Անտառների վերականգնումը ունի ռազմավարական նշանակություն․ ՀՀ վարչապետին ներկայացվել է ՇՄ նախարարության 2022թ․կատարողականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ:

Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:

Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը:

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթղեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը:

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ:

Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը:

ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ, հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ:

«Զվարթնոց» ավիաօդերեվութաբանական կենտրոն ՓԲԸ–ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք: «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՕԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՕԱԿ-ների գործունեությանը:

Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր:

Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները:

Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան:

Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք:

Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
930 դիտում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ