Երևան
12 °C
Խորհրդարանական ընդդիմությունը որոշեց դուրս գալ կես տարվա կամավոր պարապուրդից՝ «քաղաքական բոյկոտ» անունով, ու հայտնի առակի պերսոնաժի պես «զնգր-զնգր դողալով, ծանր-ծանր սողալով» ազդարարեց խորհրդարան վերադառնալու, իր պարտականությունների կատարմանն անցնելու մասին։
Նկատենք, որ սույն որոշումը հասունացավ ձմեռնամուտին, երբ դրսում մնալն ու գարնանից մինչ խոր աշուն այդպես էլ չզարթնած «լաոյին» (զ)արթնացնելը վերածվելու էր օգոստոսին ձյան առատ տեղումներ ակնկալելու։
Անհերքելի է, որ քաղաքական համակարգի առողջության, վերարտադրողականության երաշխիքն ու կենսունակության կարեւոր խթանիչներից մեկն էլ որակյալ (բառի ամենաընդգրկուն իմաստով) ընդդիմությունն է։ Խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրների դեպքում որակյալ ընդդիմությունը պարգեւ է, եթե չասենք՝ «պարտադիր շքեղություն», որին պետք է երկյուղածությամբ վերաբերվի ցանկացած իշխանություն։ Այդպիսի ընդդիմությունը՝ գաղափարական, ծրագրային, պրոֆեսիոնալ որակներով, կադրային բանկով, տաղանդով ու ձեռնահասությամբ իշխանության ռեալ այլընտրանք է՝ «վաղվա իշխանությունը»։
Արդյոք գործող ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որը մեր երկրին ու քաղաքական համակարգին «բաժին է հասել» մեր պետականության համար հանգրվանային այս փուլում, հետպատերազմական ընկճախտի պայմաններում, կարո՞ղ է հավակնել «որակյալ ընդդիմություն» տիտղոսին։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Եթե այդպիսին լիներ, ապա լայն հանրությունը ընդդիմության վերադարձը կխորհրդանշեր «խնդության ծնծղաներ հնչեցնելով», եթե կուզեք՝ «հալելուիա» երգելով: Մինչդեռ շատերը տեղի ունեցածը բնորոշելու համար ստիպված եղան դիմել հայկական առածանուն՝ մասնավորապես հիշելով գնացած, քոռուփոշման հետ եկածներին բնորոշող հայտնի ասացվածքները։ Դրանցից ամենավայելուչ բառապաշարով շարադրվածը թերեւս այս մեկն է․ «Էշ գնացին, հայվան հետ եկան»։
Արդ, քանի որ աշուն է, ճիշտ ժամանակն է հաշվելու «ճտերը»՝ ինչի՞ հասավ ընդդիմությունը կես տարվա բոյկոտի արդյունքում կամ հետեւանքով։ Իր գերխնդիրը իշխանության ռեյտինգը «մինչեւ քոք մաշեցնելը» հռչակած «Դիմադրության» շարժումը 2018-ի հեղափոխության ակցիաները կապկող փողոցային միջոցառումների հետեւանքով հասավ հակառակին՝ «մինչեւ քոք» մաշեց իր իսկ ռեյտինգը։ 131-ամյա ՀՅԴ-ի եւ 30-նն անց ՀՀԿ-ի քաղաքական նվազ կշիռն այդ ուժերն ուղղորդող նախկին երկու նախագահների ռեւանշիստական ամբիցիաների հետեւանքով վերջնականապես փոշիացվեց, զրոյացավ, որի վերջին արարը նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հանրահավաքն էր իր մասնակիցների թվաքանակով։ Փաստորեն, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների օգտին քվեարկած ավելի քան 336 հազար քաղաքացիներից միայն (առավելագույն ցուցանիշը) 5-7 հազարն էր մասնակցում (ամռան ամիսներին՝ շուրջ 1500-ը) Ֆրանսիայի հրապարակի միջոցառումներին, ինչը նշանակում է, որ այդքան մարդ էր աջակցություն հայտնում այն օրակարգին, որով ընդդիմությունն իրեն գցել էր փողոցները՝ իշխանափոխության։
Ընդդիմությունը, անշո՛ւշտ, իր բոյկոտը հիմնավորում էր՝ դիմելով մանիպուլյացիայի, թե՝ «մեր ընտրողը մեզ քվե է տվել այս իշխանությանը հեռացնելու համար», սակայն «Դիմադրության» շարժման ակցիաների ժամանակ քվե տվածները միակամորեն չպաշտպանեցին իրենց ընտրյալների քաղաքական որոշումը։ Այն պարզ պատճառով, որ մանդատը տրվել էր իշխանության գալու, ոչ թե իշխանության գալ չկարողանալուց հետո վերընտրված, լեգիտիմ իշխանությանն ամեն գնով հեռացնելու համար։
Ի դեպ, իշխանությանը հեռացնելու մասին․ արձանագրենք, որ ընդդիմությունը անկարող գտնվեց ոչ միայն ամբողջական, այլ նաեւ մասնակի իշխանափոխություն անելու՝ վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական գործիքը կիրառելու հարցում, քանի որ չունի բավարար թվով պատգամավորներ ո՛չ գործընթաց սկսելու, ո՛չ էլ այն հորով-մորով անելու համար։ Սա եւս մեկ արգումենտ է, թե ինչու տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիրները որոշեցին քարը փեշներից ու գրպաններից թափել եւ վերադառնալ իրենց հիմնական պարտականությունների կատարմանը՝ հանուն հանրապետության քար քաշելուն (սա չի նշանակում, որ վարչապետին անվստահություն հայտնելու ցեցը դադարելու է կրծել ընդդիմադիրների ներսը)։
Եվ վերջապես, իր վեցամսյա անգործությամբ ընդդիմությունը ոչ միայն արժեզրկեց ինքզինքը, այլ նաեւ այն գլխավոր թեզը, որը պաշտպանելու համար էլ դուրս էր եկել փողոց՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Արցախափրկիչները, որոնք կաշվից դուրս էին գալիս քաղաքացիներին համոզելու (ընդհուպ՝ ամոթանք տալով եւ «ջհանդամն» ուղարկելով), որ ներկա գտնվեն իրենց հավաքներին, աշխարհին ու շահագրգիռ լսարանին սխալ «սիգնալներ» ուղարկեցին՝ ցույց տալով, որ ՀՀ-ում այդքան քիչ մարդ է սատարում Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելուն։ Մինչդեռ հայտնի է, որ ՀՀ-ում «մորից մինչեւ մանուկ» աջակցում են Արցախի անկախության գաղափարին, սակայն գաղափարին աջակցելով հանդերձ՝ չեն աջակցում այն իշխանախոխության գործիք դարձրած ռեւանշիստների խմբակին։
Այսքանով հանդերձ՝ շեշտենք, որ ողջունելի է խորհրդարան վերադառնալու ընդդիմության որոշումը՝ հաշվի առնելով մեր երկրին այնքան անհրաժեշտ կոնսոլիդացիան, սակայն մի վերապահումով․ եթե ընդդիմադիր գործունեությունը կրկին չի վերածվելու քաղաքական էժան մասխարաության, եթե քաղաքական ծանր, թանձր խոսքի փոխարեն ԱԺ բարձր ամբիոնից կրկին փութաջանորեն չի տիրաժավորվելու «քուչի բազառին» հատուկ խոսույթը՝ «դավաճան», «գործակալ», «հողատու», «կապիտուլյանտ», եթե կառուցողական աշխատանքը վերստին չի փոխարինվելու շիշ շպրտելով, ծեծկռտուք ու լեզվակռիվ հրահրելով, այսինքն՝ «թուրքին մեր վրա խնդացնելով»։ Դատելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի այսօրվա մունաթախառը ելույթից՝ ընդդիմությունը շարունակելու է գնալ մի անգամ արդեն տրորած ճանապարհով։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT