Պատշգամբից գոռացել է, թե իրեն սոված են պահում, վիճաբանել են, քաշքշել իրար. թոռը պատմել է տատի սպանության հանգամանքները

Բացահայտվել է Վանաձոր քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության դեպքը:

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Տղամարդը նաև հայտնել է, որ մայրը ինքնասպան է եղել: 

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջն սպանել է 18-ամյա թոռը:

Ժամը 16:00-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տատն այդ օրը պատշգամբից գոռում էր, որ իրեն չեն պահում, մշտապես սոված է, ինքն էլ, դա լսելով, քաշքշելով նրան, տուն է մտցրել, այնուհետև մոտ 20 րոպե վիճաբանել են իրար հետ:

Այդ ընթացքում տատը խոհանոցից վերցրել է դանակը և անկանոն շարժումներ անելով՝ վնասել իր ձեռքը, ինչից հետո ինքը, խլելով դանակը, երկու անգամ խփել է տատի դաստակին: Այնուհետև տատին պառկեցրել է անկողնու վրա և դանակը դնելով նրա ձեռքի մեջ՝ դուրս եկել տնից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչթությունից էլ հայտնում են, որ քննչական խումբը տարեց կնոջ դին հայտնաբերել է իր ննջարանի մահճակալին՝ աջ ձեռքի դաստակի կտրած-ծակած վնասվածքով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տարեց կնոջ հետ նույն բնակարանում բնակվող թոռն է՝ ծնված 2004 թվականին:

Վերջինս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արայիկ Վ-ից, որը հայտնել էր՝ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։

Թոռը  խոհանոցային դանակով հարվածել էր տատի աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո կինը վայր էր ընկել։ Որոշ ժամանակ անց թոռը տատին բարձրացրել էր գետնից և տեղափոխել ու պառկեցրել նույն սենյակի անկողնու վրա՝ դանակը դնելով նրա աջ ձեռքի մեջ, այնուհետև՝ դուրս եկել տնից, զանգահարել իր մորը և դեպքի վերաբերյալ պատմել որոշ մանրամասներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44593 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին