Երևան
12 °C
Շաբաթներ առաջ շատերի համար անսպասելի Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը համազգային համերաշխությանն ուղղված մի նախաձեռնությամբ հանդես եկավ՝ Վեհարանում կազմակերպեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպում։ Անկախ գաղափարի և որոշ դերակատարների նկատմամբ խորը վերապահումից և առաջին իսկ փորձի ձախողումից, առաջին զգացողությունը, որ ապրեցինք շատերս՝ հայրենիքում և սփյուռքում, Հայաստանում ստեղծված ներհասարակական, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Վեհափառի անհանգստությունն էր, նրա անկեղծ ցանկությունը ինչ-որ բան փոխելու»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.
«Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցին որոշել է ներկայացուցիչ ուղարկել «ընդդիմության» հանրահավաքին՝ անխոհեմ որոշում, որն ամբողջությամբ չեզոքացրեց Գարեգին վեհափառի՝ հանուն ազգային համերաշխության կազմակերպած Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպման հայտարարված նպատակը։
Վեհափառը կարող է չսիրել Հայաստանի ղեկավարին, վեհափառը կարող է անձնական հակակրանք ունենալ Փաշինյանի, նրա շրջապատի, քաղաքական մյուս դերակատարների հանդեպ։ Որևէ մեկը չի կարող քննարկել, վիճարկել կաթողիկոսի անձնական համակրանքներն ու հակակրանքները։ Բայց Վեհափառը չի կարող անհաշտ լինել ժողովրդի, նրա ընտրության հետ, որովհետև այն, ինչով զբաղված են նրա հովանավորյալ «քաղաքական» ուժերը, ոչ այլ ինչ է, քան պայքար սեփական ժողովրդի, այդ ժողովրդի ընտրության դեմ։
Վեհափառը չի կարող իր քաղաքական համակրանքների և հակակրանքների պատճառով որևէ կերպ հարվածի տակ դնել Հայ եկեղեցին, պատճառ դառնալ, որ եկեղեցու հազարավոր զավակներ վեհափառի անձնական համակրանքների և հակակրանքների պատճառով տատամսեն եկեղեցի հաճախել, դադարեն եկեղեցական ծեսերին և արարողություններին մասնակցել։
Քավ լիցի, Եկեղեցին չպետք է լռի, չպետք է լռեր նախկինում, չպետք է լռի այժմ, չպետք է լռի ապագայում:
Հայ Առաքելական եկեղեցին չափազանց կարևոր և արժեքավոր կառույց է, հետևաբար այն ոչ միայն չպետք է լռի, այլև պետք է ունենա իր խոսքը՝ ծանրակշիռ խոսքը հանրային և ազգային կյանքում: Բայց հենց դրա համար շատ կարևոր է, որ այդ խոսքը լինի քաղաքական կոնյունկտուրայից առավելագույնս զերծ, առավելագույնս հեռու: Դա չի նշանակում խուսափել որևէ քննադատությունից, որն ուղղված կլինի իշխանությանը:
Բայց եկեղեցու խոսքի արժևորման ավելի լայն ճանապարհը թերևս դա չէ, այլ այն, թե ինչպիսի արժեքային, գաղափարական, հայեցակարգային ուղենիշներ կհաղորդվեն հանրությանը: Երբ դրանք հաղորդվեն, հանրությունն արդեն դրանց հիման վրա կկողմնորոշվի նաև քաղաքական ուղիներում՝ ընտրելով, թե հատկապես որ ուղին է առավելագույնս համապատասխանում այն լայն ճանապարհին, որ նկարագրում է եկեղեցին հանրության հետ իր երկխոսությամբ:
Դա պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցու խոսքի առանցքը, ոչ թե վերաբերմունքը իշխանություն կամ ընդդիմություն եղած որևէ քաղաքական ուժի հանդեպ: Այդ վերաբերմունքը անմիջապես բերում է Հայ եկեղեցու հետևորդ հայության շրջանում բաժանարար գծերի, որովհետև մարդկանց քաղաքական հայացքները տարբեր են, համակրանքները տարբեր են, ինչն էլ իր հերթին հանրության հայացքում քաղաքականացնում է եկեղեցին:
Այստեղ է գլխավոր խնդիրը, որից պետք է ապահովագրվի մեր ազգային կարևորագույն կառույցն ու ինստիտուտը, և ինչը պետք է լինի այդ կառույցի ղեկավարության գերխնդիրը: Առայժմ այդ խնդիրը լուծվում է խիստ անարդյունավետ:
Հենց դա է նաև պատճառը, որ, իհարկե, հարաբերական արդյունավետությամբ աչքի են ընկնում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորող խմբերը, իրենց հոգևորս գործունեության մեջ հաջողում աղանդավորական խմբերը: Հակառակ դեպքում նրանք հայ ժողովրդի շրջանում չունեն և չեն ունենա Հայ առաքելական եկեղեցու հանդեպ նկրտումներում որևէ շանս:
Իսկ առհասարակ, եկեղեցու հովիվներին՝ Ամենայն հայոց հայրապետից մինչև քահանաներ, սարկավագ ու դպիրներ, խնդրում եմ, հանուն Հայ եկեղեցու միասնականության և հարատևության ու հավերժության, թողեք այդ քաղաքական պայքարները, այցելեք 30 տարի մոռացության, աղքատության և անորոշության մատնված Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր։ Սահմանի նոսրացած ու մեծապես ծերացած բնակիչները բացի մեզ՝ քաղաքական գործիչներիս հասցեագրված և վերաբերող նյութական, տնտեսական և քաղաքական հարցերն ու կարիքները, ունեն խորը հոգևոր և իմացական խոսքի կարիք, հոգևոր սննդի կարիք»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքի կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքը այդ մասին ծանուցել է։ Այս մասին ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT