Հասկացել է՝ ինչ է անում. հոգեբույժը՝ մորը և վերջինիս երեխաներին սպանած տղամարդու մոտ ախտորոշված հիվանդության մասին

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում մոր և նրա երեխաների սպանության համար մեղադրվող նույն գյուղի 32-ամյա տղամարդը ունի «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդություն։

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեբույժ Սամվել Սուքիասյանի խոսքով՝ այս հիվանդությունը կլինիկական ախտորոշում է, որի ավելի ճիշտ անվանումը «անձի օրգանական աֆֆեկտիվ խանգարում»-ն է կամ «անձի էմոցիոնալ անկայունության խանգարում»-ը։ Այն անձի մոտ դրսևորվում է կա՛մ փոքր տարիքից, կա՛մ էլ կյանքի ընթացքում ձեռք բերած որևիցե հիվանդության հետևանքով։

«Նախկինում այն անվանում էին պսիխոպաթիա խանգարում․ սա ձեռքբերովի է՝ կապված այլ հիվանդությունների հետ, օրինակ՝ խրոնիկական հիվանդության, կամ գլխուղեղային որևէ վնասվածքի հետևանքով է դրսևորվում: Հնարավոր է՝ վաղ մանկական հասակից դրսևորվի՝ որպես անձի բնավորության գիծ, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերում ավելի հիվանդագին երանգներ, և անձը զարգանում ու ձևավորվում է ախտաբանական նշաններով։ Դրա հիմնական բնութագիրը հուզական էմոցիոնալ անկայունությունն է, պոռթկումը, որը կարող է անհամապատասխան արձագանք տալ սովորական գրգիռին: Սակայն եթե դա անձի խանգարումն է, առաջ է գալիս նաև քննադատական վերաբերմունքը, այսինքն՝ զղջալու, ցավ ապրելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է հոգեբույժը։

Ըստ նրա՝ աֆֆեկտը կարող է լինել այն աստիճանի արտահայտված, որ հասցնի անգամ գիտակցության նեղացման և անկառավարելի գործողությունների: Սակայն մեծ մասամբ մարդը գիտակցում է արարքները՝ նախօրոք պլանավորելով կամ ըստ իրավիճակի զարգացնելով իր գործողությունները։ Հարցի պատասխանը կարող է տալ դատահոգեբուժական փորձաքննությունը՝ ըստ գործ հանգամանքների։

«Պեմզաշենցի տղամարդը հասկացել է՝ ինչ է անում, բայց կարող է մի պահ գիտակցության որոշակի նեղացում է տեղի ունեցել։ Փորձագետը պետք է վերլուծի՝ սպանության պահին անձի մոտ եղե՞լ է գիտակցության խանգարում, թե՞ ոչ։ Պետք է պարզվեն դեպքի հանգամանքները, դրան նախորդող իրավիճակները, այսինքն՝ ինչը կարող էր դրդել ու հանգեցնել այդ վիճակին։ Սա լուրջ հարց է։ Անձի խանգարում ունեցող մարդը գիտակցում է, որ ինքը սխալ է վարվել, բայց հաջորդ պահին նույն ռեակցիան է տալիս, այսինքն՝ նորից պոռթկում է ունենում»,- նշում է մասնագետը։

Սուքիասյանի խոսքով՝ հիվանդությունը կապ չունի հանցագործության հետ, այստեղ գլխավոր առիթը կամ պատճառը հասկանալն է՝ ի՞նչ է եղել, որ անձն իր արտաքին գրգիռին տվել է նման դրսևորում․ «Սա կարող էր անել և՛ հիվանդ մարդը, և՛ առողջ։ Անձը կարող է կատարվածը ճիշտ գնահատել, քննադատել արածը, որովհետև հուզական վիճակն անցնում է, ու անձը հանդարտվում է, առաջ է գալիս քննադատական վերաբերմունքը։ Կարևոր է նաև հասկանալ՝ մինչև այս դեպքը կատարվելն այդ անձն ունեցե՞լ է հոգեբանական խնդիրներ, թե՞ նոր է առաջացել նրա մոտ»։

Հիվանդության հետևանքով նման անձանց շրջանում լինում է բնավորության կամ վարքագծի փոփոխություն, որը, Սուքիասյանի խոսքով, հարազատների համար տեսանելի է․ «Հարազատները ցանկացած դեպքում նկատած պետք է լինեին՝ նա հիմնականում ինչպե՞ս է իրեն դրսևորել, ինչպե՞ս է փոխվել վարքագիծը։ Էմոցիոնալ վարքագիծը նրա դեպքում ընդգծվա՞ծ է եղել, թե՞ ոչ»։

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին լռելը, ըստ Սուքիասյանի, մեր հասարակության շրջանում շատ է հանդիպում։ Մարդիկ հոգեբույժին մինչև այսօր շատ դժվար են դիմում։ Նրա կարծիքով՝ առավել շատ նախընտրելի է հոգեբանի դիմել, քան հոգեբույժի։

«Լինում են դեպքեր, որ հարազատները, ծանոթներն են համոզում, բերում հոգեկան առողջության կենտրոն։ Բայց հոգեկան հիվանդությունների նկատմամբ քաջ գիտակցում չկա։ Մեր օրենքի, իրավապահ մարմինների վերաբերմունքի հետևանքով է, որ հասարակությունն ընդգծված մոտեցում ունի հոգեկան խնդիրների նկատմամբ, մարդկանց, հասարակության վերաբերմունքից է։ Օրինակ՝ իրավապահ մարմինները հոգեմետ դեղերը ներկայացնում են մեկ խմբի մեջ թմրամիջոցների հետ։ Նման թերությունների պատճառով էլ մարդը մտածում է՝ «ինձ հոգեմետ դեղեր են նշանակում, այսինքն՝ թմրանյութ են տալիս, ինչի համար գնամ հոգեբույժի»»,- ասում է նա:

Հայ հասարակությունն ապրում է սթրեսային մթնոլորտում, կարծում է հոգեբույժը։ Վերջինս ընդգծում է՝ երկրաշարժ, քովիդ, հետքովիդային, պատերազմական շրջաններ, այժմ էլ հետպատերազմական փուլով անցած հասարակությունը չի կարող հոգեբանական լուրջ խնդիրներ չունենալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45960 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին