Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, օրերս այցելել են Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ համայնքներ, ծանոթանալու մարզի խնդիրներին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը վստահեցնում է՝ այցերը պարբերաբար բնույթ են կրելու, հատկապես այն մարզերում, որոնցում անվտանգային առումով ավելի շատ մտահոգություններ կան:
«Շատ հարցեր ունեին քաղաքացիները, սակայն գլխավորները վերաբերում էին հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ես զգացի, որ մարդիկ ունեն տվյալ գործընթացն ավելի լավ հասկանալու խնդիր: Մտահոգություններ ունեցողներ էլ կային, բայց կային նաև մարդիկ, որոնք վստահություն ունեին ապագայի վերաբերյալ: Ես մարդկանց շրջանում նկատեցի ինֆորմացիայի պակաս, ինչը կապում եմ նրա հետ, որ տարվող գործընթացների մասին պատշաճ չի ներկայացվում, կամ միգուցե անհարկի սպասելիքներ են ձևավորում տարբեր քաղաքական գործիչներ»,- ասում է նա:
Խաժակյանը օրինակ է բերում Ներքին Խնձորեսկը, որի նոր ձևավորված սահմանը շատ մոտ է. «Թեպետ ասում էին, որ վերջին էսկալացիաներից հետո այդ հատվածում որևէ իրավիճակ չի փոփոխվել, բայց բարձրաձայնում էին դիրքերի կահավորման, աշխարհազորի ներկայության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք, կարծում եմ, առաջիկայում պետք է լուծում ստանան»:
Հարցադրմանը՝ կարծում է՝ մարզպետարանը կամ համայնքապետնե՞րը պետք է իրազեկման աշխատանքները տանեն, վերջինս բացասական է արձագանքում՝ ընդգծելով՝ քաղաքական հայտարարությունների ու քննարկումների բացի հետևանք է:
«Առավել ևս, որ մարդիկ այդ տեղեկությունը ստանալիս շատ հաճախ մանիպուլացված տեղեկատվություն են ստանում: Մարդիկ հարցնում են՝ կարո՞ղ է, ի վերջո, լինել խաղաղության համաձայնագիր. եթե դա չլինի, պատերազմ կլինի՞: Նրանք տալիս են հարցեր, որոնց հետ կապված պատասխանները պետք է իրատեսական լինեն»,- նկատում է նա:
ԼՀԿ անդամի խոսքով՝ բացի քաղաքական հարցերից, քաղաքացիները բարձրաձայնել են նաև սոցիալական հարցեր. «Օրինակ՝ հարցեր՝ հողի մշակման հետ կապված, շատ էին խոսում ադրբեջանցիների գողացած ոչխարների և գառների մասին: Քաղաքացիներն այս մասով աջակցություն են սպասում պետությունից: Արոտավայրերի խնդրի մասին նույնպես բարձրաձայնում էին»:
Սյունիք տանող ճանապարհների անվտանգության մասին խոսելիս էլ Խաժակյանը հավաստիացնում է՝ այն անվտանգ է: «Տարիներ առաջվա համեմատ՝ բավականինն լավ ասֆալտ էր արված: Արտառոց ոչինչ չկար: Սահմանամերձ հատվածներում մարդիկ ունեն մտահոգություն, բայց վտանգավոր ոչինչ ես չեմ տեսել»,- շեշտում է նա:
Դիտարկմանը՝ պատերազմից հետո շահարկումներ կային, թե Սյունիքի բնակիչները վախենում են այլևս բնակվել այնտեղ, քանի որ վախի մթնոլորտ է տիրում, վերջինս հակադարձում է՝ հակառակը՝ բոլորը մարտական են տրամադրված:
«Սյունեցիների շրջանում վճռականություն տեսա, ինչպես նաև հույս՝ կապված խաղաղության գործընթացի հետ: Իհարկե, կան մտահոգություններ ստեղծված իրավիճակի ու անորոշության հետ կապված, բայց իրավիճակ, թե վախենում են, չեն ցանկանում բնակվել, նման բան ես չեմ նկատել: Մարդիկ հանգիստ ապրում են, շարունակում իրենց գործն անել»,- ասում է զրուցակիցը:
Անդրադառնալով Սյունիքում տուրիզմի զարգացմանը՝ Խաժակյանը չի կարողանում հստակ ասել, թե տուրիզմը որքան է զարգացած մարզում, սակայն տուրիստական հոսք նկատել է ճանապարհին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT