Երևան
12 °C
Վաղ առավոտից Գյումրու «Հենզել և Գրետել» մանկապարտեզում ցնցվել են հավաքարարի սպանության լուրից։
Մելսիդան միշտ շատ վաղ է ներկայացել աշխատանքի, այսօր, սակայն, ուշացել է, ինչից մանկապարտեզի տնօրենն անհանգստացել ու սկսել է որոնել աշխատակցին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Կարինե Մելիքյանը պատմեց, որ անընդհատ զանգել ու մնացել են անարձագանք։ Շուրջ 2 ժամ տևած որոնումներն արդյունք չեն տվել, ստիպված զանգել է Մելսիդայի զարմիկին ու խնդրել, որ գնա և հասկանա, թե որտե՞ղ է կինն ու ինչո՞ւ չի պատասխանում հեռախոսազանգերին։
«Ասացի՝ գոնե հարևաններից հեռախոսահամար ունենայինք, զանգեինք, գուցե վատ է զգացել, ուշագնաց է եղել, կամ նման մի բան։ Հետո զանգեցի իր հորեղբոր տղային՝ Անդրանիկին, ասացի, որ չեմ գտնում Մելսիդային, ասաց՝ հիմա կգնամ։ Մինչև ինքը կհասներ տեղ, արդեն մանկապարտեզում գույժը տարածվել էր, երևի ծնողներից էին ասել, մեր աշխատակիցը վազելով եկավ, թե՝ ասում են՝ Մելսիդան արյունլվիկ դիվանին նստած է»,- պատմեց տնօրենը։
Ըստ ոստիկանության՝ կնոջ դին հայտնաբերվել է պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։
Տիկին Մելսիդան մանկապարտեզում աշխատանքի էր անցել 2008 թվականից, միշտ եղել է պարտաճանաչ ու կենսուրախ։ Տնօրենն ասում է՝ ոչ մեկի հետ երբեք խնդիր չի ունեցել, հարևանների հետ ևս նորմալ հարաբերություններ ուներ։
Մելսիդան Շիրակացի փողոցի իր բնակարանում ապրում էր մենակ, ամուսինը մի քանի տարի առաջ էր մահացել, երեխաներ չուներ։
Թե ինչո՞ւ պետք է նրան որևէ մեկը սպաներ, չեն պատկերացնում ո՛չ մանկապարտեզի աշխատակիցները, ո՛չ տարածքի բնակիչները։ Մելսիդան ո՛չ լայն ընկերական շրջապատ ուներ, ո՛չ հատուկ աչքի ընկնող կենսակերպ։
Մանկապարտեզի տնօրենը զրույցի ընթացքում պատմեց, որ կինն ԱՄՆ-ում բնակվող մի քույր ունի, եթե ֆինանսական հարցեր էր առաջանում, մեկ-մեկ դիմում էր քրոջ օգնությանը։ «Բայց որ ասեմ շռայլում էր կամ ճոխ հագնում, ապրում էր, այդպես չէ»,- ասաց Մելիքյանը։
Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցներ հանցագործության բացահայտման ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT