Թերի նախագծով և առանց տնօրենի գիտության․ Գյումրու տիկնիկային թատրոնում սուբվենցիոն ծրագրով շինարարություն է մեկնարկել

Գյումրու տիկնիկային թատրոնի դռները օգոստոսից փակ են. այստեղ սուբվենցիոն ծրագրով շինարարական աշխատանքներ են մեկնարկել:

Շինարարը ձեռքի տակ եղած նախագծով, երբեմն էլ սեփական ցանկությամբ է առաջնորդվում, որի մասին նախապես տեղյակ չի եղել տիկնիկայինի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։

Նրան նախագծման և ընդհանրապես այս աշխատանքների քննարկման ու նախապատրաստական աշխատանքներում չընդգրկելու պատճառով այսօր սուբվենցիոն ծրագրում նոր ներդրման կարիք է առաջացել, քանի որ տիկնիկայինում կան խնդրահարույց հատվածներ, որոնք նախագծում ներառված չեն։

314723504_1571579979945968_1567656701002549191_n.jpg (274 KB)313847081_693907878539296_3053283750149248715_n.jpg (180 KB)

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մանուկյանն ասում է՝ չի կարող պատասխանել հարցին, թե ինչո՞ւ ինքը տեղեկացված չի եղել իր ղեկավարած հաստատությունում մեկնարկելիք շինարարության ծավալի ու նախագծի մասին։

«Ես ձեր այդ հարցի պատասխանը չունեմ, որովհետև չգիտեմ՝ ինչ պատճառով ինձ հետ քննարկում չեն ունեցել, ինչը, կարծում եմ, պետք է առաջնային լիներ այս գործում, քանզի տնօրենից լավ, ուրիշ մեկը չէր կարողանա իմանալ, թե թատրոնի որ հատվածում ինչ է պետք անել։ Հետևանքով հիմա ունենք հատվածներ՝ ֆոյեի հատվածը, դահլիճի հատվածը, լուսաձայնային հատվածը և մնացած այլ փոքրիկ հատվածներ, որոնք դուրս են մնացել»,- նկատում է տնօրենը։

312605444_2399339413548880_7738892593692714022_n.jpg (148 KB)

Հարցի պատասխանը չունի նաև Շիրակի մարզպետարանի պատասխանատուն։ Մեզ հետ զրույցում կառույցի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանն ասում է՝ հարցի հասցեատերը համայնքապետարանն է։

Համայնքապետարանից էլ որևէ ճշտում անել մեզ չհաջողվեց։ Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի խոսքով՝ հարցին պետք է պատասխանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը, որն այս պահին արձակուրդում է։

Մեր դիտարկմանը, որ կարող է պատասխանել բաժնի պետին փոխարինող այլ պաշտոնյա կամ նրա տեղակալը, ըստ Առաքելյանի, որևէ մեկը իրավասու չէ. «Պետը կգա արձակուրդից, կպատասխանի»:

314661075_688935072583826_2263445804380058517_n.jpg (121 KB)314664069_560996732701967_5359788632099082220_n.jpg (156 KB)

Այն հատվածների շինարարությունը, որը դուրս է մնացել ծրագրից, սակայն, ըստ էության, կարևոր է, հնարավոր է իրականացնել սուբվենցիոն նոր հատկացման պարագայում միայն։

Մարզպետարանի պատասխանատուն բացատրում է՝ ոչ թե նոր սուբվենցիա, այլ արդեն եղածի գումարային չափի ավելացում՝ համապատասխան հիմնավորումներով։ Իսկ հիմնավորումները կրկին Գյումրու համայնքապետարանն է անելու։ Մինչ այս պահը, սակայն, դեռ արձագանք չկա։ Մարզպետարանը մինչև համայնքից չստանա այդ գրությունը, Կառավարությանը դիմելու իրավունք չունի։

«Նախագծանախահաշվային որոշակի փոփոխություններ եթե լինեն, մոտ 10 տոկոսի չափով գումար է ավելանալու։ Դրա մեջ իր մասնաբաժինը համայնքը կրկին ունենալու է։ 45 տոկոս՝ պետություն, 55 տոկոս համայնք համամասնությունն է գործում։ Այս պարագայում երևի խոսքը 4 մլն դրամի մասին է, համայնքն էլ 5 մլն 500 հազար դրամի չափով ներդրում պետք է անի։ Իսկ եթե համայնքն այդ քայլին չգնա, ապա աշխատանքները կմնան, հաջորդ տարի ինքն իր ուժերով է անելու (-խմբ․ նկատի ունի համայնքապետարանին)»,- մանրամասնում է Բադիշյանը։

Նա նաև ընդգծում է՝ հիմա լա՞վ է՝ 55 տոկոսը տա համայնքապետարանը, թե՞ հետո 100 տոկոսով ստանձնի իր պարտավորությունը տիկնիկայինի նկատմամբ։

314667762_686565906058944_7701351735566603263_n.jpg (114 KB)314767551_5517173685047530_6986243850089742695_n.jpg (247 KB)314716626_1292931764828343_6031581171771906955_n.jpg (113 KB)

Երկար մտածելու ժամանակ չունեն, քանի որ արդեն մեկնարկած շինաշխատանքների վերջնաժամկետը դեկտեմբերն է։ Եթե համայնքը համաձայնում է, նաև Կառավարության հետ են գալիս ընդհանուր հայտարարի, նոր շինաշխատանքի փուլ է մեկնարկում, ապա այդ աշխատանքները, բնականաբար, դեկտեմբերին ավարտել չեն կարողանա։

Հենց մուտքի հատվածում են լուրջ խնդիրները. քարապատ հատակը ճաքճքված է, տակից անընդհատ ջուր է դուրս գալիս։ Այս վիճակում էին ընդունում ու ճանապարհում հանդիսականին։ Նաև պատերը մշակման կարիք ունեն։

314674098_879798850001594_1609073408672815155_n.jpg (93 KB)314702575_672682704250613_2135096370817902499_n.jpg (96 KB)

Բադիշյանը նկատում է՝ լավ կլինի, որ միանգամից բոլոր աշխատանքներն ավարտվեին, ու առաջիկա տարիներին անելիք չմնար, թատրոնի աշխատանքները մեկ անգամ ևս չընդհատվեին։

Տիկնիկայինի տնօրենն էլ փաստում է՝ ճիշտ է, հանդիսականը դժգոհ է իրենց փակ դռներից, սակայն կփորձեն արտագնա ներկայացումների և հյուրախաղերի միջոցով այս բացը լրացնել, միայն թե բոլոր աշխատանքներն ամբողջական լինեն ու արդարացնեն հանդիսականի և իրենց հույսերը։

Շիրակի մարզպետարանի հանձնաժողովը տիկնիկային օրերս է այցելել, ստուգել կատարված աշխատանքն ու շինարարին հանձնարարել վերացնել նկատված բացթողումներն ու շտկել սխալները։

Շինարարը, ի դեպ, ըստ իր ցանկության, շագանակագույն է ներկել մուտքի փորագրապատ փայտե դուռը, որը տասնամյակներ շարունակ եղել է բաց ծիրանագույն։

Հարցին, թե շինաշխատանքները չավարտված՝ ինչո՞ւ է ներկվել դուռ, որով անընդհատ ներսուդուրս են դեռ անում շինարարները, և ինչո՞ւ է ներկվել սխալ գույնով, առանց տնօրենին զգուշացնելու կամ տեղյակ պահելու, շինկազմակերպության ղեկավարը հրեց ձայնագրիչն ու հեռացավ՝ ընթացքում գոռալով․ «Արդեն էդ հարցիցդ պարզ է, որ ստեղ ուրիշ բաների համար ես եկել, եկել՝ եսիմ ինչեր փորես, գտնիս»։

Տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը մեր հանդիպման ավարտին ասում է՝ գերմանական մի կազմակերպության հետ հստակեցրել են, որ թատրոնն ունենա ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով ջեռուցման և օդափոխության համակարգ։

314516457_1482794368864273_459609490670287667_n.jpg (146 KB)

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37034 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը