Երևան
12 °C
Սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմությունը նման անլուրջ հայտարարություններ է անում: Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունը, թե պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը՝ լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի, մի նպատակ ունի՝ մարդկանց ներգրավել հանրահավաքներին: Ժամանակին էլ ասում էին՝ ով հանրահավաքներին չի մասնակցում, մեզ հետ չէ, «Նիկոլ» է: Եվ դա ասում են մարդիկ, որոնք խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին են ընտրել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 5-ի ընդդիմության հանրահավաքին՝ ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Վերջինս նկատում է՝ լրագրողների և ոստիկանների հետ միասին հանրահավաքին մասնակցում էր 5000 մարդ, այսինքն՝ միայն այդքա՞նն էին հայրենիքը ընտրում:
«Հիմա հայրենիքը ո՞վ է, այդ 5 հազար հոգի՞ն: Այդ 5 հազար հոգի՞ն է որոշելու երկրի ճակատագիրը, ո՞վ է իրենց ընտրել: Այսպիսի քայլեր են անում, դրա համար հասարակությունը նրանց մերժում է, նույնիսկ այն մարդիկ, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին: Հիմա այդ մարդիկ, որ ոչ մեկի կողքին չեն կանգնում, հայրենիքի հետ չե՞ն: Ի՜նչ անհեթեթ հայտարարություններ են, ինչ նոր «լյուդովիկոսներ են հայտնվել», թե Ֆրանսիան իրենք են: Չպետք է ինչ-որ մեկն իրենց նույնականացնի հայրենիքի հետ»,- ասում է նա:
Քաղաքագետը նշում է՝ նույնիսկ կաթողիկոսն է կոչ անում միանալ հանրահավաքին, սակայն չեն հավաքվում, որովհետև ընդդիմությունն անլուրջ է. «Մենք գիտենք, որ եկեղեցին անջատ է պետությունից, մենք աշխարհիկ ենք: Եկեղեցին իր հեղինակությունը պետք է բարձր պահեր, ոչ թե գնար ընդդիմության հավաքներին և ասեր, թե սա համազգային շարժում է: Կառույցի անունից հայտարարություն անելը կոպիտ միջամտություն է աշխարհիկ կյանքին: Դա իրենց հեղինակությունը չի ավելացնում: Եկեղեցին ցույց տվեց, որ իր ազդեցությունը այնքան է՝ 5 հազար հոգի: Իրենց ուշք ու միտքը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ոչ թե պետության շահը, ով իրենց չի միանում, համարում են «նիկոլական»:
Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարությանը, թե իրենք կողմ են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ առանց նախապայմանների, ուժի կիրառման, դիտարկմանը, որ ժամանակին լսել չէին ուզում հարաբերությունների կարգավորման մասին, ասում էին՝ հայը թուրքի հետ չի կարող «ընկերանալ», Անտինյանն ասում է՝ ընդդիմությունը ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական վիճակից ոչինչ չի հասկանում:
«Իրենք ամեն ինչին էլ կողմ են, միայն Նիկոլ Փաշինյանին են դեմ: Էլ չեն կարողանում ասել, թե դեմ են հարաբերությունների կարգավորմանը, պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել, քանի որ տեսնում են Ռուսաստանի վիճակը: Իրենք ժամանակին ուղղակի դեմ էին: Այլ ճանապարհ այդ հարաբերությունների կարգավորման փոխարեն իրենք ցույց չէին տալիս»,- ասում է նա և հավելում՝ ընդդիմությունը իշխանությունից մեկ գլուխ բարձր պետք է լինի, քանի որ նրանց դիրքն ավելի բարենպաստ է:
«Շահեկան դիրքերում է ընդդիմությունը, որովհետև կարող է գտնել և մատնանշել իշխանությունների բացերը, առավել ևս այն ընդդիմությունը, որը կառավարման փորձ ունի: Բայց մենք տեսնում ենք իրենց ու ապշում, թե ինչպես են երկիր ղեկավարել: Գրագետ չեն կարողանում օգտվել իրենց շահեկան դիրքերից, քանի որ պատվիրատուները՝ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը, անգրագետ են: Թիմում գրագետ, ճանապարհ անցած մարդիկ կան, բայց անգրագետի դեր են խաղում, որովհետև պատվիրատուները այդպիսին են, նրանք դա են պահանջում»,- նշում է նա:
Հարցադրմանը՝ ամիսը մեկ անգամ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ անցկացնելը, իր կարծիքով, ի՞նչ է տալու ընդդիմությանը, զրուցակիցը նկատում է՝ ընդդիմությունը ամեն անգամ մտածում է, թե աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող են լինել, և իրենց շանսերը մեծացել են:
«Բայց չեն պատկերացնում, որ իշխանության կորցրած ձայներն իրենց չի գալու, այստեղ էլ են անգրագետ: Մտածում են Փաշինյանի նման հանրահավաքներ անեն, քայլերթեր կազմակերպեն, իրենց բախտը բերելու է: Չեն հասկանում, որ իրենք կորցրել են նաև այն ձայները, որոնք հավաքել էին ընտրությունների ընթացքում»,- կարծում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT