Երևան
12 °C
Լուսանկարում՝ ձախից աջ՝ Արտակ Գևորգյան, Ագուն Սաղաթելյան, Արման Սարիբեկյան
Սեպտեմբերի 25-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում կպայքարեն «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական երազանք» կուսակցությունները և «Ազգ-համայնք» դաշինքը:
«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրապայքարում 63 հոգուց բաղկացած ցուցակով է, այն գլխավորում է Արման Սարիբեկյանը։
«Հայկական երազանք» կուսակցությունը ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակով է ընտրապայքարում: Ցուցակը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։
ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև 13 տարի Մարալիկի, վերջին 5 տարում Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանը: 18 տարի ղեկավարած Գևորգյանն առաջադրվել է «Ազգ-համայնք» դաշինքով, որը ձևավորվել է Ռեֆորմիստների և Հայաստանի Ժողովրդավարական Ազատական միության կուսակցությունների միավորումից։ Այս քաղաքական ուժը ընտրապայքար է մտել 61 հոգուց բաղկացած ցուցակով:
Թեկնածուները երեքն էլ Մարալիկից են, միմյանց իմացող, բայց՝ հակառակ ճամբարներից:
Մի՞թե 18 տարին բավարար չէր պաշտոնավարելու համար, «Հայկական ժամանակի» հետ զրույցում Արտակ Գևորգյանն ասում է՝ դեռ շատ անելիք ունի, չառաջադրվելու էլ պատճառ չուներ:
Վերջին տարիներին իր դեմ կազմակերպված տևական բողոքի ակցիաները, համայնքապետարանի դռները փակելն ու նաև քրեական գործի հարուցումն արդյոք Գևորգյանին չվստահելու առիթ չե՞ն հանդիսանա, թեկնածուն վստահ է՝ ոչ:
«Ժողովրդի կողմից կա էն ջերմությունն ու վստահությունը, որը եղել է բոլոր ժամանակներում: Իհարկե, եղել են մարդիկ, որոնք փորձել են ակտիվություն դրսևորել, բայց սրան զուգահեռ՝ ես ուրախ եմ, որ մենք հնարավորություն ենք ունեցել ներկայանալ ազգաբնակչությանը մեր անցած ճանապարհով, մեր աշխատանքներով, մեր գործի մաքրությամբ, հիմա էլ ներկայանում ենք բաց ու թափանցիկ: Մարդկանց մոտեցումներն ինձ պարտավորեցնում են, որ ես մասնակցեմ, բնականաբար, նաև հաղթեմ և ծառայեմ իմ ժողովրդին, ինչպես որ միշտ եմ ծառայել՝ իմ ունեցած հնարավորություններով»,- ասում է նա:

Այս քաղաքական ուժի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին կառուցել Անին, որը մերն է ու մեր սերունդներինը. ընտանիք, համայնք, ազգ, պետություն՝ մեկ միասնություն»:
Մարալիկի համայնքապետ եղած ժամանակահատվածում Արտակ Գևորգյանի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներում իր ակտիվ մասնակցությունն ունեցած Ագուն Սաղաթելյանը ևս վստահ է իր հաղթանակում:
Հարցին՝ ի՞նչ հարաբերությունների մեջ են այժմ թեկնածուները, Սաղաթելյանը նշում է՝ հարաբերություններ չկան, ուղղակի նույն համայնքում են ապրում: Ունեցած տարաձայնությունները, ըստ «Հայկական երազանք»-ի համայնքապետի թեկնածուի, չեն անդրադառնալու քարոզարշավի վրա:
«Քարոզարշավն առողջ մթնոլորտում եմ անցկացնելու, ոչ մեկին չեմ «գցելու», որ ինձ բարձրացնեմ: Նախկինում ընդդիմադիր ուժ եմ եղել, բայց հիմա կոպիտ է ասել ընդդիմադիր, ուղակի մեր թիմով, որը տարիների ընթացքում է ձևավորվել, վերջին մի քանի տարին առաջադրվելու միտքն ունեցել ենք, որպեսզի համայնքը մեր տեսլականով զարգացնենք»,- նշում է Սաղաթելյանը:

Իսկ, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արտակ Գևորգյանի առաջադրումը, և արդյոք Գևորգյանը խոչընդո՞տ է Ագուն Սաղաթելյանի ճանապարհին, վերջինս ասում է. «Խոչընդոտ էդքան չեմ համարում, որովհետև մարդիկ կոնկրետ էս տարիների ընթացքում իրա արածը տեսել են, մեզ էլ լավ ճանաչում են, արդեն որոշելու այլընտրանք կունենան: Շատ գյուղեր կան՝ մեր կողմից են, գյուղեր կան՝ էն մյուս թեկնածուների կողմնակիցներն են ակտիվ: Որոշ մասսա կա, որ չի կողմնորոշվել, քարոզարշավով կփորձենք ուղղել դեպի մեր կողմը: Կոպիտ ասած՝ ես հիմա երկու իշխանության դեմ եմ պայքարում՝ պետական իշխանության և տեղական: Բայց մենք ընդդիմադիր չենք, մենք պետականամետ, կենտրոնամետ ուժ ենք, եկել ենք էս համայնքը բարելավելու, մարդկանց սև-սպիտակի տրամադրությունից դուրս բերելու համար»:
Այս թեկնածուն վստահ է, որ իր թիմի հաղթանակով Անի խոշորացված համայնքում, հատկապես՝ Մարալիկում, ներկա մթնոլորտը կառողջանա: Վերջիններիս կարգախոսն է՝ «Վերադարձ արժեքներին, լուծում խնդիրներին»:
«Ես, կոպիտ ասած, ապագան եմ ներկայացնելու»,- նկատում է Սաղաթելյանը:
Ապագան այս համայնքում կներկայացնի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր անփոփոխ՝ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով: Ընտրացուցակի առաջին համար և ինքնաբերաբար համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանը մեզ հետ զրույցում անկեղծանում է, ասում, որ այս որոշումը մեծ դժվարությամբ է կայացրել: Մշտապես պայքարել է անարդարությունների, նախկին իշխանությունների դեմ, բայց ոչ քաղաքական հարթակներում: Կուսակցության անդամ չէ, եղբայրն է, նաև ընկեր-ծանոթներ ունի, որոնք էլ նրան համոզել, առաջադրվելու որոշմանն են բերել:
«Ինձ համոզեցին, որ էս քաղաքի իրավիճակը (նկատի ունի Մարալիկը -խմբ.) կարգավորելու միակ ելքն այն է, որ գաս, կանգնես, հետևողական աշխատես: Հետո էլ տեսան իմ աշխատանքը, երկու տարում «Հայփոստի»՝ ինձ վստահված ուղղությունը ոտքի եմ կանգնեցրել, որոշեցի մասնակցել»,- ասում է ՔՊ թեկնածուն:

Սարիբեկյանը ևս վստահ է, որ հաղթելու է, ասում է՝ իր կողքին կանգնած են ոսկե երիտասարդությունն ու մտավորականությունը, ստեղծագործող, արարող, համայնքում հեղինակություն վայելող մարդիկ: Աշխատելու են թափանցիկ, հաղթելու են արդար: Նախկին ընտրական մեխանիզմը չի գործելու:
«Տոհմական, արմատները մտցրած ղեկավար է դարձել Արտակը (նկատի ունի Արտակ Գևորգյանին -խմբ.): Լճացում էր իրենց մոտ, ու բացարձակ ոչ մեկին ոչ մի ուշադրություն չէր դարձնում: Եվ փչացրել էր հասարակական մթնոլորտը: Միշտ ընտրական պրոցեսները տեղի են ունեցել գումարով ու կեղտոտ ձևերով: Հիմա ես ուզում եմ էդ կարծրատիպը վերանա»,- շեշտում է Արման Սարիբեկյանը:
ՔՊ թեկնածուն հավատացած է՝ իր քարոզարշավը նպատակին ծառայելու է. իրեն ճանաչելով՝ մարդիկ ընդառաջելու, ընտրելու են. «Էս ընտրության միջոցով քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխենք, քարոզարշավի ընթացքում կբացատրենք, որ ընտրությունից հետո պետք չէ քաղաքում յուրայիններ կամ օտարներ կարգախոս լինի, համայնքի բյուջեն ծառայելու է համայնքին, իշխանության հետ կամուրջ կապելով՝ կարողանալու եմ սուբվենցիոն ծրագրով բարելավել համայնքի խնդիրները»:
Հարցին՝ անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում քննարկվե՞լ է քաղաքական ուժերից որևէ մեկին որպես հնարավոր տարբերակ միանալու հնարավորությունը, Արման Սարիբեկյանն ասում է՝ միանալու մասին չի էլ մտածում, որովհետև հաղթելու է, բայց կարծիք ունի հարցի վերաբերյալ.
«Ի սկզբանե թեկնածուների մոտ եղել են միավորվելու մասին խոսակցություններ, ես դա բացառել եմ, որովհետև կան գաղափարական հակասություններ: Թեկնածուներ կան, որ ասում են՝ ես սրան կմիանամ, նրան կմիանամ, իսկ իմ սկզբունքը եղել է համայնքում փոփոխություններ կատարելն ու հաղթանակի հասնելը, որովհետև ժողովուրդը դրան է սպասում, այլ ոչ թե հնից եկած կոալիցիայի, առևտրի: Ես ասել եմ, որ քաղաքական առևտրով չեմ զբաղվելու: Մարդիկ պետք է փորձեն մեզ միանալ, ոչ թե մենք»:
Անկախ այս մթնոլորտից՝ ընտրական գործընթացն Անիում կանոնակարգող թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը մեզ հետ զրույցում կանխատեսում է՝ պայքարը թեժ չի լինի, սակայն կընթանա լարված:
Նշենք, որ Անի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 31-ին և կավարտվի սեպտեմբերի 23-ին։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT