Կառավարության ձեռքբերումները շատ են, բայց կենտրոնանում ենք խնդիրները լուծելու վրա. հարցազրույց Համբարձում Մաթևոսյանի հետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Կառավարությունը շատ է կարևորում Հայաստանի համայնքներում բնակվող քաղաքացիների համար ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով նրանց կյանքը հեշտացնելու հարցը, և դա անելու լավագույն լուծումներից մեկը, ըստ փոխվարչապետի, պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը:

Համբարձում Մաթևոսյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

- Պարոն Մաթևոսյան, 9 ամիս է, ինչ զբաղեցնում եք ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Խնդրում ենք արձանագրել այն նշանակալի ձեռքբերումները, որոնք գրանցել է Ձեր գրասենյակն այս ժամանակահատվածում:

- Չէի ցանկանա գրասենյակի գործունեությունն ու կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված ձեռքբերումներն առանձնացնել Կառավարության հաջողություններից. դրանք պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Կառավարության ջանքերն ուղղված են Հայաստանի տնտեսությունը զարգացնելուն և մեր քաղաքացիների կյանքի որակն ավելի լավը դարձնելուն։ Այդ աշխատանքները տարբեր ուղղություններով են իրականացվում՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումից մինչև նվազագույն կենսաթոշակի չափի բարձրացում, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի հաջող ընթացքից մինչև Հայաստան մուտք գործող օտարերկրյա ուղղակի ներդրումներով ընկերությունների թվի ավելացում, «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ ծրագրի իրականացումից մինչև բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման հարցում պետական օժանդակության տրամադրում։ Ձեռքբերումները շատ են, բայց մենք կենտրոնանում ենք առկա խնդիրների համար լուծումներ գտնելու և դրանց ուղղությամբ ամենօրյա ռեժիմով աշխատանք իրականացնելու վրա։

- Դուք հաճախ մարզային այցելություններ եք իրականացնում. խնդրում ենք մատնանշել առանցքային այն խնդիրները, որոնք առկա են գրեթե բոլոր մարզերում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք լուծելու համար:

- Այո՛, ճիշտ եք նկատել, որ աշխատանքային գրաֆիկումս մեծ տեղ են զբաղեցնում մարզային այցերը, որոնց նպատակը տեղում հիմնականում սուբվենցիայի ծրագրերով ու պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն ու բարեխիղճ շինարարներին անձամբ շնորհակալություն հայտնելն է։ Մարզերից կախված՝ խնդիրները տարբեր են լինում, հիմնականում դրանք վերաբերում են մթերումներին, ոռոգման ջրի խնդրին, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից օգտվելու ընթացակարգերին։ Դրանով պայմանավորված է մարզային այցի պատվիրակության կազմը բավական ընդգրկուն լինում, որպեսզի հենց տեղում, ըստ ոլորտների, բարձրացվող խնդիրներն արձանագրենք ու լուծման ճանապարհներ գտնենք։ Որոշ տեղերում նաև արձանագրում ենք խնդիրներ՝ կապված, օրինակ, շինարարական աշխատանքների որակի հետ․ մեր դիրքորոշումը հստակ է՝ մինչև շինարարությունը լիարժեք և որակով չիրականացվի, շինարարից աշխատանքը չի ընդունվի։

- ՀՀ-ում մեծ թափով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում, սակայն քաղաքացիներից շատերին հետաքրքրում է, թե վերջապես ե՞րբ կգործարկվի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը: Ի՞նչ խնդիրներ են առաջացել տվյալ ճանապարհը գործարկելու հարցում, և ե՞րբ այն վերջնական պատրաստ կլինի:

- Տեղյակ եք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը Հայաստանի ճանապարհային ցանցի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է։ Ծրագրի իրականացումը մեր Կառավարության առաջնահերթություններից է, այն նաև ներառված է Կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում։ Չնայած ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներին՝ կապված հողերի օտարման, բնապահպանական, աշխատանքների թերությունների, հայտնաբերված հնագիտական հուշարձանների և այլնի հետ, վերջին 2-3 տարիներին «Հյուսիս-հարավի» շինարարության հետ կապված մեծ առաջընթաց է արձանագրվել։

Մասնավորապես՝ Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ (18,7կմ), Լանջիկ-Գյումրի (27,8 կմ) հատվածներում մեծ թափով առաջ են գնում ասֆալտապատման աշխատանքները։ Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը և կհանձնվի շահագործման, իսկ Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը կավարտվի և շահագործման կհանձնվի 2023թ-ին։ Ծրագրի մեկ այլ հատվածի՝ Աշտարակ-Թալին ճ/հ (42 կմ) վերակառուցման աշխատանքները վերսկսելու նպատակով իրականացվում է միջազգային մրցութային գործընթաց՝ հաշվի առնելով, որ նախկին կապալառուի հետ շին․ աշխատանքների կատարման պայմանագիրը լուծարվել է։ Այս հատվածում առաջիկայում կմեկնարկեն Ագարակը շրջանցող մոտ 8կմ հատվածի վերակառուցման աշխատանքները, իսկ մնացած՝ 34կմ երկարությամբ հատվածում աշխատանքները կվերսկսվեն մրցութային գործընթացն ավարտվելուց հետո՝ 2023թ-ի գարնանը։

Ծրագրի իրականացման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի դրա հարավային՝ Սիսիանից-Ագարակ հատվածի շինարարությունը, որը նախատեսվում է իրականացնել մի քանի ենթածրագրերով՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհի կառուցում, Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 32 կմ հատվածի վերակառուցում, Քաջարանի 7կմ թունելի և 4 կմ մոտեցող ճանապարհների կառուցման ծրագրի իրականացում։ Ավարտվել են թունելի նախագծային աշխատանքները։ Այս հարցի հետ կապված մանրամասները շատ են, այս պահին խոսքս թերևս եզրափակեմ այսքանով։

- Սուբվենցիոն ծրագրերի միջոցով ՀՀ կառավարությունը մարզերում մի շարք բարեփոխումներ է իրականացնում: Սուբվենցիոն հայտերի մասով ո՞ր մարզերն են առավել ակտիվ, և հիմնականում ի՞նչ հարցերի լուծմանն են ուղղվում գումարները:

- Ճիշտ եք։ Կառավարությունը շատ է կարևորում Հայաստանի համայնքներում բնակվող մեր քաղաքացիների համար ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով նրանց կյանքը հեշտացնելու հարցը, և դա անելու լավագույն լուծումներից մեկը պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են, որոնք վստահությամբ կարող եմ ասել, որ ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ես ինքս եմ գլխավորում Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը, որի նիստերի ընթացքում ուսումնասիրում ենք համայնքներից ստացված հայտերն ու տալիս դրական կամ բացասական եզրակացություն։

Ասեմ, որ վիճակագրությունը բավական ոգևորող է․ եթե 2020թ-ին հաստատված ծրագրերից ներկա դրությամբ իրականացվել են 34 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 19,35 մլրդ դրամ, ապա 2022թ-ին հաստատվել է 74,8 մլրդ դրամի ծրագիր (պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 39,8 մլրդ դրամ), իսկ արդեն 2023թ-ի համար ստացել ենք 112 մլրդ դրամ ընդհանուր արժեքով նախնական հայտեր (պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 60 մլրդ դրամ)։

Համայնքների խոշորացումը ևս նպաստեց ավելի մեծ բյուջեով ընդգրկուն ծրագրերի իրականացմանը։ Մենք էլ, տեսնելով համայնքների շահագրգռվածությունն ու ծրագրերը ժամ առաջ իրականացնելու պատրաստակամությունը, այս տարի հայտերի ներկայացման ժամկետում փոփոխություն արեցինք. առաջին անգամ սուբվենցիոն հայտերը համայնքներից ընդունում ենք նախապես՝ դրանցով նախատեսվող աշխատանքներն ավելի շուտ սկսելու համար. 2023թ. համար արդեն նախնական քննարկման է ներկայացվել 445 հայտ։

Ինչ վերաբերում է ակտիվ մարզերին, դրանք երկու ուղղությամբ կդասակարգեմ․ 2022 թվականին, ըստ հայտերի թվի, ակտիվ են Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերը, ըստ արժեքների՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու և Արարատի մարզերը, իսկ 2023 թվականի համար ստացված նախնական հայտերի մասով նշեմ, որ, ըստ հայտերի թվի, ակտիվ են Լոռու Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը, ըստ արժեքների՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։ Սուբվենցիայով իրականացվող ծրագրերը հիմնականում ուղղված են փողոցների ասֆալտապատմանը, ջրամատակարարման համակարգերի կառուցմանը, նախադպրոցական հաստատությունների, հասարակական շենքերի կառուցմանն ու վերակառուցմանը, ինչպես նաև՝ փողոցային լուսավորության անցկացմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2156 դիտում

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի