Կարծում եմ՝ ամենալավը և ամենաերաշխավորվածն այսօր զինվորական մասնագիտությունն է. Սուրեն Պապիկյան

03/03/2026 schedule11:15

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Խորհրդարանը քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օրենքի նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքով, այն պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացված զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնում, իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: 

«Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնին նշանակման օրվանից»,- տեղեկացրել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջին ընթերցման շրջանակներում ԱԺ պատգամավորները առաջարկություններ չեն ներկայացրել, և Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն եղել:

Նախարարն առանձնացրել է մի հատված՝ ներկայացված օրենքի նախագծից, որը վերաբերում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների այն հնարավորությանը, որ ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություն:

«Վերջին շրջանում մենք բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ փոփոխություններ են իրականացվել Ռազմական ակադեմիայում, և ինչ հնարավորություններ են ընձեռվել մեր կուրսանտներին և ապագա սպաներին: Ես ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ 4-ամյա կրթությունից հետո, երբ ավարտում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, որի արժեքը այսօրվա գներով 35 մլն դրամ է: Այսինքն՝ մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով նրանք կարողանում են կատարել այդ գնումը Երևանում կամ ՀՀ որևէ հատվածում: Իհարկե, սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի: Բայց ես ուզում եմ նաև նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որն ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ: 

Հարցս հետևյալն է. ասեք մի մասնագիտություն, որ բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ և բնակարան: Այսինքն՝ մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ:

Ընտրեք մասնագիտություն, որն ավելի լավն է: Կարծում եմ՝ ամենալավը և ամենաերաշխավորված մասնագիտությունը այսօր հենց զինվորական մասնագիտությունն է»,- ասել է Պապիկյանը:

Նա կոչ է արել պատանիներին ու նրանց ծնողներին մտածել և կողմնորոշվել հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր պաշտոնի ու դերի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
813 դիտում

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300.000-ից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկներ գործուղվել են մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը