Խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը կտրուկ աճել են. դատախազությունը հորդորում է չփոխանցել անձնական տվյալներ

Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով՝ խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը: 

Առերևույթ հանցավոր արարք կատարող անձինք «WhatsApp» կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում (օրինակ՝ «List.am») տարատեսակ ապրանքներ վաճառողների հետ և հայտարարությամբ տեղադրված ապրանքները գնելու դիմաց էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու պատրվակով նրանցից պահանջում ու ստանում վերջինների բանկային քարտերի տվյալները, որից հետո այդ տվյալներն օգտագործելով՝ հափշտակում դրանց հաշվին առկա գումարը: 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրանցվել է նմանատիպ դեպքերի երկու տեսակ: 

Մի դեպքում ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարներով  գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները՝ ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործները խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացնում են եղած գումարները:

Մյուս դեպքում հանցագործներն առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը, սակայն պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում՝ նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայմանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են, այսպես կոչված, «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, որից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է, և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում է բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով, հափշտակել դրանք: 

Դեպքերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ հանցավոր արարքները կատարողները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով, առաջացնում շահագրգռվածություն անձի մոտ, որ տրամադրեն բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Գնորդն առաջարկում է վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով վաճառվող առարկայի գինը, ինչը գայթակղում է վաճառողին հանցավորի «թակարդն ընկնել» ու նրա առաջարկը չմերժել՝ տրամադրելով իր կամ այլ ծանոթ կամ բարեկամի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները, որից հետո հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ այդպիսի տվյալները ներբեռնելով, կարողանում է ազատ օգտվել բանկոմատային քարտում եղած գումարից, փոխանցել այլ խաղային և անձնական հաշիվների՝ այսպիսով հափշտակելով դրանք: 

Արդյունքում բանկային քարտի սեփականատերը կամ վերջինիս հարազատը կամ մտերիմն ինքնակամ հանցավորին է տրամադրում, իհարկե, խաբեության արդյունքում, բանկային քարտի պահպանվող տվյալները, որից էլ օգտվում են հանցավորները՝ հնարավորություն ստանալով իրագործելու իրենց հանցավոր դիտավորությունը: 

2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել է նշված եղանակով կատարված հանցագործությունների 145 դեպք, որոնցից՝ 

  • 134 դեպքով հանցավոր արարքներն ավարտվել են,
  • 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով՝ տվյալ բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով: 

Նշված դեպքերից՝ 

  • 82-ով կայացվել են քրեական գործ հարուցելու մասին որոշումներ,
  • 63-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ 

Նշված 82 քրեական գործից բացահայտվել է ընդամենը երկուսը, որից մեկը կարճվել է տուժողի հետ կասկածյալի հաշտվելու հիմքով, իսկ մյուսն ընթացքի մեջ է: 

Երկու քրեական գործով վարույթները կարճվել են տուժողի բողոքի բացակայության հիմքով: Ընդհանուր վնասը կազմել է 18 մլն 147 հազար 818 դրամ: 

Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցավորը կամ հանցավորները, որպես կանոն, գործում են մեկ միասնական դիտավորությամբ և օգտագործում բազմաթիվ անձանց տվյալները, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ: Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը. նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1085 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի