Երևան
12 °C
Եվրամիությունը ԵՄ-Հայաստան 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությունների համար:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ աջակցությունը կուղղվի նաեւ ներքին գործերի նախարարության ձեւավորմանը եւ մանրամասնեց.
«Մասնավորապես, աջակցությունը կտրամադրվի ՆԳՆ-ի ձեւավորմանը, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների զարգացման եւ նյութատեխնիկական հագեցման մասով, ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ պարեկային ծառայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում՝ հաստատությունների նյութատեխնիկական ապահովման եւ միգրացիոն քաղաքականության մշակման եւ իրականացման կարողությունների հզորացման մասով:
Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը եւ նոր 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մշակմանը, ինչպես նաեւ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների զարգացման եւ մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման խթանման նպատակով»:
Հաջորդ համաձայնագիրը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որով նախատեսված է 23 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված ներառական եւ դիմակայուն սոցիալտնտեսական վերականգնմանը եւ զարգացմանը.
«Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը եւ գործող բիզնեսների վերականգնմանը: Ըստ այդմ՝ շուրջ 1500 միջին եւ փոքր միկրոձեռնարկություններ եւ անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան, կտրամադրվեն դրամաշնորհներ՝ բիզնեսների արտադրողականության բարձրացման եւ Եմ շուկա արտահանման խթանման նպատակով:
Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց եւ երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը եւ բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը, կֆինանսավորվեն Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում՝ արոտավայրերի հասանելիությանը եւ ոռոգման համակարգերի վերականգնման ուղղված նախաձեռնություններ: Ծրագրի շրջանակներում կա նաեւ կրթական բաղադրիչ, կհամաֆինանսավորվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի «Թումո»-ի կողմից Գյումրիում խոհարարություն եւ հյուրընկալության կառավարման դպրոցի եւ ձեռնարկատիրական դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը:
Ծրագրի երկրորդ բաղադրիչով աջակցություն կտրամադրվի ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, ոլորտում աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման եւ համապատասխանության համակարգի ներդրմանը:
Օժանդակություն կտրամադրվի նաեւ միասնական սոցիալական ծառայությունների կենտրոնների տեխնիկական հագեցման նպատակով: Այս բաղադրիչի ներքո թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման եւ սոցիալ հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT