Երևան
12 °C
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջերս պաշտոնապես փոխել է իր անունը և ներկայանում է որպես Յե, հայտարարել է նախագահական իր քարոզարշավի մեկնարկի մասին։ Ուեսթն ասել է, որ ցանկանում է առաջադրվել Դոնալդ Թրամփի հետ միասին և խոստովանել, որ Թրամփն ապշել է իր առաջարկից:
Այս ամենը տեղի է ունենում մի շարք սկանդալների ֆոնին, որոնցից ամենավերջինը պնդումներն էին այն մասին, թե Ուեսթը ոչ ադեկվատ է վարվել «Ադիդաս»-ի հետ իր համատեղ ձեռնարկության աշխատակիցների նկատմամբ, այդ թվում՝ ցուցադրելով նրանց անպարկեշտ լուսանկարները:
ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Ուեսթը հայտարարել էր նախորդ նախագահական ընտրություններում պարտվելուց անմիջապես հետո, որին նա նույնպես մասնակցել էր՝ հավաքելով մոտ 60 հազար ձայն 160 միլիոն ընտրողից։
Այժմ ռեփերը ակտիվ քարոզարշավ է սկսել, իր նախընտրական լոգոն տեղադրել «Թվիթեր»-ում, իսկ մի քանի օր առաջ էլ հայտարարել էր՝ վարձել է ազդեցիկ ալտ-աջ բլոգեր Միլո Յանոպուլիսին՝ որպես իր նախընտրական շտաբի ղեկավար։
2 օր առաջ Ուեսթը հանդիպել էր անձամբ Դոնալդ Թրամփի հետ նախկին նախագահի՝ Մար-ա-Լագոյի գոլֆի ակումբում, որտեղ նա ճանապարհորդել էր սպիտակամորթ ազգայնական ակտիվիստ Նիկ Ֆուենտեսի հետ։
Թրամփի հետ հանդիպումից հետո Ուեսթը հրապարակել էր մի շարք տեսանյութեր, որտեղ նկարագրում է հանդիպումը։ Ըստ Ուեսթի՝ մի պահ Թրամփը «բղավել է նրա վրա, որ կպարտվի» և նրա նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, անպարկեշտ բառեր ուղղել։
BBC-ն գրում է, որ Ռեփերի արշավը սկսելու պահը դժվար թե կարելի է հաջողված անվանել։ Ուրբաթ օրը սպորտային հագուստի խոշոր արտադրող «Ադիդաս»-ը հայտարարել էր, որ ներքին հետաքննություն է անցկացնում Ուեսթի նկատմամբ: Ռեփերը մինչև վերջերս համագործակցում էր ընկերության հետ՝ թողարկելով իր հայտնի սպորտային կոշիկները Yeezy ապրանքանիշի ներքո։
Հետաքննությունը սկսվել է Rolling Stone ամսագրի հոդվածից հետո, որտեղ ընկերության մի քանի աշխատակից Ուեսթին մեղադրել էր անպարկեշտ պահվածքի համար: Աշխատակիցները պնդել էին, որ Ուեսթը ցույց է տվել իր և իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի անպարկեշտ լուսանկարները, վիրավորական արտահայտություններ արել կին գործընկերոջ նկատմամբ և սպորտային կոշիկների դիզայնի մասին խոսելիս անընդհատ նշել էրոտիկ դրդապատճառների մասին:
Ուեսթը, գործընկերների խոսքով, թունավոր և անկարգ մթնոլորտ է ստեղծել աշխատավայրում։ «Ադիդաս»-ի ղեկավարներն աչք են փակել դրա վրա, սակայն մինչև վերջ չի հաջողվել: Ինքը Ուեսթը դեռ չի մեկնաբանել այս պնդումները։
«Ադիդաս»-ի ներկայացուցիչը Reuters-ին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ մեղադրանքների արժանահավատության աստիճանը դեռ պարզ չէ։ «Սակայն մենք շատ լուրջ ենք վերաբերվում նման պնդումներին և որոշել ենք անմիջապես անկախ հետաքննություն սկսել»,- հավելել է նա։
Այժմ «Ադիդաս»-ը չի համագործակցում Քանյե Ուեսթի հետ մեկ այլ՝ ավելի հին սկանդալի պատճառով։ Վերջին տարիներին Ուեսթը սկսել է իրեն դրսևորել որպես ամերիկյան աջերին համակրող և ավանդական արժեքները պաշտպանող քաղաքական գործիչ:
Ուեսթը մի շարք հակասեմական հայտարարություններ է արել «Յութուբ»-ի հոսքերում և լրատվամիջոցներում՝ վրդովված լինելով խոշոր հեռարձակողների պահվածքից և Միացյալ Նահանգներում երաժշտական արդյունաբերության կառուցվածքից:
Հոկտեմբերի սկզբին Փարիզի Նորաձևության շաբաթում Ուեսթը կրում էր «White Lives Matter» («Սպիտակ կյանքերը կարևոր են») կարգախոսով շապիկ, որը շատերը համարել էին BLM շարժման կարգախոսի վիրավորական ծաղրերգություն («Սևերի կյանքը կարևոր է»): Սրան Ուեսթը պատասխանել էր, որ քննադատներին վարձատրում է գաղտնի հրեական հասարակությունը:
Մինչ Ուեսթը շարունակում էր իր հակասեմական արտահայտությունները, նրա գործակալությունը և հագուստի մի շարք խոշոր ապրանքանիշեր, այդ թվում՝ Gap-ը և Balenciaga-ը, դադարեցին աշխատել նրա հետ: Երաժիշտը պատմել է, որ դրա պատճառով մեկ օրում կորցրել է երկու միլիարդ դոլար։
Հիշեցնենք՝ 2020 թվականին Ուեսթի նախագահական արշավը ամբողջական չէր եղել:
Նա այն ժամանակ հովանավորել էր երկու գովազդային հոլովակ, սակայն քարոզարշավի մասին շատ ուշ հայտարարեց ու չհայտնվեց վեց նահանգի թեկնածուների ցուցակում։ Իսկ ընտրողների հետ միակ հանդիպմանը նրան ամենաշատը հիշել էին հղիության արհեստական ընդհատման մասին լացով խոսելիս։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT