2026 թ-ին գրեթե չի լինի ԲԿ, որ բարվոք չլինի. ՀՀ-ում կապիտալ կհիմնանորոգվի շուրջ 50 բժշկական կենտրոն. ինչ է նախատեսվում

Յուրաքանչյուր երկրի համար առաջնային է բժշկական սարքավորումներով հագեցած և միջազգային պայմաններին համապատասխան բժշկական կենտրոններ ունենալը։ Նման հաստատությունների առկայությունը հնարավորություն կտա նույնիսկ ամենահեռավոր բնակավայրի բնակչին ապահովել հասանելի և որակյալ բժշկական ծառայություններով։

Այս նպատակով դեռևս 2021 թվականից ՀՀ կառավարությունն ընթանում է մարզային և քաղաքային բժշկական կենտրոնները կապիտալ հիմնանորոգելու և վերազինելու ճանապարհով։ Սա Կառավարության զարգացման ծրագրով է սահմանված՝ որպես առողջապահության զարգացման կարևոր բաղադրիչ։

2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է առնվազն 50 բժշկական հաստատության համար նոր շենքային պայմանների կառուցում և վերակառուցում: Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի խոսքով՝ ներկա պահին 13 բժշկական հաստատությունում իրականցվում է կապիտալ հիմնանորոգման աշխատանք, որոնց թիվը մինչև տարեվերջ կընդլայնվի:

«Դրանցից երկուսը հանրապետական նշանակության բժշկական կենտրոն է, իսկ մնացածը՝ մարզային նշանակության։ Ամբողջությամբ կապիտալ հիմնանորոգվելու են Հոգեկան առողջության պահպանման ազգային և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնները, Էջմիածնի, Աշտարակի բժշկական կենտրոնների և Արտաշատի պոլիկլինիկայի մասնաշենքերը։ Նոր շենքեր են կառուցվում Թալինում, Ծաղկահովիտում, Եղվարդում, Մարտունիում, Սիսիանում, Եղեգնաձորում, Մասիսում և Տաշիրում։ Այս պահին իրականացվում է 4 բժշկական հաստատության նախագծանախահաշվարկային փաթեթների մշակումը, իսկ մնացածինը նախատեսված է իրականացնել 2023 թվականին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է Նազարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ 8 բժշկական հաստատության հին շենքերի փոխարեն ամբողջովին նոր շենքեր են կառուցվում։ Բոլոր բժշկական կենտրոնները համալրվելու են ժամանակակից սարքավորումներով և գույքով։ Ընդ որում՝ Մարտունու բժշկական կենտրոնի կառուցումը մոտենում է ավարտին, որի համար ժամանակակից բժշկական սարքավորումների և գույքի գնման գործընթացը նույնպես վերջնական փուլում է:

«Նախատեսված է, որ բժշկական կենտրոնը մատուցելու է ամբուլատոր պոլիկլինիկական և որակավորված հիվանդանոցային ծառայություններ, որոնք ներառելու են լաբորատոր ախտորոշիչ, թերապևտիկ վիրաբուժական և ինֆեկցիոն ծառայություններ, դրանցից կարող են օգտվել ինչպես մեծահասակները, այնպես էլ՝ երեխաները։ Այսինքն՝ Մարտունու բժշկական կենտրոնը լինելու է նոր տիպային կառուցվածքով բուժհաստատություն»,- վստահեցնում է Արմեն Նազարյանը։

Նոր տիպային բուժհաստատություն կդառնա նաև Վայոց ձորի մարզային հիվանդանոցը, որի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթացքի մեջ են: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի 2023 թվականի երրորդ եռամսյակում։ Կենտրոնում կլինեն նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ։

Թե՛ Մարտունու բժշկական կենտրոնը, թե՛ Վայոց ձորի հիվանդանոցն ունենալու են ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված տարածքներ։

Կոտայքի մարզի Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնը նույնպես ապամոնտաժվելու է, և տեղում կառուցվելու է նոր՝ 25 մահճակալ հզորությամբ կենտրոն՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Եղվարդի ԲԿ-ը կառուցվել է 1976 թվականին, և մինչ օրս հիմնանորոգման որևէ աշխատանք չի իրականացվել: Բացի Եղվարդի 14 հազար բնակչից՝ բուժկենտրոնն սպասարկում է հարակից 13 գյուղի բնակիչներին, շուրջ՝ 40 հազար մարդ:

Փոխնախարարն ընդգծում է՝ ԲԿ-ների նորոգումն ու վերանորոգումը հնարավորություն կտան, որ տարածաշրջանի հիվանդների հոսքն այլ ԲԿ-ներ կրճատվի, և նշվածները, որպես մարզային ԲԿ-ներ, կապահովեն առավել հասանելիություն:

«Այս նախագծով շեշտը դրված է մարզային առողջապահական հիմնարկների վրա։ Վերանորոգման ծրագրում ներառված է 20 գյուղական առողջության կենտրոն և գյուղական ամբուլատորիա։ Ծրագրի ընթացքում վերանորոգվելու են նաև մարզային պոլիկլինիկաները, օրինակ՝ այս տարի սկսվել է Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի վերանորոգումը։ Հաջորդ տարիներին ունենալու ենք մի քանի պոլիկլինիկաների վերանորոգում Կապանում, Գորիսում, Գյումրիում, Վանաձորում և Արմավիրում»,- շեշտում է Նազարյանը։

Թալինի ԲԿ-ում, օրինակ, 50 տարում միայն մասնակի վերանորոգումներ են եղել: Այս հաստատությունն սպասարկում է Թալին քաղաքն ու հարակից 22 բնակավայրը, շուրջ՝ 37 հազար բնակչի: Կենտրոնը վերակառուցվելուց հետո, ըստ Նազարյանի, լինելու է ժամանակակից, հագեցած, լավագույն պայմաններով բժշկական կենտրոն՝ համալրված նոր սարքավորումներով, որոնք այս պահին ԲԿ-ում առկա չեն։ Նոր բուժկենտրոնը հագեցած կլինի նաև անվտանգային համակարգերով։

Փոխնախարարի խոսքով՝ կապիտալ վերանորոգման ծրագրի շրջանակներում Ջերմուկում էլ է կառուցվելու առողջության նոր կենտրոն։ Այս աշխատանքներն ունենալու են շարունակական ընթացք։ Ներկայումս ծրագրում ներառված 50 ԲԿ-ի ցանկին կավելանան նորերը։ Նրա հավաստմամբ՝ կարևոր արձանագրում է այն, որ բժշկական հաստատությունների շենքային պայմանների բարելավումով կարգավորվելու են մատուցվող ծառայությունների որակը և հասանելիությունը:

Նազարյանի նկատառմամբ՝ 2026 թվականին մեր երկրում գրեթե չի լինի բժշկական կենտրոն, որը չունենա բարվոք պայմաններ:

Վերջին տասնամյակների ընթացքում ՀՀ-ում հիմնանորոգվել և հագեցել են 18 բժշկական կենտրոն, 250 ամբուլատորիա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1709 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ