Սպանությունների թվի 5 անգամ աճը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումներով. պարզաբանում

Առանձին լրատվամիջոցներ, հղում կատարելով ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2022թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալներին, ներկայացրել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրությամբ հանցավորության ընդհանուր էական աճի պատկեր, այդ թվում՝ արձանագրելով սպանությունների շուրջ 5 անգամ աճ:

Հաշվի առնելով, որ վիճակագրության զուտ թվային տվյալների նման պարզ վերարտադրումը կարող է թյուր կարծիք ձևավորել հանցավորության ընդհանուր վիճակի անոմալ վատթարացման, հետևաբար նաև՝ հանրապետությունում հանցավորության վիճակի վերահսկելիության վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը.

Արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է մի շարք այնպիսի նոր հանգամանքներով, որոնք առավելապես պայմանավորված են քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների  ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքի բերումով առերևույթ հանցագործության դեպքերի լուծման ընթացակարգն էապես փոխվել է: Վերացել է նյութերի նախապատրաստման փուլը, և ցանկացած այնպիսի հաղորդման կապակցությամբ, որով փաստվող դեպքին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, նախաձեռնվում է քրեական վարույթ և իրականացվում նախաքննություն:

Նման կարգավորումների պայմաններում բոլոր այն իրավիճակներում, որոնցով նախկինում նախապատրաստվել են նյութեր, այժմ նախաձեռնվում են քրեական վարույթներ:

Արդյունքում, օրինակ, եթե նախկինում նախապատրաստվում էին նյութեր և բռնի մահվան վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում էր քրեական գործ հարուցվում, ապա այժմ բոլոր այդ դեպքերով անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում նախաձեռնվում է քրեական վարույթ գլխավորապես առերևույթ սպանության  դեպքի կապակցությամբ և իրականացվում է նախաքննություն:

Որպես նշվածի հիմնավորում, փաստենք, որ 2022 թվականի առաջին յոթ ամիսների տվյալներով ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված սպանության դեպքերի թիվը կազմել է 163, որոնցից 134-ը կամ 82.2%-ը հանկարծամահության դեպքեր են, իսկ միայն 29-ը՝ այնպիսի դեպքեր, որոնցով նախկին կարգավորումների պայմաններում քրեական գործը հարուցվում էր սպանության դեպքի առթիվ:

Որպես վերը նշվածի հիմնավորում նշենք նաև, որ մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են 70.6 %-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 163-ով կամ  90.6%-ով / 180-343/: Փաստորեն՝ առանձնապես ծանր հանցագործությունների ավելացած 163 դեպքից միայն 134-ը կամ 82.2%-ը հենց հանկարծամահություն հանդիսացող դեպքերն են, որոնցով վարույթ է նախաձեռնվել սպանության դեպքի առթիվ:

Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առերևույթ իրական սպանության դեպքերի թիվը հակառակը՝ նվազել է 4-ով կամ 12.1 %-ով:  Սպանության փորձի դեպքերի թիվը նույնպես նվազել է  5-ով կամ 17.2%-ով /29-24/, ինչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է 2022թ. օգոստոսի 30-ին հրապարակած հաղորդագրությամբ:

Բացի այդ 2021 թվականի օգոստոսի 30-ից ՀՀ քրեական նախկին օրենսգրքում ավելացել էր նոր հանցատեսակ՝ նախատեսված 137.1 հոդվածով, որն էականորեն ազդել է հանցավորության վիճակն արտացոլող թվական ցուցանիշների վրա:

Մասնավորապես, նշված հոդվածով արձանագրված դեպքերի թիվը 2022 թվականի առաջին յոթ ամիսներին կազմել է 1160, մինչդեռ 2021 թվականի 1-ին յոթ ամիսներին օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող նույնանման արարքները, փաստորեն, քրեականացված չեն եղել:

Որպես վերը նշվածի հիմնավորում՝ փաստենք, որ տվյալ հանցատեսակի հաշվին են նաև ավելացել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը. աճը կազմել է 1562 կամ 70.6 % /2211-3773/, որից 30.7 %-ը միայն կազմել են 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված դեպքերը:  

Այսինքն հանցագործությունների շարժընթացում չեն արձանագրվել էական այնպիսի փոփոխություններ կամ շեղումներ, որոնք կարող էին ազդել հանցավորության և իրավակարգի ընդհանուր վիճակի վերահսկելիության վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45084 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին