Երևան
12 °C
Հայաստանը կրթական առումով կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Այն պատրաստ է հյուրընկալել 1500 պատվիրակ՝ աշխարհի 54 երկրից։ Առիթը Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովն է, որն այս տարի առաջին անգամ կանցկացվի մեր երկրում՝ օգոստոսի 22-25-ը:
Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ, որոնք անց են կացվում անդամ երկրներից մեկում։ Այս տարի անցկացման վայր է ընտրվել Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից դարձել է ասոցիացիայի լիիրավ անդամ։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ընդգծում է՝ նման համաժողովները վկայում են, որ Հայաստանն ու Մայր բուհը աշխարհի կողմից ունեն մեծ վստահություն։ Համալսարանը երկար ժամանակ է՝ նախապատրաստվել է՝ համաժողովը պատշաճ կերպով ընդունելու համար։
«Վերջին ամիսներին աշխատանքները ինտենսիվ էին՝ հաշվի առնելով, որ նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում մեզ մոտ։ Բուհի կենտրոնական մասնաշենքի լսարաններից մեծ մասը բոլոր իմաստներով նախապատրաստել ենք համաժողովի անցկացման համար։ Պատրաստ ենք պատշաճ մակարդակով հյուրընկալել բոլոր մասնակիցներին»,- վստահեցնում է ռեկտորը։
Ըստ նրա՝ այն համալսարաններն ու երկրները, որոնք ընդունում են նմանատիպ մեծ համաժողովներ, արդեն վկայում է նրանց հանդեպ ունեցած վստահության մասին։ Մասնակիցների քանակով և ծավալով համաժողովը առանձնանում է։ Մոտ 700 մասնակից ժամանելու է Հայաստան, 800 մասնակից էլ օնլայն է մասնակցելու համաժողովին։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են մանկավարժությանը, կրթությանը վերաբերող հարցեր, նոր մեթոդաբանություններ։
«Այս առումով ահռելի աշխատանք է տարել մեր կենտրոնը։ Մեկ տարուց ավելի է՝ ամենօրյա ռեժիմով համաժողովը կազմակերպելու աշխատանքները ընթացել են։ Հայաստանի համար բավականին կարևոր են այսպիսի համաժողովները։ Մեր երկիրը բազմաթիվ հնարավորություններ ունի այս առումով աշխարհին ներկայանալու համար։ Մայր բուհն էլ ներկայացրել է բազմաթիվ զեկույցներ, որոնք հնչելու են համաժողովի ընթացքում»,- նշում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ համաժողովը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռելու նաև ԵՊՀ-ի ուսանողներին. համաժողովի կամավորների մեծ մասը հենց բուհի սաներն են։ Ուսանողները կարող են շփվել տարբեր երկրների դասախոսների, աշխարհի գիտնականների հետ, ձեռք բերել նոր ծանոթություններ ու հնարավորություններ՝ իրենց մասնագիտական աճը ապահովելու համար։
Պետական համալսարանում են կենտրոնացվելու աշխարհի տարբեր երկրների առաջատար հետազոտությունների արդյունքները, որոնք կներկայացնեն և կքննարկեն ինչպես կրթության ոլորտի աշխարհահռչակ հետազոտողները, այնպես էլ՝ երիտասարդ ու սկսնակ։ Համաժողովին մասնակցություն են ունենալու հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունները։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Նազիկ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում շեշտում է համաժողովի նպատակները։ Վերջինս նշում է՝ սա մեծ հնարավորությունն է՝ հետագա համագործակցությունների, այլ երկրների գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։
«Ասոցիացիան Եվրամիության կրթական հանձնաժողովին կից կազմակերպություն է։ Ունի 43 անդամ, որի թվում է նաև Հայաստանը։ Ամեն տարի համաժողովը անցկացվում է անդամ երկրներից մեկում, պարզապես անհրաժեշտ է 4 տարի առաջ մասնակցել այդ մրցույթին։ 2018 թվականին մեր կենտրոնը մրցույթին մասնակցեց, և միաձայն տրվեց մեզ այդ հնարավորությունը։ Մեր տարածաշրջանում ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ ասոցիացիան կազմակերպում է իր համաժողովը»,- ասում է Հարությունյանը։
Աշխարհի տարբեր երկրների գիտնականներին, հետազոտողներին մեկտեղելով մի հարթակում՝ համաժողովը հնարավորություն է տալիս միասնական կերպով քննարկել այն բոլոր կրթական հիմնախնդիրները, որոնք առկա են տվյալ երկրում և առաջարկել դրանց լուծման տարբերակները։
«Մասնակիցներից առաջին փուլով ստացվել է 2237 հայտ, երկրորդ փուլով՝ փորձագիտությամբ, ընտրվել է 1500 մասնակից։ Հայաստանից 137 հայտ է եղել, որից հաստատվել է 75-ը, 137-ից էլ 40-ը եղել են ԵՊՀ-ից, մնացածը՝ բոլոր բուհերից, նաև Մատենադարանից ենք հայտ ստացել։ Այսօրվա դրությամբ ՀՀ-ից համաժողովին ելույթ կունենա 34 մասնակից»,- ընդգծում է զրուցակիցը։
Կրթական համաժողովը կարևոր է նաև նրանով, որ երկիրը ճանաչելի է դարձնելու 1500 մասնակիցների համար։ Այս մասին էլ մեզ հետ զրույցում նկատում է համաժողովի կորդինատոր և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը։ Ասում է՝ համաժողովը անցկացնելու վայրն ընտրելիս ասոցիացիան ուշադրություն է դարձնում մի քանի չափանիշների։
«Կարևոր են տեխնիկական հագեցվածությունը, շենքային պայմանները, արդյոք տվյալ բուհը կկարողանա՞ շատ մասնակիցներ ընդունել։ Բուհը ընտրելու ժամանակ հաշվի են առնվում տվյալ երկրի կրթության ոլորտում առկա խնդիրները, և թե որքանո՞վ ասոցիացիան կկարողանա լուծում տալ դրանց։ Ասոցիացիան ունի ոչ միայն կրթության ոլորտի վեր հանման խնդիր, այլև մեր կարգախոսն է՝ «Կրթական հետազոտությունները հանուն հասարակության առաջընթացի»։ Պետք է փորձենք լուծել ՀՀ-ի կրթական խնդիրները և աջակցենք տվյալ երկրի Մայր բուհին»,- հավելում է Ալեքսանյանը։
Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչ միայն աշխատաժողովներ, այլ նաև պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնություններ։ Համաժողովի ներկայացուցիչների խոսքով՝ տեղական և միջազգային կրթական ու հետազոտական կառույցները ձգտելու են ապահովել բարձր մասնակցություն՝ տեսանելի դարձնելու համար իրենց կատարած աշխատանքը։
EECR 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում․ գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը հարվածել է Բաղդադում գտնվող ամերիկյան ավիաբազային. տեսանյութ
ՔՊ խմբակցությունն առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ. Քուփեր. տեսանյութ
Դատախազությունը պահանջում է ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարից գանձել 2 անշարժ գույք, 452 մլն դրամ
Առանձնազրույց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետը վրացերեն ողջույններ է փոխանցել. տեսանյութ
6 մարզի ու Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Դեսպան Մկրտչյանը Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաններին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած
Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում նոր պայթյուններ են որոտացել
Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան
Մեր մոտեցումը հստակ է․ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն. Հիպեր
Անանուն նամակի հիման վրա հրապարակվել է հոդված, որում ներկայացված են մի շարք սխալ ենթադրություններ․ ՊՆ
Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար․ վարչապետ․ տեսանյութ
Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Անկարայի պահանջը անփոփոխ է՝ վերադառնալ դիվանագիտությանը․ Ֆիդան
Ձեր աշխատանքի և հարկատուների պատասխանատվության շնորհիվ արձանագրվեց 7.2% տնտեսական աճ․ Պապոյանը՝ գործարարներին
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ
Կալուգայի Սամոն պրորաբ է. օգտագործելու են շպրտեն. փաստաբաններն էլ կթում են, փողերը ուտում. տեսանյութ
Դեսպան Խաչատրյանը Գիյոմ Օլանյեի հետ Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Հրթիռակոծվել է Ղոմ քաղաքում գտնվող Առաջնորդության փորձագետների խորհրդի շենքը
Երևանում կառուցվող էլիտար նորակառույցի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի դին
Ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ծառուկյանին ասել են տրոյական ձի, Նոյյան տապան է սարքել․ ոնց հասկանում եմ՝ դա էլ է ապօրինի գույքով անցնելու
Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Գնդակային հրաձգության ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ թիմային պայքարի ոսկե մեդալակիր
Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ
«Իմ քայլը», «Երեմյան» ընկերությունների խմբի հետ համագործակցելով, կբացի ներառական սրճատուն. տեսանյութ
Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սրբուհի Գալյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը
Ես ասացի՝ չափազանց ուշ է․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին
Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական, տեսանելի հնարավորություն․ նախագահի հարցազրույցը «Կաթիմերինի»-ին
Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ․ Գալյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 3-ին
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT