Մենք պետք է սովորենք գործել աշխարհագրական դինամիկային և ժամանակին համահունչ. Վիլեն Գաբրիելյան

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին և գրել.

«Բարև Ձեզ, եկել եմ ասեմ, որ այս քանի օրը բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ այն մարդիկ, որոնց հետ սրա շուրջ բանավիճել եմ, այդ թվում՝ այն գերատեսչությունների գործընկերները, որոնց հետ ամիսներ շարունակ բանավիճել եմ՝ հիմնավորելով կարևորությունը, ինձ ասել են՝ «բա որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքդ մի վեց ամիս առաջ ուժի մեջ մտած լիներ, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ լավ կլիներ»:

Հարգելի ընկերներ, խնդիրն այն է, որ ես շատ լավ դա պատկերացնում եմ, պատկերացնում էի տարի ու կես առաջ, պատկերացնում էի մի տարի առաջ, պատկերացնում էի վեց ամիս առաջ, պատկերացնում եմ հիմա, պատկերացնում եմ՝ ինչ է դա տալու ապագայում և ինչպես է ազդելու անվտանգային համակարգի և ուժերի դիսբալանսի փոփոխության վրա:

Հարգելի գերատեսչական ինստիտուտների ներկայացուցիչներ, գործընկերներ, դիմում եմ ձեզ: Հասկանում եմ, որ կարող եք նաև նեղանալ ասածիցս, չնայած բացարձակապես դրա ցանկությունը չկա, բայց սա ինձ համար հաստատված փաստ է:

Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ ձեզանից՝ դուրս եկեք տարիներ շարունակ ձևավորված ստանդարտներից, բյուրոկրատական արատավոր շղթայի պարտադրված համակարգային իներցիայից, մտածեք և գործեք կարծրատիպերից դուրս: Օրինակ, եթե «նորմատիվ-իրավական ակտերի մասին» օրենքը կամ «լիցենզավորման մասին օրենքը» կամ այլ իրավական ակտերը ինչ-որ դրույթներ ունեն, որոնք, այո, փաստացի պարտավոր ենք պահել, բայց, ըստ էության, մեր ցանկացած արդյունքը ստանալու համար դա մեզ դարձնում է ավելի կաշկանդված, սահմանափակված և դանդաղեցնում է մեզ, դա դեռ չի նշանակում, որ այդ օրենքները ևս չի կարելի փոխել ու ավելի արդիական և ժամանակին համահունչ դարձնել:

Աշխարհը շատ ավելի դինամիկ է, քան դուք պատկերացնում եք, և մենք պետք է սովորենք գործել աշխարհագրական դինամիկային և ժամանակին համահունչ, թե չէ շարունակաբար դոփելու ենք տեղում, իսկ դա մեզ թույլ տալ չենք կարող, ինքներդ եք տեսնում և հասկանում:

Նաև ինչի համար եմ սա ասում. մոտ օրերս շրջանառության մեջ եմ դնելու ևս մի քանի կարևոր օրենքների նախագծեր, որոնք բոլորը փաստացի մի համակարգի մաս են, որը ապագայում կձևավորվի: Որոնցից մեկը մեր մշակած «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքն է, և մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, դրանք քննարկել ամիսներով»:

Տպել
975 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային