«Հայաստանում էլ անելիք չկա, բայց պիտի տրաքցնեմ սաղին». Տիգրան Ուրիխանյանը ուշագրավ բացահայտումներ է խոստանում

«Բնականաբար, ես գտնվում եմ Հայաստանից դուրս: Մամուլում տարածված լուրերը հիմնականում հաստատում եմ, այդ թվում՝ քրեական գործերի մասով: Այսօր հայտնում եմ ընդամենը հետեւյալը՝ պլանավորվում են որոշակի գործողություններ, այնպիսի փոփոխություններ, որոնք պիտի շատ բանի սկիզբ դնեն»:

Այս մասին երեկ ուշ երեկոյան YouTube-ի իր ալիքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ նախկին անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Նշենք, որ, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, Ուրիխանյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, գործը գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում եւ վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, բայց չի գնացել, հրաժարվել է, այնուհետ՝ լքել Հայաստանը:

Իր ալիքի ուղիղ եթերում նախկին պատգամավորը հայտարարել է, որ լինելու են փոփոխություններ, բայց ճակատագրական որեւէ բան երկրի հետ կապված չի լինելու, որովհետեւ, եթե մարդիկ սպասում են, որ իրենց փոխարեն այդ «ճակատագրական բանը» պետք է անի Ուրիխանյանը, դա չի լինի.

«Լինելու է լրիվ ուրիշ բան՝ այն, ինչ ոչ ոք չի արել, չի անում ու սարսափում է այդ մտքից, որ հանկարծ կարող է նման ճանապարհով գնան: Դա հետեւյալն է՝ բացարձակ բացահայտում: Մինչեւ դրան հասնելը՝ մի բան ասեմ՝ իմ անձնական քաղաքական կարիերան Հայաստանում ավարտված է: Ավարտված է այն պահից, երբ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ես արժանացա մեր ընտրողների ընդամենը 1%-ի քվեին: Վերջ: Այդքանով ամեն բան ասված է: Չեմ հետապնդում որեւէ նպատակ, չունեմ որեւէ նկրտում, որեւէ քաղաքական, պետական գործունեության մասին խոսք լինել չի կարող, որեւէ հավակնություն չունեմ, ոչ մի ակնկալիք չկա եւ լինել չի կարող: Իմ կյանքում համարում եմ հայաստանյան քաղաքական տիրույթը փակված, ավարտված, սպառված: Սա՝ հստակ»:

Ըստ Ուրիխանյանի՝ իր բացահայտումներից հետո եթե իր հետ կապ ունեցող մարդկանց սկսեն հետապնդել, հայհոյել, նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցել, ուզում է ասել, որ ինքը քաղաքական որեւէ նկրտում չունի:

Նա հայտարարեց, որ կբացահայտի, թե «ում մեղքով զոհվեցին 5000 զինծառայողներ, ինչպես իշխանությունը Սերժ Սարգսյանը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես Քոչարյանի թիմի անդամը դարձավ ՀՀ փոխվարչապետ, ինչու տեղի ունեցավ պատերազմը, երբ է սպասվում հաջորդ պատերազմը, ինչ կապ ունի այս ամենի հետ Գագիկ Ծառուկյանը կամ հայաստանյան օլիգարխիայի այլ պատգամավորներ, ինչ է տեսել ինքը՝ 10 տարի աշխատելով ԱԺ-ում ու տեսել ԱԺ-ի միջանցքներում»:

«Ինձ ճանաչողները հավանաբար ծանոթ են իմ ինտելեկտուալ մակարդակին ու գիտեն, որ ես հասկանում եմ իմ ասածների հետեւանքները՝ ինչքան քֆուր եմ ուտելու, ինչքան հալածանքներ են լինելու»,-նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում իր գործունեությունն ավարտված է, բայց սկսելու է հանդես գալ տարբեր բացահայտումներով, որի համար շուտով կհայտնի, թե ինչ ալիքի է պետք հետեւել՝ իր զրույցները լսելու համար:

«Պիտի տրաքցնեմ սաղին,- եզրափակել է նախկին պատգամավորը:

Նշենք, որ Ուրիխանյանը թեեւ չբացահայտեց, թե Հայաստանից դուրս՝ կոնկրետ որ երկրում է գտնվում, սակայն նրա տեսանյութի հետին կադրում երեւում էր ՌԴ դրոշը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3052 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ