Հայաստանը կարևորում է Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը․ անցկացվել է կլիմայական ֆորում

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնցենցիայի (ԿՓՇԿ) Կողմերի 27-րդ համաժողովից առաջ Երևանում տեղի է ունեցել «COP-27-ին ընդառաջ զարգացման կլիմայական գործընկերների ֆորում»-ը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը։

Ֆորումը կազմակերպվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ, կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողների, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմերի, միջազգային գործընկերների, դոնոր կազմակերպությունների և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ֆորումին ներկա է եղել և ելույթներով հանդես են եկել նախարարի տեղակալ տիկին Գայանե Գաբրիելյանը, ով նաև հանդիսանում է ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին։ Տեսաուղերձով հանդես է եկել Ազգային սահմանված գործողությունների (ԱՍԳ) Գործընկերության աջակցման գրասենյակի երկրի ներգրավման տնօրեն տիկին Մարիանա Պանունսիո-Ֆելդմանը:

Ֆորումը մեկնարկել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի ուղերձով, որը ներկաներին փոխանցել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչություն պետ պարոն Տիգրան Սամվելյանը, նշելով, որ երկրի տնտեսական և սոցիալապես պատասխանատու պետական քաղաքականության և կայուն զարգացման ապահովման համար էական է կանաչ և կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձևավորումը:

Հայաստանը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, որը հիմնված է կանաչ տնտեսության տեսլականի վրա և համատեղելի է երկրի սոցիալական և անվտանգության նպատակների հետ:

2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ԱՍԳ՝ սահմանելով ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ, որն է 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ։ Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը կառավարությունում խորհրդակցությունների փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, որը պայմանավորված է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան աջակցությամբ:

«Շրջակա միջավայրի նախարարությունն ու ՄԱԶԾ-ն կազմակերպել են այս Կլիմայական ֆորումը մասնակիցներին ներկայացնելու ազգային կլիմայական օրակարգը, տրամադրելու թարմացումներ առնչվող ընթացիկ գործընթացների և աջակցության շրջանակների վերաբերյալ, ինչպես նաև` քննարկելու առաջիկա «COP-27»-ին մասնակցության Կառավարության ակնկալիքները», բացման ելույթում նշել է տիկին Նաթիա Նացվլիշվիլին:

Փոխանախարար Գաբրիելյանը նշել է, որ կլիմայական օրակարգում երկրի հարմարվողականության գործողությունների հետ կապված սահմանվել են առաջնահերթության ոլորտներ և, ելնելով կլիմայական փոփոխության նկատմամբ տարբեր ոլորտների խոցելիության աստիճանից, առանձնացվել են առավել խոցելի ոլորտները` էկոհամակարգերի, կենսաբազմազանության, առողջապահության, ջրային ռեսուրսների կառավարում, էներգետիկա, համայնքային ենթակառուցվածքներ և զբոսաշրջություն: Ֆորումի ընթացքում ներկայացվել են ոլորտային թարմացումներ, ծրագրեր, մարտահրավերներ:

Մասնավորապես` ներկայացվել են Հայաստանի հանձնառությունները նպաստելու գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ միջազգային ջանքերին՝ միաժամանակ բարձրացնելով երկրի կլիմայական դիմադրողականությունը և ԱՍԳ Գործընկերության ծրագիրը, որը հանդիսանում է ազգային կլիմայական գործողությունների համակարգման գործիք, դրա թարմացված տարբերակը և հաջորդ քայլերը:

ԱՍԳ Գործընկերությանը Հայաստանը միացել է 2018թ․ օգոստոսին` ամրապնդելու երկրի կարողությունները և ջանքերը կլիմայի ազգային օրակարգի նպատակներին հասնելու համար:

Հայաստանի հետ համագործակցությունը կարևորելով` տիկին Մարիանա Պանունսիո-Ֆելդմանը նշել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության արդյունավետ համակարգման և զարգացնող գործընկեր ՄԱԶԾ ֆասիլիտացիայի շնորհիվ, հնարավոր է դարձել Կառավարությանը, իրականացնող և զարգացնող գործընկերներին ներկայացնել ԱՍԳ Գործընկերության պլանը: Նաև հավելել, որ, ընդառաջելով Հայաստանի հայտն` ընդլայնել կարողությունների զարգացման շրջանակը, ԱՍԳ Գործընկերությունն արդեն հաստատել է Հայաստանի համար ֆինանսավորում իր Գործընկերության գործողությունների հիմնադրամ ֆինանսական մեխանիզմի միջոցով, որը երկրներից ստացված հարցումներին աջակցելու վերջին միջոցն է:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ որպես ԱՍԳ Գործընկերության ինստիտուցիոնալ անդամ, ընտրվել է որպես իրականացնող գործընկեր՝ աջակցելու հայտում առկա գործողությունների իրականացմանը:

Սույն միջոցառումը նաև ուղղված էր ազգային կլիմայական գործողությունների շրջանակներում երկրում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի շահերի ներկայացման և ներառման ապահովմանը։ Ֆորումին մասնակցել են կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողներ, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմեր, միջազգային գործընկերներ, դոնոր կազմակերպություններ և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչներ:

Միջազգային դոնոր կազմակերպության ներկայացուցիչները նույնպես հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով իրենց կատարած և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա պլանները, որոնք նպաստելու են Հայաստանի կլիմայական օրակարգի իրականացմանը:

Ֆորումն աջակցում է ՀՀ կառավարությանը բացահայտելու երկրի արդի կարիքները, առկա ու աջակցության շրջանակները հարմարվողականության և մեղմման առաջնահերթ ոլորտների իրականացման համար ինչպես նաև նպաստելու Կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում ազգային պատվիրակության օրակարգի ձևավորմանը, համաժողովի շուրջ կառավարության ակնկալիքների հաղորդակցմանը։

Հայաստանի ստանձնած հանձնառության կատարման ճանապարհին կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ նման ֆորումները, պարբերական աշխատաժողովները և խորհրդակցությունները կառավարության, մասնավոր և հանրային հատվածի, դոնորական և աջակցող գործընկերների հետ ապահովում են երկխոսության հարթակ՝ նպաստելով համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը:

Կլիմայի այս ֆորումն անցկացումը պատեհաժամ է, քանի որ այն տեղի է ունենում 2022 թվականի նոյեմբերի 6-18-ը Եգիպտոսի կառավարության կողմից կազմակերպված Կողմերի 27-րդ համաժողովին (COP-27) ընդառաջ, որտեղ տեղի կունենա զարգացած և զարգացող երկրների միջև երկխոսություն ԱՍԳ-ների իրականացման, հարմարվողականության գործողությունների, կլիմայական ֆինանսավորման և թափանցիկության հարցերի շուրջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1243 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել