 2019 թվականին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33090 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի