Երևան
12 °C
Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 10-ին՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստին ընդառաջ, ուշագրավ իրադարձություններ էին տեղի ունեցել:
«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ էին հասել, որ ավագանու ընտրություններին մասնակցած «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Արմեն Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանի հետ, ինչից հետո իր ձայնը նիստի ընթացքում տվել էր հենց վերջինիս, չնայած նրան, որ, ըստ լուրերի, «Արդար Հայաստանը» «Քաղաքացիական պայմանագրի» հետ պայմանավորվածություն էր ունեցել դաշինք կազմելու վերաբերյալ:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ:
- Պարոն Վարդևանյան, Բյուրեղավանի ընտրություններից հետո ուշագրավ դեպք էր տեղի ունեցել: «Արդար Հայաստան» կուսակցության անդամն առանց իր թիմակիցների հետ քննարկելու քվեարկել էր իշխող խմբակցության օգտին: Կարծում եք՝ իսկապե՞ս կուսակցությունը տեղյակ չի եղել թիմակցի քայլերից, թե՞ դիտավորություն կա:
- Չեմ կարող հաստատել կամ ժխտել, որ կուսակցությունը տեղյակ չի եղել, քանի որ մինչ այդ լուրերը խոսվում էր, որ տվյալ կուսակցության համամասնական ցուցակից ընտրված ավագանու անդամներից մեկը հնարավոր է՝ նման քայլի գնա: Անկախ ամեն ինչից՝ դատապարտելի արարք է թիմի քաղաքական դիրքորոշումից շեղվելը, սեփական նեղ շահերից ելնելով՝ ինչ-որ մութ գործարքների գնալը: Անձը, որն իր ձայնը տվել է Հակոբ Բալասյանին, տասնյակ տարիներ քննադատել է թե՛ նրան, թե՛ նրա քաղաքական թիմին: Ավելին՝ ամբողջ քարոզարշավը նույնպես այդ անձը և նրա քաղաքական թիմն անցկացրել են գործող քաղաքապետի քննադատությամբ և նրան հեռացնելու խոստումներով: Այս ամենից հետո, եթե նա նման անսկզբունք քայլի է գնում, ապա հիմնավոր կասկածներ կարող են առաջանալ, որ գործարք է տեղի ունեցել՝ նեղ անձնական և նյութական շահերից ելնելով: Սա, նախ և առաջ, խաբեություն է սեփական ընտրողների նկատմամբ, քանի որ քաղաքացիներն ընտրել էին տվյալ անձին ու նրա կուսակցությանը՝ ընդդեմ գործող համայնքապետի: Մինչդեռ իրենցից գողացված մանդատով տվյալ անձը մասնակցեց գործող համայնքապետի վերարտադրմանը:
- ՔՊ-ն և «Արդար Հայաստան»-ը 4-ական մանդատ ունեն: Խոսակցություններ կային, որ կար փոխհամաձայնություն՝ եթե որևէ կուսակցություն չստանա ձայների 50+1 տոկոսը, ապա ուժերից մեկը կմիանար ավելին ձայներ ստացածին: Ինչո՞ւ համաձայնության չեկաք:
- Այո, իրականում ունեցել ենք պայմանավորվածություն, որ, եթե կողմերից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չկազմի, ապա կմիավորվենք, և նա, ով ավելի քիչ ձայներ է հավաքել համայնքի ղեկավարի պաշտոնում, կպաշտպանի ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուին: Ինչպես գիտեք, մենք շուրջ 100 քվե ավել ենք ստացել, քան «Արդար Հայաստան» կուսակցությունը, բայց, ցավոք, մեր գործընկերները չցանկացան պաշտպանել մեր թեկնածությունը: Մենք նման նախնական համաձայնության ենք գնացել մի նպատակով, որ մեր համայնքում փոփոխություն բերենք ու վերջ դնենք արդեն 15 տարի համայնքն անարդյունավետ ղեկավարած անձի իշխանությանը՝ նոր էջ բացելով Բյուրեղավանի զարգացման համար:
- Փաստացի ստացվում է, որ Բյուրեղավանը շարունակելու է ղեկավարել մի անձ, որը շուրջ 15 տարի ղեկավարում է արդեն: Ձեր կարծիքով՝ համայնքի համար ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
- Եթե հետևել եք, մենք մասնակցել ենք ավագանու երրրորդ նիստին, և այդ նիստում ես հայտարարել եմ, որ համայնքի գործող ղեկավարը՝ Հակոբ Բալասյանը, ոչ լեգիտիմ համայնքապետ է, քանի որ նա ընտրվել է ընտրողների խաբեության և «մանդատագողության» միջոցով: Այն մեկ մանդատով, որով նա ընտրվել է համայնքապետ, այդ մանդատը քաղաքացիները տվել էին ոչ թե Հակոբ Բալասյանին ընտրելու, այլ ընդհակառակը՝ նրա 15-ամյա անարդյունավետ կառավարումից ազատվելու համար: Ի դեպ, բազմաթիվ քաղաքացիներ այս հարցով դիմել են ինձ, թե ով պետք է պատասխան տա իրենց խաբելու և մանդատը գողանալու համար: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք կոնկրետ հասցեատեր ունեն, և որոնց պատասխանը ստանալու ենք: Մենք ապրում ենք այլևս մի Հայաստանում, որտեղ քաղաքացիների ձայնի իրավունքի ոտնահարումը, քաղաքացիների մանդատի գողությունը պետք է ամենամեծ հանցագործությունը համարվեն, ու հավաստիացնում եմ, որ մեր քաղաքացիները կստանան իրենց հարցերի պատասխանը:
Ինչ վերաբերում է համայնքի վրա այս ամենի բացասական ազդեցությանը, ապա պետք է նշեմ, որ այդ ազդեցությունը համայնքը զգում է արդեն 15 տարի՝ գործող համայնքապետի կառավարման ամբողջ ընթացքում:
- Մենք տեղեկություններ ունեինք, որ ավագանու անդրանիկ նիստից առաջ «Արդար Հայաստան»-ի առաջին համարը և ավագանու այն անդամը, որն իր քվեն տվել էր իշխող խմբակցությանը, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ: Դուք նման տեղեկության տիրապետո՞ւմ եք:
- Այդ տեղեկությունները ես նույնպես մամուլում եմ կարդացել: Չեմ բացառում նման հանդիպումների հավանականությունը, ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում: Մենք բաց ճակատով ենք դուրս գալիս հանրության մեջ, մյուսներն էլ թող իրենք պատասխան տան թե՛ իրենց խղճի և թե՛ մեր հասարակության առաջ:
- Առաջիկայում ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել համայնքի հետ կապված առաջացած այս հարցերի շրջանակներում:
- Ինչպես արդեն նշեցի, մենք համարում ենք, որ գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը ոչ լեգիտիմ է ընտրված, նա չունի հանրային լեգիտիմություն այդ պաշտոնում, և մեր թիմը պայքարելու է, որ Բյուրեղավան խոշորացված համայնքն ունենա լեգիտիմ իշխանություն: Մեր ընտրողներին խաբել են՝ գողանալով իրենց մանդատը, գողացել են նաև իրենց իշխանությունը: «Քաղաքական կրկնագողերը» չպետք է ղեկավարեն համայնքը: Մենք լծվելու ենք ամենօրյա աշխատանքի, մեր ունեցած մանդատի ուժով ամեն ինչ անելու ենք՝ համայնքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Կփորձենք նաև հասկանալ, թե այդ ինչպես է նախկին՝ 15 տարիների ընթացքում կառավարվել համայնքը, որ այսօր նման խայտառակ վիճակում է հայտնվել՝ բազմաթիվ խնդիրների բեռի տակ: Այս հարցում մենք սիրով կհամագործակցենք նաև այն գործընկերների հետ, ովքեր կլինեն կառուցողական և համագործակցային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT