Ժողովրդավարության պայմաններում անհնարին է դարձել նախկին ռեժիմի վերադարձը «բաղձալի» իշխանության. Վահան Վարդապետյան

Այսօր գրելու և խոսելու պահը չէ, համախմբված գործելու, միմյանց աջակցելու, ուժ ու էներգիա հաղորդելու պահն է:

Վանենք խուճապը, խառնաշփոթը, լինենք սառնասիրտ ու հավասարակշիռ, իսկ եթե աջակցել ու օգնել չենք կարող, ապա գոնե չխանգարենք. համենայն դեպս սադրելու, խառնակչություն անելու, ուշադրություն շեղելու, ներքին իրավիճակ ապակայունացնելու իրավունք չունենք:

Հանրահավաքների, հրաժարականների, իշխանափոխության և ապստամբության կոչերի պահը չէ, ոչ էլ՝ զանազան քաղաքագիտական քննարկումների, ենթադրությունների ու կարծիքների (այն, որ ՀԱՊԿ-ը մեռելածին է, ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկման պատեհ ժամանակը չէ, այն, որ թուրք-ադրբեջանական գործողությունների արդյունքում ՌԴ-ի դերակատարությունը կամ անկարողությունը փաստ է, ևս քննարկման հարց չպետք է դառնա այս օրերին): Ուստի իշխանության քայլերը այս ուղղություններով գնահատում եմ չափավոր և հավասարակշիռ:

Ամեն ինչ բանակի, մեր զինվորների, նրանց տրամադրության և միասնական թիկունք ունենալու համար:

Այսօր ՀՀ-ում ժողովրդավարությունն անվերադարձ է (օրինակարգ իշխանություն, ազատ տնտեսություն և «չափից դուրս» ազատ մամուլ), ինչն ապահովում է բարձր վարկանիշ և հեղինակություն ժողովրդավարական աշխարհում: Այս հանգամանքով էլ պայմանավորված է ժողովրդավարական աշխարհի արձագանքն ու աջակցությունը այս օրերին: Քանի որ նկատում եմ մեր կառավարության հետևողական և համակարգված դիվանագիտական աշխատանքը, առաջիկայում սպասում եմ նաև գործնական ու շոշափելի աջակցություն, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացում, Ադրբեջանի դիվանագիտական ձախողումներ (Ադրբեջանը արդեն իսկ դիվանագիտորեն ձախողված է):

Անվերադարձ ժողովրդավարության պայմաններում անհնարին է դարձել նախկին ռեժիմի և նրանց համախոհների վերադարձը «բաղձալի» իշխանության, ժողովրդավարության պայմաններում իրենք անվերադարձ մնալու են լուսանցքում, ուստի այսպիսի իրավիճակներում, ոչնչի առջև կանգ չառնելով, պատրաստ են խոցելու ոչ միայն կառավարությանը, այլև պետականությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը, դառնալ հինգերորդ շարասյուն, կեղծ լուրեր սփռել, ասվածը վայրկյանաբար աղավաղել, կազմալուծել, բարոյազրկել ու հուսահատեցնել:

Բայց, եթե ժողովրդավարության այս չափաբաժինը հնարավորություն է տալիս, այն էլ այս վճռորոշ ու պատասխանատու պահին, անարգել ու անպատիժ գործել, բանակին ու հասարակությանը հուսահատեցնել, սա արդեն ժողովրդավարություն չէ, այլ սպառնալիք ազգային անվտանգությանն ու մեր պետականության գոյությանը: Բարեբախտաբար, հասարակության գերակշիռ մեծամասնությունը քաջ գիտակցում է այս ամենը:

Բժիշկ, հասարակական գործիչ

Վահան Վարդապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4759 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները