Երևան
12 °C
ՀՀ ընտրական օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ կուսակցությունների և դաշինքների անվանումները չեն կարող լինել անձնանուններ, դրանց հոլովաձևերը, շփոթելու աստիճան նմանություններ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների անուններ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը պատասխանել է սույն փոփոխությանը վերաբերող մի քանի հարցի:
- Տիկին փոխնախարար, այս փոփոխությունը ի՞նչ նպատակով է արվում, ո՞րն է անհրաժեշտությունը։
- Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում իրականացված հիմնական փոփոխություններից է այն, որ կուսակցությունների դաշինքի անվանումը այլևս չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր։
Նշված փոփոխության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում համամասնական ընտրակարգի զարգացումն է: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում համամասնական ընտրակարգի ներդնման նպատակն էր քաղաքական գործընթացներում հենց կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կայացումը, վերջիններիս միջև քաղաքական պայքարի ակտիվացումը: Նման պայմաններում կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանման մեջ կոնկրետ անձնանունի հիշատակումը չի բխում համամասնական ընտրակարգի էությունից։
Խնդիրն այն է, որ անձնանունների օգտագործումը և կոնկրետ անձով պայմանավորված ընտրությունը ավելի բնութագրական են մեծամասնական ընտրակարգին, երբ անձն իր քվեն տալիս է կոնկրետ անձի օգտին: Այսպես, այն դեպքում, երբ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակում է անձնանուն, կուսակցությունը, որպես քաղաքական միավոր, անմիջականորեն ասոցացվում է միայն այդ անձի հետ: Ուստի տպավորություն է ստեղծվում, որ ընտրապայքարը ընթանում է անձերի միջև, և ընտրողները իրենց քվեն տալիս կողմնորոշվում են առավելապես այդ անձերով:
- Վերլուծություն կա՞, թե այժմ քանի կուսակցություն ու դաշինք է գործում անձնանուններով կամ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների անուններով։
- Նախորդ ընտրությունների ընթացքում եղել են կուսակցությունների դաշինքի անվանման մեջ անձնանունների օգտագործման դեպքեր, որոնք և բացահայտել են վերը նշված խնդիրները: Այս համատեքստում փոփոխությունը կրում է նաև կանխարգելիչ բնույթ՝ հետագայում նման դեպքերը բացառելու և համամասնական ընտրակարգի շրջանակներում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների զարգացմանն ու կայացմանը խոչընդոտող գործոնները վերացնելու համար։
- Ե՞րբ է ուժի մեջ մտնելու այս փոփոխությունը։
- 2022 թվականի հուլիսի 14-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում իրականացված վերոնշյալ փոփոխությունը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ կիրառվելու է նաև առաջիկա ՏԻՄ ընտրությունների նկատմամբ (նույնը վերաբերում է նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում իրականացված փոփոխությանը)։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ փոփոխությունը վերաբերելու է միայն նոր ստեղծվող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, իսկ գործող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են շարունակել իրենց գործունեությունը, անգամ եթե պարունակում են անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր։
- Խնդրում ենք նշել ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները և դրանց նպատակն ու նշանակությունը։
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների իրականացումը նպատակ է հետապնդում լուծել 2021 թվականին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ և տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի կողմից:
Մասնավորապես իրականացված փոփոխությունների և լրացումների արդյունքում.
. համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար կնախատեսվեն առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը
. համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կիրականացվի տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում
. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար Ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջները կհանվեն, և այդ մասով կարգավորումները փաստորեն կհստակեցվեն՝ հաշվի առնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների համար Սահմանադրությունը լրացուցիչ պահանջներ չի նախատեսում:
Նշված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նպաստել ընտրական համակարգի է՛լ ավելի կատարելագործմանը, հատկապես՝ համամասնական համակարգի զարգացմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT