Արզականում կնոջը սպանած և հարևաններին դանակահարած տղամարդը այս գիշեր էլ հարձակվել է երկու հոգու վրա. մեկը մահացել է

Օրերս Կոտայքի մարզի Արզական գյուղում կնոջը դաժանաբար սպանած, այնուհետեւ հարեւանին եւ վերջինիս կնոջը դանակահարած տղամարդը այս գիշեր էլ դանակահարել է հարեւան գյուղի՝ Բալահովիտի երկու բնակչի, որոնցից մեկը մահացել է, մյուսին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Թե ո՞րն է 46-ամյա տղամարդուն դրդում նման քայլերի գնալ, այս պահի դրությամբ հայտնի չէ, սակայն, շրջանառվող լուրերի համաձայն, Արզականում ապրող բնակիչների շրջանում վախի եւ տագնապի որոշակի մթնոլորտ է առաջացել, կան մարդիկ անգամ, որ ցանկանում են լքել գյուղը: 

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Զ. Մ-ն Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ընկերություններից մեկի տարածքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության աշխատակիցներ, 1988թ. ծնված Ս. Գ-ին, 1992թ. ծնված Ա. Մ-ին, որի հետեւանքով Ս. Գ-ն մահացել է, իսկ Ա. Մ-ն «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ տեղափոխվել հիվանդանոց:

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կատարվածին, հայտնեց՝ առավոտյան է լսել երկրորդ դեպքի մասին, սակայն մանրամասներ չի կարող ասել: Ինչ վերաբերում է համայնքում վախի մթնոլորտի տարածմանը եւ գյուղը լքելուն, վարչական ղեկավարն ասաց. «Իրականում վախի ու անհանգստության մասին խոսակցություններ կան, բայց դեռ չունենք դեպք, որ ինչ-որ մեկն այդ պատճառով գյուղը լքած լինի: Բացի այդ՝ իրավիճակն արդեն ոստիկանության եւ քննչական մարմնի վերահսկողության ներքո է»:

Խոսելով կնոջ եւ մեկ այլ անձի սպանած, մի քանի հոգու դանակահարած անձի մասին՝ Մարգարյանը նշեց՝ այսքան ժամանակ որեւէ բացասական բան չի լսել նրա վերաբերյալ, խելոք, ընտանիքին նվիրված ու աշխատող մարդ է, վարորդ է աշխատում: Վարչական ղեկավարը չի լսել նաեւ, որ տղամարդը հոգեկան առողջական խնդիրներ ունենա: «Այնուամենայնիվ, միմյանց հաջորդող դեպքերը զարհուրելի են: Երկու անչափահաս աղջիկ ունի, եթե չեմ սխալվում, մեկը՝ 7, մյուսը 5 տարեկան է: Այս պահին երեխաները մորական տատիկ-պապիկի մոտ են»:

Վերջինիս փոխանցմամբ՝ սպանված կնոջը այսօր են հուղարկավորել:

Դեպքի վերաբերյալ «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց ՀՀ քննչական կոմիտեից: Մեզ հայտնեցին, որ Արզական գյուղի 35-ամյա բնակչուհու սպանության եւ նույն գյուղի 57-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը՝ մերձավոր ազգականի կողմից)։

Իսկ օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք՝ ոստիկանությունում օգոստոսի 27-ին՝ ժամը 05:40-ին, սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել էր Արզական գյուղի բնակչուհուց: Վերջինս տեղեկացրել էր, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իրենց հարեւանը՝ 46-ամյա տղամարդը, բաց պատուհանով մտել է իրենց ննջասենյակ, ծեծի ենթարկել ամուսնուն, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում դանակով մեկ հարված էլ հասցրել է նաեւ իր աջ արմնկային մասին, որից հետո հարեւանը, դանակը գցելով, դիմել է փախուստի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
53459 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին