Երևան
12 °C
Լոռու մարզի Գուգարքի համայնքապատկան հողամասերն օրենքի խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ քննությամբ հիմնավորվել է՝ 2005թ.-ից մինչև 2020թ. Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա. Աշուղյանը, 2007թ. ի պաշտոնե տեղեկացված է եղել համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին:
Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով՝ համայնքի ղեկավարը համապատասխան մրցույթային հանձնաժողով ստեղծելու և մրցույթ անցկացնելու հիմքեր ստեղծելու նպատակով պահանջել է կնոջը՝ Ն. Քոչարյանին, նշված հողատարածքը վարձակալելու մտադրության մասին համապատասխան դիմում ներկայացնել համայնքապետարան: Ապա նա անձամբ նախաձեռնել է հողատարածքի հատակագծման աշխատանքները և ստեղծել մրցույթային հանձնաժողով:
Գլխավորելով մրցույթային հանձնաժողովը՝ համայնքի ղեկավարը կազմակերպել և անցկացրել է նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող Ն. Քոչարյանը: Վերջինիս հետ 2007թ. հունիսի 1-ին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականության 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 2.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրվել նրան:
Այնուհետև վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007թ.ի հուլիսի 20-ին, Ա Աշուղյանը կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1.020.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցության ընկերությանը: Արդյունքում մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունից, փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց, նրա ընտանիքը ստացել է ընդհանուր 12.489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին: Համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից:
Վերոնշյալ արարքի համար Ա. Աշուղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործը 2020թ. դեկտեմբերին համայնքի ղեկավարի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Դեռևս նախաքննության ընթացքում Ա. Աշուղյանը համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է:
2022թ. հուլիսի 14-ին կայացված դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքների կատարման համար և դատապարվել 3 տարի ժամկետով ազատազրկման՝ տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:
Սակայն նկատի ունենալով ամբաստանյալի տարիքը, առողջական խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերականգնել է համայնքին պատճառված վնասը, անձը զղջացել է արարքի համար և աջակցել հանցագործության բացահայտմանը՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան:
Մարզի դատախազության կողմից մարզպետին ներկայացված միջնորդագրի արդյունքում նաև լուծվել է կքված վարձակալության պայմանագիրը և համայնքի ու հեռահաղորդակցության օպերատոր ընկերության միջև կնքվել է վարձակալության նոր պայմանագիր, ինչով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT