Սրանով ևս մեկ անգամ ընդգծվեց խորհրդարանական ընդդիմության անլրջությունը. քաղաքագետը՝ ԵԽԽՎ-ում Մամիջանյանի ելույթի մասին

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Հայկ Մամիջանյանն օրեր առաջ ելույթ է ունեցել վեհաժողովի լիագումար նիստում, որտեղ վերջինս առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ իշխանություն-ընդդիմություն ներքին հակասությունը բարձր ատյաններում բարձրացնելու համար:

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, թե «ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով է իրականություն դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն-մենակ»:

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ երբ երկիրը ներքաշված է պատերազմի մեջ, պետք է բոլորը միասնական լինեն, ինչը, ավաղ, չենք տեսնում:

«Շատ վատ է, որ որպես օրինակ մեր թշնամիներին եմ բերում. Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ լուրջ տարաձայնություններ ունեն, սակայն միջազգային հարթակներում միմյանց եղբայրավարի են ընդունում և չեն խոսում տարաձայնությունների մասին: Իսկ մեզ մոտ ընդդիմությունն այս բարդ ժամանակահատվածում փոխանակ փորձի միասնական լինել, ուզում է ամեն տեղ ցույց տալ, որ մեր իշխանությունները թույլն են, վատն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս անուղղակի հարցադրում է անում՝ եթե իշխանությունները լեգիտիմ, ընտրությունների միջոցով ընտրվել են, աշխարհն այս իշխանությունների հետ համագործակցում է, այդ թվում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ը, ի՞նչ է ուզում ընդդիմությունը:

«Ընդդիմությանը բոլորն ընկալում են որպես Ռուսաստանի «մասնաճյուղի», այն Ռուսաստանի, որին միջազգային կառույցները համարում են ագրեսոր և նույնիսկ ահաբեկիչ պետություն: Եթե գնում ես ԵԽԽՎ ու բողոքում քո երկրի իշխանություններից, ի՞նչ ես դառնում՝ ՌԴ-ի նման ահաբեկի՞չ: Կամ ո՞վ է ասում, որ աշխարհը ձեռք է քաշել Արցախից: Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի հայտարարությունները չե՞ն տեսնում: Երկու երկրներն էլ ասում են՝ բանակցությունները պետք է շարունակվեն, Արցախի հարցը փակված չէ»,- նշում է զրուցակիցը:

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի իշխանությունը դիվանագիտական քայլերով պաշտպանում է Արցախի շահերը. «Հայաստանը դիվանագիտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեր տարածաշրջանում ագրեսոր է, ոտնձգությունների է դիմում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, որ անկախ ամեն ինչից՝ նրանք մարդասպան են: Հայաստանը պարբերաբար բարձրացնում է Արցախի անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցերը: Ուրիշ ի՞նչ կարող է անել Հայաստանն Արցախի համար, որ չի անում: Արցախի անվտանգության հարցը հանձն է առել Ռուսաստանը եռակողմ պայմանագրի միջոցով, որին Արցախը համաձայն է եղել: Եթե Հայաստանին դուրս մղեցին այդ եռակողմ բանակցություններից, մի օր հետո Ադրբեջանն Արցախից ՌԴ զորքերը դուրս կհանի»:

Էդվարդ Անտինյանի նկատառմամբ՝ մեր ընդդիմության խնդիրն այն է, որ Արցախի անվտանգության երաշխիքը միայն Ռուսաստանի Դաշնության հետ է տեսնում:

«Ռուսաստանից անվտանգություն են աղերսում, իսկ ՌԴ-ն Ուկրաինայի 4 մարզ մտցրել է իր կազմի մեջ: Այս երկրից ինչպե՞ս ակնկալես, որ կպաշտպանի մեր տարածքները, ինչպե՞ս չփորձես այլ ելքեր գտնել»,- ասում է Անտինյանը:

Վերջինիս խոսքով՝ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Մամիջանյանի քայլը:

Դիտարկմանը, որ միգուցե երկրի ներսում չկարողացան իշխանափոխություն անել, հիմա այլ երկրների աչքերում ՀՀ իշխանություններին սևացնելով են փորձում որևէ առաջխաղացում ունենալ, քաղաքագետն ասում է.

«Իրենք էլ ի՞նչ մեթոդներ են մտածել իշխանափոխության՝ ահաբեկչությո՞ւնը: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են դիմում միջազգային կառույցներին: Ի՞նչ լծակներով են փորձելու ազդել միջազգային կառույցների վրա, որոնք ընդունում են ժողովրդավարությունը և ՀՀ-ի լեգիտիմ իշխանություններին: Հասարակությունն էլ չի աջակցում այլևս իրենց ու իրենց տեսլականներին: Նրանց ոչ միայն չհաջողվեց իշխանափոխություն անել, այլև այն զանգվածը, որ իրենց հետ հույս էր կապում, էլ դրա իմաստը չի տեսնում»,- նկատում է Անտինյանը:

Զրուցակիցը, անդրադառնալով այն փաստին, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ լիագումար և հանձնաժողովային նիստերին, սակայն գործողումների գնում է, նշում է՝ փորձում են կառույցներին ցույց տալ, որ իրենք էլ են իշխանություն, թեկուզ՝ գործադիր:

«Բայց դա իրենց չի փրկելու: Ռեսուրս են ծախսում, դրսում Հայաստանի իշխանություններից են բողոքում, սակայն ոչ ոք իրենց լուրջ չի ընդունում: Նրանք մեկուսացած են և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: Անլուրջ է գնալ, միջազգային կառույցների մոտ բողոքել ՀՀ իշխանություններից, այն էլ այս ժամանակահատվածում: Մամիջանյանի այս քայլը որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Չի կարող փչացնել որևէ երկրի կամ կառույցի հետ կառուցված մեր փոխհարաբերությունները: Սրանով ևս մեկ անգամ Հայկ Մամիջանյանն ընդգծեց խորհրդարանական ընդդիմության անլրջությունը: Ցույց տվեցին իրենց անտեղյակ լինելը, թե աշխարհում ինչ է կատարվում»,- եզրափակում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4883 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար