Ինչու է դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել պաշտոնի առաջխաղացումից

Երեկ հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է պաշտոնի բարձրացումից: Նրան ԲԴԽ-ն ծառայողական առաջխաղացման կարգով առաջարկել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոն, սակայն Բալայանը մերժել է:

Բարձրագույն դատական խորհրդին Բալայանը իր մերժումը բացատրել է նրանով, որ եթե ինքն էլ գնա Վերաքննիչ, ապա առաջին ատյանի դատարանի աշխատանքը կխաթարվի, քանի որ 2 դատավոր արդեն գնացել է Վերաքննիչ, իսկ Մնացական Մարտիրոսյանին էլ պատրաստվում են Հակակոռուպցիոն դատարան տեղափոխել, և նրանց վարույթում գտնվող գործերը պետք է բաշխվեն մյուս դատավորների միջև:

ԲԴԽ-ն տրամադրել է Բալայանի պարզաբանումը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի Խորհրդի անդամներ,

2022 թվականի նոյեմբերի 23-ին էլեկտրոնային փոստի միջոցով ստացել եմ 21.11.2022 թվականին թիվ ԲԴԽ-111-Ո-351 որոշումը, որով Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ինձ առաջարկել Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնել իմ թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում:

Առաջարկության կապակցությամբ հայտնում եմ անհամաձայնություն՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակման վերաբերյալ: Նման դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ իրողություններով՝

1) վերջին ամիսների ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական մասնագիտացում ունեցող երեք դատավոր նշանակվել է ՀՀ վերաքննիչ դատարանի համապատասխան մասնագիտացման դատավորի պաշտոնում,

2) դատավորներ Մ. Մելքոնյանի և Ռ. Պապոյանի վարույթում առկա են եղել ավելի քան 270 քրեական գործեր և այլ վարույթներ/միջնորդություններ, որոնք վերաբաշխվել կամ ենթակա են վերաբաշխման Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նույն մասնագիտացմամբ դատավորների միջև,

3) առկա է ողջամիտ հավանականություն, որ առաջիկայում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյանը կնշանակվի Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում: Ենթադրվում է, որ նրա վարույթում առկա են ավելի քան 100 քրեական գործ (հաշվի առնելով դատարանի ընդհանուր ծանրաբեռնվածությունը), որոնք նույնպես ենթակա կլինեն վերաբաշխման,

4) իմ վարույթում առկա է շուրջ 140 քրեական գործ և այլ վարույթներ, ու իմ համաձայնության դեպքում դրանք նույնպես ենթակա կլինեն վերաբաշխման:

Հաշվի առնելով 1-4 կետերում նշված հանգամանքները և հիմք ընդունելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը՝ գտնում եմ, որ իմ կողմից Խորհրդի առաջարկն ընդունելու դեպքում կխաթարվի նույն դատարանի քրեական մասնագիտացում ունեցող դատավորների վարույթներում առկա գործերով քննության բնականոն ընթացքը, ուստի ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում տալ համաձայնություն»:

Ավելի վաղ գրել էինք, որ Դավիթ Բալայանին պաշտոնի առաջխաղացման կարգով առաջարկվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2040 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին