Լոռիում առանձնակի դաժանությամբ սպանություն գործած ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչվել է անթույլատրելի

Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրողի բողոքը, ամբողջությամբ համաձայնվելով բերված բողոքի հիմնավորումներին, ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը մերժել է՝ ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչելով անթույլատրելի: 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունիսի 7-ին որոշում էր կայացրել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Կ. Ք. - ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 15 մլն դրամը, որը 2022 թ.-ի հունիսի 16-ին վճարվել էր, և ամբաստանյալն ազատվել է արգելանքից:

Դեռևս 2019 թ.-ի հունվարի 15-ին, որովայնի շրջանի հրազենային վիրավորումով, ձախ ականջի ամպուտացիայով և աջ ականջի կտրած վերքով, ագոնալ վիճակում «Սպիտակի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 1978 թ.-ին ծնված Գ․Մ-ն, որը, գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր Կ.Ք.-ն: Նախաքննության մարմնի` 2019 թ. հունվարի 18-ի որոշմամբ նա ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 7-ի որոշման դեմ մեղադրողի կողմից 2022թ.-ի հունիսի 24-ին բերվել է վերաքննիչ բողոք՝ փաստելով, որ.

Չի՛ նվազել ամբաստանյալ Կ․Ք․-ի կողմից վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը, հանցանքի ծանրությունը և պատժի խստությունը կարող են անձին դրդել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը (Կ․ Ք․-ին մեղսագրվող արարքի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկման ձևով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում), բացի այդ, մինչ օրս հանցագործության գործիք հանդիսացած ակոսափող ատրճանակն ու դանակը չեն հայտնաբերվել, հետևապես, որևէ կերպ չի նվազել նաև ամբաստանյալի կողմից գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ռիսկը, ինչը ոչ իրավաչափորեն հաշվի չի առնվել առաջին ատյանի դատարանի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Կ․ Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, թերևս հենց միայն կալանավորման` մատնանշված հիմքերն անտեսելու առումով, առերևույթ հիմնավոր չէ:

Նշվածի համատեքստում, առանձին ուշադրություն է հրավիրվել նաև Կ․ Ք․-ի անձի և նրան մեղսագրված արարքի ծանրության աստիճանի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքներին.

Հանցանքը կա­տա­րել է հրազենով և դանակով զինված խմբի կազմում, առանձին դաժանությամբ,

Հանցանքը կատարվել է հանրային նշանակության հաստատությունում՝ ապահովագրական ընկերության գրասենյակում,

Տուժողի նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, մասնավորապես՝ դանակով կտրել է արդեն իսկ հրազենային վիրավորումներ ստացած և օգնություն աղերսող տուժողի ականջախեցիներն, ընդ որում՝ ամպուտացնելով ձախ ականջախեցին և այլն:

Այսպիսով, ներկայացվել է, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, և ն­ման պայ­ման­նե­րում փաստ է, որ միայն կա­լանա­վոր­ման ձևով նա­խա­տես­ված խա­փան­ման մի­ջո­ցով է հնա­րա­վոր վա­րույ­թի շրջա­նակ­նե­րում ա­պա­հո­վե­լ նրա պատ­շաճ վար­քա­գի­ծը, իսկ­ այլ խա­փան­ման մի­ջոց­նե­րը, այդ թվում՝ գրավը, չեն կա­րող լինել պիտանի, ու­նե­նալ զսպող ազ­դե­ցություն և­ ի զո­րու չեն ամբաստանյալին հետ պա­հել ոչ պատ­շաճ վար­քա­գիծ դրսևո­րե­լուց։

Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրողի բողոքը, ամբողջությամբ համաձայնվելով բերված բողոքի հիմնավորումներին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի թիվ ԼԴ2/0085/01/19 որոշումը` ամբաստանյալ Կ․Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, բեկանել, իսկ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը մերժել՝ ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչելով անթույլատրելի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44215 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին