Երևան
12 °C
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով է գումարվել, որի ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Քննարկումների արդյունքում Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, կոչ է արվում ՀՀ իշխանություններին՝ «ամենայն ջանք ի գործ դնել՝ ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված՝ խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության եւ թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները եւ միջազգային հարթակներում հետեւողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս մարտահրավերների հաղթահարումը կենսական է ու գոյաբանական եւ պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, Եկեղեցուց, ազգային կառույցներից եւ համայն մեր ժողովրդից»։
Հայտարարության մեջբերված պարբերությունն առնվազն մտահոգիչ է կոչի հասցեատիրոջ ընտրության առումով։ Եկեղեցին, փաստորեն, որը կոչված է մերանի դեր ստանձնել, համախմբել հանրությանն ու հաշտարար դառնալ բոլոր անհաշտ կողմերի միջեւ, հայտարարի բերել բոլոր ազգային խնդիրներն ու մտահոգությունները, այս հայտարարության միջոցով որպես մեղավոր «զամենյան փորձանաց» թիրախավորում է մեկ սուբյեկտի՝ իշխանությանը։ Արդարեւ, հարց է ծագում՝ եկեղեցին՝ ի դեմ հոգեւոր խորհրդի, որը բոլոր դեպքերում օբյեկտիվ դատողի դիրքերից պիտի հանդես գա, ինչո՞ւ է պահանջատեր միայն իշխանության նկատմամբ՝ խորհրդարանում եւ դրանից դուրս գտնվող մյուս կարեւոր դերակատարներին վեհանձնաբար ազատելով ստեղծված իրավիճակի պատասխանատվությունից։
Եկեղեցու հայրերի ամենատես աչքը պետք է հուշեր վերջիններիս՝ դատելիս նվազագույնը լինել արդարամիտ եւ մատնանշել նաեւ այն սուբյեկտներին, որոնք ոչ միայն ատելության եւ թշնամանքի աղբյուրն են, այլեւ այդ աղբյուրն անընդհատ սնուցողները։ Երբ, օրինակ, ընդդիմության հանրահավաքների ժամանակ ժողովրդի մի հատված որակվում է «թուրք» կամ «թուրքի եթիմ», եկեղեցու հայրերը հայհոյողի բերանը մյուրոնով օծել-մաքրելու նախաձեռնությամբ հանդես գալի՞ս են։
Երբ ընդդիմության առաջին դեմքերը ժողովրդի ընտրած իշխանության հասցեին ամենատգեղ ու նողկալի որակումներ են շպրտում՝ «թուրքի առաջ կզած»-ից մինչեւ «ազգակործան պատուհաս», երբ ամիսներ շարունակ խաթարում են ազգային հավաքական կամքն արտահայտող մարմնի՝ ԱԺ-ի աշխատանքները՝ «բովանդակային առողջ երկխոսություն» ծավալելու համար ժողովրդի տված մանդատը, եկեղեցու հայրերը ոչ միայն բոյկոտը դադարեցնելու եւ քաղաքակիրթ, նպատակային բանավեճի վերադառնալու կոչով հանդես չեն գալիս, այլ ախորժաբար, հաճությամբ խրախուսում են նման որոշումը։
Զարմանալի է, որ «ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու» մասին դիտողություն է անում մի կառույց՝ եկեղեցին, որի ներկայացուցիչները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունները, ընդամենն օրեր առաջ բոյկոտեցին հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի ունեցած Համաշխարհային հայկական գագաթաժողովի աշխատանքները։
Նշենք, որ երբ մեկ ամիս առաջ վեհարանում Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ տեղի էր ունենում ՀՀ եւ Արցախի նախագահների մասնակցությամբ հավաք, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում, խոսելով այդ հանդիպման մասին, ասաց՝ երբ իրեն է այցելել վեհափառ հայրապետը, երկար խոսել են առկա իրավիճակի, վտանգների եւ ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին։ «Եվ որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում»,- ընդգծել էր Տեր-Պետրոսյանը:
Ի դեպ, ըստ Տեր-Պետրոսյանի, վեհափառը նաեւ որոշել էր վեհարանի հանդիպումների շարունակման դեպքում ՀՀ հրավիրել Արամ Ա-ին՝ «ավելի համահայկական բնույթ տալու այս խնդրին»։ «Եվ ես պիտի գնահատեմ վեհափառ հայրապետի ջանքերը, եռանդը՝ այս գործը գլուխ բերելու եւ շարունակելու ուղղությամբ»,- ասել էր առաջին նախագահը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշյալ հարցազրույցում գործող իշխանության շուրջ համախմբվելու ուղերձով հանդես եկավ, սակայն, ինչպես հետագա զարգացումներն ու հավաքի անմիջական մասնակիցների ելույթներն ու հայտարարությունները ցույց տվեցին, վեհարանի ֆորմատը միտված էր ոչ թե ազգային կոնսոլիդացիային, այլ Նիկոլ Փաշինյանի շուրջ դեկոնսոլիդացիա ապահովելուն։ Ասվածի վկայությունն այն է, որ հիշյալ ֆորմատով տեղի ունեցած հավաքը եղավ առաջինն ու վերջինը։ Արձանագրենք, որ եկեղեցին չկարողացավ երաշխավորել 5 մարդու՝ ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների համախոհությունը մեկ գաղափարի՝ համազգային միասնականության շուրջ։
Իսկ ահա երեկ էլ պարզվեց, որ ընդդիմության հրավիրած վաղվա հանրահավաքին «կազմակերպիչների դիմումին ընդառաջ վեհափառ հայրապետի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստյանը»։ Վաղվա հանրահավաքը, ի դեպ, որի ազդագիրը «հանուն համազգային համախմբման» է, իրականում համազգային միասնականությունը վիժեցնող հավաք է, քանի որ չի կարող լինել համախմբում մի միջոցառման ժամանակ, որը ժխտականության ուղերձ է պարունակում՝ օրվա իշխանության հրաժարականի պահանջ։
Արդ, ազնիվ ու բարոյակա՞ն է բերանի մի կեսով խոսել միասնականությունից, իշխանությունից պահանջել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, մյուս կեսով էլ օրհնել իր ներկայացուցչի մասնակցությունը մի միջոցառման, որը միասնականության՝ եկեղեցու մատնանշած երաշխավորի՝ իշխանության դեմ է ուղղված։ Հուսանք, երբ համազգային միասնականություն է ասվում, նկատի է առնվում նաեւ այդ միասնականությունը ձեւավորող բոլոր բջիջներին՝ իշխանությանն ու այն ձեւավորած 680 հազար քաղաքացիներին։
Գերագույն հոգեւոր խորհուրդը, նշենք, Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին է, որի անդամներին նշանակում է կաթողիկոսը՝ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT