«Սյունիքի թևը հասկացավ՝ ընդդիմությունն է ուզում, որ «Զանգեզուրի միջանցքը» տան, Ալիևի հետ սինխրոն աշխատում են. քաղաքագետ

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ քանի դեռ «Հայաստան» խմբակցության անդամների լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, չեն պառակտվի, կպառակտվեն, երբ հասկանան, որ ոչ մի ֆինանսավորում չունեն: Ըստ նրա, սակայն, պիտակ է ամբողջ կյանքի համար այն, ում լիդերը Ռոբերտ Քոչարյանն է: Նույնիսկ եկեղեցի գնալով՝ չի մաքրվի այդ պիտակը:

Անտինյանի նկատառմամբ՝ Վարդևանյանը դուրս գալիս շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանից, սրանից պարզ է դառնում, որ նա լիդերի հետ խնդիր չունի:

«Արամ Վարդևանյանը քաղաքականության մեջ պատահական մարդ էր: Իրեն թվում էր, թե իրավական գիտելիքները կարող է քաղաքականության մեջ էլ օգտագործել, բայց հասկացավ՝ իր տեղը չէ: Ընթացքում փորձեց մի քանի հայտարարություններ անել, օգնել Ռոբերտ Քոչարյանին, սակայն կասկածի տակ դրեց իր մասնագիտական կարողությունները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է քաղաքագետը:

Անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից Գրիգորյանի և Սարգսյանի դուրս գալուն՝ վերջինս նշում է՝ խմբակցության Սյունիքի թևը հայրենասիրական լոզուգներով էր եկել, սակայն սպասելիքները չէր արդարանում. «Սյունիքի թևը տեսնում է, որ հենց ընդդիմությունն է ամեն բան անում, որ իշխանությունները «Զանգեզուրի միջանցքը» «հանձնեն»: Մարդիկ հասկացան, որ ընդդիմությունը ջանք ու եռանդ չէր խնայում ու աշխատում էր Իլհամ Ալիևի հետ սինխրոն: Սակայն այդ ֆոնին մենք տեսնում ենք Իրանի, ԱՄՆ-ի վերաբերմունքը, իսկ այդ վերաբերմունքին հասել են իշխանությունները բանակցությունների շնորհիվ»:

Անտինյանը չի բացառում, որ Սյունիքի պատգամավորները միգուցե մանդատները վայր չդնեն, այլ դառնան անկախ պատգամավորներ: «Նրանք հնարավոր է՝ մտածում են, որ իրենց պատգամավոր դառնալու մեջ այդքան էլ Ռոբերտ Քոչարյանը ներդրում չի ունեցել և կարող են առանձնանալ»:

Հարցադրմանը՝ չի՞ կարծում, որ նշյալ պատգամավորները, ամեն դեպքում, կախում ունեն Քոչարյանից և միգուցե խուսափեն առանձնանալ, քաղաքագետը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանից ոչ ոք չի վախենում: «Ռոբերտ Քոչարյանից վախենում էին այն ժամանակ, երբ իշխանության էր, քանի որ օգտագործում էր բոլոր հնարավոր լծակները: Տուր նրան պաշտոն, և նա ամեն բան կվերացնի: Իսկ քանի դեռ պաշտոն չունի, ով է Քոչարյանը, որ նրանից էլ վախենան»,- ասում է նա:

Խոսելով այն տեսակետների մասին, թե կա տարաձայնություն ՀՅԴ-ականների և քոչարյանականների միջև՝ զրուցակիցը ընդգծում է՝ եթե խոր անհամաձայնություններ լինեին, ՀՅԴ-ն կսկսեր առանձին հանդես գալ, ոչ թե «Հայաստան» խմբակցության անվան ներքո:

«ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է հայտնվել խորհրդարանում, եթե նրանք առանձին լինեին, այդ շանսը չէին ունենա և առաջիկա 500 տարում էլ չեն ունենալու: Իրենց անունը Քոչարյանի հետ կապելով՝ կուսակցության վարկանիշն ավելի գցեցին: Հիմա նրանց լավ կողմերն էլ չեն հիշվում: Քոչարյանի թևին էլ «նեղել» չեն կարող, որովհետև դա նույնն է, ինչ դուրս գաս հենց նրա դեմ: Եվ հակառակն էլ չի կարող լինել, որ Քոչարյանը փորձի ինչ-որ արգելքներ դնել ՀՅԴ-ի դիմաց, որովհետև ի սկզբանե նա նրանց խոսք է տվել, որ իշխանություն են դառնալու, իսկ խոստումը չի կարողացել պահել»,- ասում է քաղաքագետը:

Անտինյանը, անդրադառնալով ընդդիմության խորհրդարան վերադառնալուն, նկատում է՝ նպատակը մեկն է՝ բերել նախագիծ, որով ամրագրում են՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իշխանությունները չեն ընդունի նախագիծը, իրենք էլ կասեն՝ տեսեք, նրանք ցանկանում են՝ Արցախը Ադրբեջանի մաս դառնա:

«ՀՀ իշխանությունները իրավունք չունեն այդ հարցին խառնվել, արցախցին դա պետք է որոշի: Բացի այդ, ասում են՝ բանակցությունները պետք է շարունակվեն, չի կարել զրոյական կետից սկսել, բայց 2007-ին Ռոբերտ Քոչարյանը ընդունում է Մադրիդյան փաստաթուղթը, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով՝ հասկանում ենք ԼՂԻՄ-ը, այսինքն՝ դրա մեջ չեն մտնում Շահումյանն ու Գետաշենը: Նշանակում է 1991 թվականի հռչակագրից, որի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, հրաժարվել: Սա արդեն դավաճանություն է, ոչ թե անգրագիտություն: Պետք է ընդդիմադիր պատգամավորներին հարց տալ՝ ո՞վ է Մադրիդում հրաժարվել ԼՂԻՄ-ից, բա հիմա ի՞նչ հայտարարություններ եք անում: Ադրբեջանն էլ ասելու է՝ Հայաստանը ճնշում է Արցախին»,- կարծում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6175 դիտում

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը