Երևան
12 °C
«Հայաստանի եվրոպական» կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն ուրախ է, որ ՀՀ-ն այնքան ժողովրդավար է, որ հանդուրժում է հակակառավարական ցույցերը, սակայն, վերջինիս համոզմամբ, այդ հանրահավաքների ենթատեքստը շատ ավելի մռայլ է, քանի որ դրանք ուղղորդում են օտար երկրները՝ իրենց նպատակների համար:
Ըստ նրա՝ այդ հանրահավաքները, եթե լինեին մեր հասարակության համար, օգնեին պետությանը դուրս գալ այս իրավիճակից, դա կլիներ ժողովրդավարական գործընթաց, սակայն այս հավաքներում խառնվում են դեմոկրացիան և դեմագոգիան:
«Թույլ ժողովրդավարությունը տանում է դեպի դեմագոգիայի, ինչն էլ բերում է բռնապետության: Հիմա մենք ներկա ենք դրա հերթական փորձին: Խորհրդարանական ընդդիմությունն օգտագործում է մեր երկրի դժվարությունները ոչ թե ի շահ պետության, այլ Ռուսաստանի, հետևաբար նաև հօգուտ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական դաշինքի: Ամեն անգամ, երբ Հայաստանը քայլ է անում դեպի քաղաքակիրթ աշխարհ, կտրուկ սրվում են հակահայկական ու հակակառավարական շարժումները»,- անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խզմալյանը:
Վերջինս նկատում է՝ ինքն էլ է ընդդիմություն, սակայն կա մեկ կարևոր տարբերություն. չի կարող չտեսնել այն, որ Հայաստանի ընտրված իշխանությունն սկսել է գործել այն ենթատեքստում, որն ակնհայտորեն մերձեցնում է մեզ քաղաքակիրթ աշխարհի հետ և հեռացնում բռնապետական լծից: «Դա չտեսնելը հավկուրություն է»,- ընդգծում է նա:
Դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ ընդգծել են՝ գնում են խաղաղության օրակարգով, սակայն խորհրդարանական ընդդիմությունը կարծես թե կողմ չէ այս օրակարգին, սակայն այլ ուղի էլ չի առաջարկում, կարո՞ղ ենք եզրակացնել, որ խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերա՞զմն է, քաղաքական գործիչը նշում է՝ խնդիրն այն է, որ իշխանությունները չեն կարողանում ողջ ճշմարտությունն ասել խաղաղության օրակարգի մասին:
«Իշխանությունը խուսափում է ուղիղ խոսել մեր բոլոր դժբախտությունների հիմնական շահառուի և կազմակերպչի մասին, որը պուտինյան Ռուսաստանն է: Ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը պսակվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով: Իշխանությունը որոշ քաղաքական պատճառներով չի խոսում այդ մասին. խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ չի կարողանում ասել ողջ ճշմարտությունը: Այդ կիսաճշմարտությունից էլ օգտվում է խորհրդարանական ընդդիմությունը և նրանց հարող ուժերը: Այդ ռուսամետ ուժերը Հայաստանում վարկաբեկում են պետությունը, պետականությունը և մեր ժողովրդավարական ձգտումները»,- կարծում է Խզմալյանը:
Նկատառմանը, որ ինքը՝ որպես կուսակցության ղեկավար և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժի առաջնորդ, մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներին, հարցադրմանը՝ դրանք արդյունավե՞տ համարում է և իր դիրքորոշումները ու տեսակետները մի շարք հարցերի շուրջ հայտո՞ւմ է վարչապետին, վարչապետը դրանք ընդունո՞ւմ է, «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավարն ասում է՝ օրինակները շատ են, բայց քանի որ հանդիպումները փակ են, մեկ օրինակ կարող է բերել:
«Մեր առաջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել մեկ տարի և ավելի առաջ, ես հայտարարեցի, որ մեր կուսակցությունն այս ձևաչափի հանդիպումներին մասնակցելու է մեկ գերխնդրով, այն է՝ Հայաստանի Հանրապետության եվրաինտեգրացման օրակարգով: Մեկ տարի անց ես կարող եմ հպարտությամբ ասել, որ Հայաստանն այժմ շատ ավելի մոտ է եվրաինտեգրման հարցին, քան երբևէ: Ես, իհարկե, չեմ ասում, որ դա իմ կամ մեր կուսակցության շնորհքն է, այլ ժամանակի թելադրանքն է, մեր հասարակության աճող մեծամասնության պահանջը»,- նկատում է նա:
Զրուցակցի դիտարկմամբ՝ գոնե այս և մի շարք այլ օրինակներով կարող է ասել, որ խիստ անհրաժեշտ էր ստեղծել երկխոսությունը ընդդիմություն-իշխանություն, որը չնայած որոշ ուժեր փորձում են տապալել՝ հայրենասերների կեղծ զգեստներ ու կարգախոսներ հագած: «Եթե չլինի այդ երկխոսությունը, մենք չենք ունենա բնականոն զարգացում և ժողովրդավար պետություն»,- ասում է Խզմալյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT