Ոստիկանն էլ չի ասում՝ բռնարար ամուսնուդ հետ լեզու գտիր, ապրիր, խայտառակ չես. փորձագետը՝ ընտանեկան բռնությունների մասին

Վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել դաժանաբար սպանությունները, ընտանեկան բռնությունները և ինքնասպանությունները: Ոստիկանությունը, քննչական մարմիններն այս դեպքերի վերաբերյալ հրապարակում են հաղորդագրություններ, մամուլը դրանք վերահրապարակում է, սակայն կարծես թե այս ամենը դարձել է օրվա լրահոսի սովորական լուր, որը ընթերցում ենք և անցնում: Նմանօրինակ դեպքերը նվազեցնելու համար դեռ տեսանելի քայլեր չեն նշմարվում:

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախ կարևորում է այն հանգամանքը, որ մարդիկ գոնե սկսել են խոսել և քննարկել նման դեպքերի մասին:

«Պետք է նշել, որ, ցավոք սրտի, ընտանեկան բռնություններ ունեցել ենք միշտ, և դրանց թիվը քիչ չի եղել: Այն, որ դրանք նախորդ տարիների համեմատ հիմա շատացել են, դա էլ է փաստ, որի համար պետք է դիմել սոցապ նախարարությանն ու ոստիկանությանը, որոնք պետք է գործի ընթացքում ստացած տվյալները համադրեն և հասկանան նման դեպքերի արմատական պատճառները»,- ասում է նա:

Վերջինս ընդգծում է՝ ընտանիքի ներսում տեղի ունեցող սպանություններն ու բռնությունները խիստ տարբեր են փողոցում կատարվողներից. «Տարբերությունն այն է, որ դրանք պարբերաբար բնույթ են կրում և միշտ ունենում են նախապատվություն: Սա նշանակում է, որ մենք պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք, թե մեր ո՞ր հարևանն էր օգնություն կանչում, որի մասին չենք իմացել և այլն: Սրանք մեծագույն խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն և չհասնեն քրեական արդարադատության»:

Զրուցակցի համոզմամբ՝ դատելը միշտ էլ շատ հեշտ է, սակայն դա պետք է լինի գործողությունների ամենավերջին կոմպոնենտը: Ըստ նրա՝ հանցագործությունները կանխվում են սոցիալական ոլորտի, այդ թվում՝ նաև կրթական և առողջապահական ոլորտների զարգացմամբ. «Եթե ուզում ենք՝ հանցագործություններ քիչ լինեն, այն էլ՝ ընտանիքներում, պետք է ունենանք ընտանիքը ամուր պահելու համակարգ: Այս հարցերի պատասխանատուն սոցապ նախարարությունն է, որը պետք է հետազոտություններ անցկացնի և տեսնի, թե ինչպիսի ընտանիքներում են առկա նման խնդիրները, ու ինչպես կարող ենք դրանք կանխարգելել»:

Ըստ Գասպարյանի՝ Կառավարությունը պետք է ԶԼՄ-ների և հասանելի բոլոր այլ լծակների միջոցով կարևորի ընտանիք հասկացությունը: 

«Եթե մենք «գողական» ենք ապրում և մտածում, որ մեր հարևանն ամեն օր բռնության է ենթարկվում՝ ասելով՝ իմ ինչ գործն է, բերում ենք լրջագույն խնդիրների, որովհետև միայն  ոստիկանությունը ոչինչ անել չի կարող: Համակարգը բավարար միջոցներ չունի և ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում»,- ընդգծում է նա:

Հարցին՝ վերջին շրջանում բռնությունների աճը հիմնականում ինչո՞վ է պայմանավորված՝ պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների՞, թե՞ առհասարակ սոցիալական դրությամբ, վերջինս ասում է, որ այդ հարցերի պատասխանը պետք է համապատասխան կառույցները տան: 

«Ես կարող եմ գործիքակազմ մշակել և տալ համապատասխան մարմիններին, որ նրանք կիրառեն, սակայն ավելին անել չեմ կարող: Մենք պետք է ունենանք հանցագործությունների հետազոտության մարմին և՛ ոստիկանությունում, և՛ դատախազությունում, որոնք պետք է կանոնակարգեն նաև այն, թե հավաքված տեղեկություններն ուր են գնում և ինչ ուղղություններով: Պետությունն ունի հենց այդ գործառույթը՝ կանխելու՝ կրթությամբ, ինքնակրթությամբ, քաղաքացու կողքին լինելով, հոգեբանական աջակցությամբ»,- ասում է նա:

Գասպարյանը, սակայն, կարևորում է, որ հանրության շրջանում այժմ քննարկվում են բռնության վերաբերյալ հարցերը, որոնք նախկինում մինչև անգամ վախենում էին քննարկել: Նրա խոսքով՝ իրազեկման և կարողությունների զարգացման աշխատանքները, ի վերջո, արդյունք տվել են:

«Առաջին հերթին, ուրախալի է, որ ոստիկանները նախկինի նման իրենց դիմողներին չեն ասում՝ աղջիկ ջան, գնա այստեղից, ամուսնուդ հետ հանգիստ ապրիր, լեզու գտիր, հո խայտառակ չես: Եվ սա այն պարագայում, երբ այդ ամուսինը բռնարար էր: Պետք է հիշել ու հասկանալ՝ բազուկը, մարմինը ուժ չեն, միակ ուժը գիտելիքն է, որով ձևավորվում է իրավունքը: Սրա համար մեզնից պահանջվեց տասը տարի, սակայն, ըստ իս, դեռ այն կետում չենք, որտեղ պետք է լինեինք: Կարծում եմ՝ ևս տասը տարի անց կունենանք ավելի լավ արդյունքներ»,- շեշտում է նա:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
51245 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին